Լրահոս

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 29/03/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն»

«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն»
—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Լիլիթ Թովմասյան- Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ
➡ Հրանտ Միրզոյան, նկարիչների միության անդամ
➡ Գագիկ Մանուկյան, պրոֆեսոր Հայաստանի նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի նախագահ
➡ Արաքս Մարգարյան, Արվեստագիտության թեկնածու, դոցենտ, «Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն» նախագծի հեղինակ
—————————————
🎨Նախագիծն իրկանացնում է Հայկական
կրթամշակութային «ՌԵԱԼ ԱՐՏ» հիմնադրամը՝ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ եւ Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ:Նախագծի նպատակն է՝ բացահայտել Ալեքսանդրապոլ Լենինական/Գյումրու մշակութային բեղունության գաղտնիքը,ներկայացնել սերնդափոխությունը կերպարվեստի ոլորտում, ցույց տալ տեղի ունեցող զարգացումները։
«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն»-ը հետամուտ է հանրայնացնել Գյումրու կերպարվեստը, այն դարձնել գրավիչ ու ճանաչելի: Նախագիծը ներկայացնում է 4 նկարչական ընտանիքների 8 ստեղծագործողների, ովքեր աշխատում են տարբեր ոճերով, տեխնիկաներով։ Մեր նպատակն է՝ հանրությանը ներկայացնել գյումրեցի գեղանկարիչներին, ցույց տալ տարբեր
սերունդների ներկայացուցիչների ստեղծագործությունները, բացահայտել մտածողությունն ու ոճային տարբերությունը․ միաժամանակ փաստել, որ, ի հեճուկս բոլոր տարբերությունների, գյումրեցի նկարիչների տարբեր սերունդներ անտեսանելի թելերով կապված են՝ կատարելով մեկ գործ՝ զարգացնում են քաղաքի մշակույթը՝ պատմելով նրա անկրկնելի հեքիաթը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com; 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 28/03/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 27/03/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է ՔՊ-ն. ԿԸՀ

Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ 61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․ Շիրակի մարզի Անի համայնք «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվե Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե «Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե Սյունիքի մարզի Սիսիան համայնք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվե Հայաստանի հանրապետական կուսակցություն-2553 քվե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվե Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 անձ։

Աղբյուր `https://www.elections.am/News/Item/1648

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

«Մենք հիմա ստանում ենք անբեկանելի հնարավորություն ստեղծելու անկախ պետականություն» Տ․Խզմալյան

🎥 «Մենք հիմա  ստանում  ենք  անբեկանելի հնարավորություն  ստեղծելու  անկախ պետականություն» Տ․Խզմալյան

YouTube` 🔴 

 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 24/03/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 23/03/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

943 մլն 686 հազար դրամ՝ Գյումրու փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի ընդլայնման նպատակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, այդ երկրի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանությանը, խաղաղության օրակարգին, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող և այլ հարցերի: Կառավարությունն ընդունել է որոշում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ։ Շահառուները դրամական օգնությունը՝ միանվագ 500 000 դրամի չափով, ստանալու համար դիմումը պետք է ներկայացնեին էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 15-ը։ Սակայն նախարարության տեղեկատվության համաձայն՝ բազմաթիվ զինծառայողներ սահմանված կարգով չեն ներկայացրել դիմում սոցիալական աջակացությունը ստանալու համար՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված: Ըստ այդմ՝ դրամական օգնությունը ստանալու համար կարող են ներկայացնել մինչև 2023 թ. դեկտեմբերի 15-ը: Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը, որը կազմում է ամսական 300.000 դրամ, դադարեցվել է 2023թ. մարտի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. ապրիլ ներառյալ: Մեկ այլ որոշմամբ էլ որոշվել է շարունակել քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և անհետաձգելի համարեց: ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ գործող կարգավորումների համաձայն՝ պետական և մասնավոր ոլորտում գործատուն չունի պարտավորություն աշխատավարձ վճարել այն աշխատողին, որը մասնակցում է վարժական հավաքների, միայն սահմանված է, որ այդ ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում պահպանվում է քաղաքացու աշխատատեղը և պաշտոնը: Այս պահին եղած կարգավորումներով զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի պահանջների համաձայն՝ քաղաքացուն հաշվարկում են նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը: Նախագծով առաջարկվում է աշխատողին մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի և որպես զինծառայողի հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը: «Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ, և նա ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում ՊՆ-ից ստանում է 80 հազար դրամ, ապա գործատուն պարտավորվում է մնացած հատվածը, այսինքն՝ առնվազն 120 հազար դրամը, վճարել: Այսպիսով, առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 943 մլն 686 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզի Գյումրի համայնքի փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի ընդլայնման 2 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով 904 մլն 534 հազար դրամը կառավարության՝ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի համամասնությունն է, ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը (ներառյալ նախագիծ, տեխնիկական հսկող, հեղինակային հսկող) կազմում է 2 մլրդ 10 մլն դրամ։ Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 8 կմ 185 մ։ 22 փողոցից 15-ի աշխատանքներն ավարտված են։Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ, «Էլիտ Արման Շին» ՍՊԸ, «Լենճանշին» ՍՊԸ, «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ և «Դուստր Մոնիկա» ՍՊԸ կողմից։ «Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Տուֆաշեն, Արևշատ, Հովտաշեն և Գետափ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի ընդլայնում» սուբվենցիոն ծրագրի կառավարության համամասնությունը 55 տոկոս է՝ 39 մլն 152 հազար դրամ։ Ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 71 մլն 185 հազար դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Կիր-Քար» ՍՊԸ, «Գազելշին» ՍՊԸ, «Աշոտ և Հայկ եղբայրներ» ՍՊԸ, «Նոր գրուպ» ՍՊԸ և «ՈՒյուտ սենթր» ՍՊԸ կողմից։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 22/03/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru