Լրահոս

«Դատարանների ծանրաբեռնվածության ֆոնին փաստաբանական գործունեության հարկային բեռի ավելացում»

«Դատարանների ծանրաբեռնվածության ֆոնին փաստաբանական գործունեության հարկային բեռի ավելացում»
—————————————
📌ՀՀ-ում դատարանները շարունակում են ծանրաբեռնված մնալ, որի մասին փաստաբաններ ու մամուլը հաճախ են բարձրաձայնու, այս ֆոնին նոր աղմուկ է բարձրացրել փաստաբանական գործունեության հարկային բեռի ավելացում թեմայով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, այսինքն` կրկնապատկվել է շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:
👨🏻‍⚖️Փաստաբնների խոսքով, կարգավորումները խնդրահարույց են և որպես հետևանք՝ նվազելու է իրավաբանական օգնության հասանելիությունը հատկապես քաղաքացիների համար ու կմեծանա Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուների թիվը, ու կառավարությունը կա՛մ ստիպված լինի մեծացնել պետական ֆինանսավորումը, կա՛մ համակերպվել մատուցվող ծառայության որակի նվազման հետ։
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴   

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Թամարա Յայլոյան – փաստաբան
➡ Արամայիս Հայրապետյան – փաստաբան
➡ Աշոտ Սիմոնյան – Փաստաբան
🔗Համակարգող՝ Հրաչ Սահակյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Զինծառայողի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ

Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնում է Քննչական կոմիտեն։ Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 24-ին՝ ժամը 17։55-ի սահմաններում, Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագծի մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ավագ Զաքարյանի միջև։ «Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում», – նշում է ՔԿ-ն՝ հավելելով, որ զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին զինծառայող Զաքարյանը մահացել է։ Նախաքննությունը շարունակվում է։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողն անցել է հայկական տարածք

Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողն անցել է հայկական տարածք։ Ըստ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:15-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայողը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով, Պաշտպանությանա նախարարության զինծառայողները վնասազերծել են նրան։ Բաքուն իր հերթին հայտնել է, որ առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը մոլորվել է Լաչինի շրջանում՝ անբարենպաստ եղանակի պատճառով։ Դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

https://www.sns.am/hy/news/view/926?fbclid=IwAR1xkqWbF9O5UoG15X_lurxN2TAgNxveYVvZ12gce5mZXjIHvtTYc0ovpxM

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։ Միրզոյանն ու Բայրամովն այսօր հանդիպում են Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

430040185_907637478034705_483970638532474834_n

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Այսօր մենք հայ ժողովրդի հետ սգում ենք Սումգայիթում բոլոր սպանվածներին»․ ԱՄՆ դեսպանություն

«Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին», – Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ զորակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ «Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն», – գրել է Քրիստինա Քվինը։ Այսօր լրանում է 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 36-րդ տարելիցը։

https://www.facebook.com/story.php?story_fbid=795105059318278&id=100064563738830&mibextid=WC7FNe

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված գործով հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք․ ԲԴԽ

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք, տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։ Դատարանը այսօր հաստատել է Գլխավոր դատախազության և Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Լուկաշի Գրիգորյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Գրիգորյանն անհատույց Հայաստանի սեփականությանն է հանձնում Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր ապօրինի ծագում ունեցող գույքի շուրջ 77 տոկոսը։ Գագիկ Խաչատրյանից, նրա երկու որդիներից և եղբոր որդուց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս չորս գործերի քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է։

https://www.court.am/hy/court/141/publication/87?fbclid=IwAR3tTc40ZgAl5Bwkbvi4LbEoa3TYis25yFLhXah8z05sak_-THBX0Zp3j9A

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Խոջալուի բնակիչների վրա կրակելն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանում վերահսկողություն վերցնելու համար». Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է 1992 թվականին ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցի բնօրինակ ապացույցը։ X-ում արված գրառման մեջ Մարուքյանը մեջբերել է Ադրբեջանի նախկին նախագահի այն հայտարարությունը, որ «Խոջալուի բնակիչների վրա կրակելն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանում վերահսկողություն վերցնելու համար»։ «Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումն անակնկալ հարձակում չէր»։

1992 թվականին ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «հայերի կողմից միջանցքը բաց է թողնվել, որպեսզի մարդիկ հեռանան»: Սակայն Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» զինված ստորաբաժանումների կողմից խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվել է Աղդամի շրջանի սահմանի մոտակայքում, ինչն ավելի ուշ հաստատել է Այազ Մութալիբովը, որն այս հանցավոր արարքը կապել է իրեն իշխանությունից հեռացնելու՝ ընդդիմության փորձերի հետ և կատարվածի համար ամբողջությամբ մեղադրել իր հակառակորդներին: Ռուսական «Նովոյե վրեմյա» ամսագրին տված հարցազրույցում էլ Մութալիբովն ասել է, որ Խոջալուի բնակիչների վրա կրակելն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանում վերահսկողություն վերցնելու համար»,- գրել է Մարուքյանը X-ում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Կառավարությունը գումար կհատկացնի Շիրակի մարզի Անի համայնքում երկու մանկապարտեզի կառուցման նախագծային աշխատանքների իրականացման համար

Կառավարության որոշմամբ, նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը: Բացի այդ, որոշմամբ նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Վերոնշյալ նպատակով որոշմամբ նվազեցվում են 2024 թվականի պետական բյուջեի 1236 ծրագրի 32002 միջոցառմամբ նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարները: Որոշմամբ գումար կհատկացվի թվով 5 մանկապարտեզի, թվով 2 մարզադպրոցի, ինչպես նաև թվով 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակի նախագծման, կառուցման և վերակառուցման համար: Որոշմամբ կկատարվի նաև վերաբաշխում 300 դպրոցի ծրագրի կատարողների միջև: Արդյունքում կապահովվեն կրթական և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Անդրադառնալով վերոնշյալ որոշմանը, վարչապետը բոլորի ուշադրությունը հրավիրել է «Վորքաութ» կոչվող նախագծի իրականացմանը։

«Մենք նկատեցինք, որ աշխարհում շատ մեծ թափով զարգանում և տարածվում է, այսպես կոչված, «Սթրիթ վորքաութ» տեսակի մարզման ձևը, որն, ըստ էության, մարզումային համակարգ է, որը գործում է ոչ թէ ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում, այլ ուղղակի փողոցներում։ Իրականում դա ավելի ու ավելի պոպուլյար դարձող մարզաձև է ամբողջ աշխարհում։ Այստեղ մենք խոսել ենք տարբեր ֆորմատներով և որոշում ենք կայացրել, որ դա պետք է անենք, որովհետև մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նաև փողոցներում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է պատանիներին, երիտասարդներին, այսպես ասած, քրեածին հակումներից, դրսևորումներից հետ պահելու և նրանց էներգիան այլ ուղղությամբ զարգացնելու համար»,-նշել է կառավարության ղեկավարը։ Կառավարության ղեկավարի խոսքով, այստեղ մտահոգության առարկա կարող է լինել այն, որ բնակավայրերում այդ ենթակառուցվածքները կստեղծվեն, սակայն պոտենցիալ շահառուների կողմից չեն կիրառվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, անհրաժեշտ են մեխանիզմներ, որպեսզի համոզվածություն լինի, որ մարդիկ դա օգտագործում են: Վարչապետը հանձնարարել է Հայաստանում գործող այդ մարզաձևի ֆեդերացիա հետ քննարկել, որպեսզի նրանք գնան և ներկայացնեն մարզաձևը: Կառավարության ղեկավարի խոսքով, չնայած գործիքները կան, սակայն ամեն մի գործիք իր համար վարժությունների որոշակի համախումբ ունի, և պրոֆեսիոնալ աջակցությունը չի խանգարի։ Հաջորդիվ՝ վարչապետը ներկայացրել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բաշխվածությունը, ըստ որի այն կլինի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 18/5 հասցեում, Նադարյան փողոցի 3/4 հասցեում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքերի թիվ 4 դպրոցի և թիվ 3 դպրոցի բակերում գտնվող տարածքներում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ս. Շահումյանի փողոցի թիվ 1 շենքի, Ջերմուկի կրթահամալիրի բակերում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մանուկյան փողոցի 1-ին նրբ. թիվ 2 և 3 շենքերի, Թումանյան փողոցի թիվ 18, Շահումյան փողոցի թիվ 15 և 19 շենքերի բակերում գտնվող տարածքներում:

Վերոնշյալ ծրագրով նաև նախատեսվում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի մանկապարտեզի կառուցում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում և Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի նախագծում, Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի կառուցում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է: «Վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է։ Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ հայտարարություններ։ Ըստ էության, Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջան» անվանում է Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ տարածքով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասն ադրբեջանական են:

Դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է,որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղի՞ց են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին։ Առաջինը, որ արդեն իսկ հրապարակային պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս՝ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից որոշակի հարուցվող դժվարությունները։ Երկրորդը՝ ամենաբարձր մակարդակով հնչող հրապարակային խոսույթն է, որը, եթե կարճ ներկայացնեմ, Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մեջ է արտահայտվում։ Երրորդը՝ ագրեսիվությունն է սահմանին։ Օրինակ, վերջին միջադեպը, երբ մենք 4 զոհ ունեցանք․ այդ միջադեպը որևէ ձևով արդարացված չէ։ Նրանք հայտարարել էին, որ իրենց զինվորներից մեկը վիրավոր է, մենք էլ հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, որովհետև կա հրաման չարդարացված ձևով որևէ գործողություն չիրականացնել, և, եթե պարզվի, որ կա այդ հրամանի խախտում, կլինեն նաև օրենքով նախատեսված հետևանքներ։ Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց, որպեսզի ագրեսիվություն ցուցաբերի։ Այս փաստերի համախումբն է, որ բերում է շատ հայաստանյան և միջազգային փորձագետների, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև ասել է, թե Հայաստանի բանակում բարեփոխումները որևէ մեկին չպետք է անհանգստացնեն։ «Ադրբեջանն ամեն անգամ մեծ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր որևէ նոր համագործակցության պարագայում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Եվ սա կարևոր փաստ է արձանագրելու համար։ Ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած հայկական բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքներ, և այն պայմաններում, երբ մենք ասում ենք՝ եկեք Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանն արտահայտենք գետնի վրա և այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք, և դա կլինի փոխադարձ վստահության շատ կարևոր քայլ։ Մեր բանակի բարեփոխումը որևէ մեկին չպետք է անհանգստացնեն»,- ասել է վարչապետը։ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ France 24-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել է Փաշինյանը։ Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում է գտնվում ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ «Դա բոլորովին այլ իրավապայմանագրային հարթություն է, և այդ հարթությանն անդրադառնալու առիթ չենք ունեցել»,- ասել է վարչապետը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ստորագրել են մի շարք պայմանագրեր

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր։ Նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ:Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանել են հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

https://www.mil.am/hy/news/12014

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com