«Ցեղասպանություն Արցախում. Բաքվի կեղծ խաղաղության թեզը» #Artsakh
Արցախի պաշտպանության բանակը սեպտեմբերի 19-ին հաղորդեց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով հրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր և փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։
Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ։ «Ռազմական օբյեկտների ոչնչացման» սին պատրվակով Ադրբեջանի կողմից հրետակոծության ենթարկվեցին քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտ քաղաքը, այլ քաղաքներ ու գյուղեր. Արցախը հայտարարեց առնվազն 200 զոհի ու 400 վիրավորի մասին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
—————————————
Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
Արտակ Հովհաննիսյան- Պատմաբան
Արտաշես Բոյաջյան- Էթնոաշխարհագետ
Դավիթ Կարապետյան- Միջազգայնագետ
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ-ն այսօր նշում է Անկախության հռչակման 32-ամյակը։ Դեռևս 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։ Անկախության 32-ամյակը նշվում է լարված զարգացումների պայմաններում, Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետական մի շարք միջոցառումներ հետաձգվել կամ չեղարկվել են։ Այսօր Եվլախում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ներկայացուցիչների և Ադրբեջանի հանրապետության պաշտոնյանների հանդիպումը, իսկ երեկոյան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվելու է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից, հաղորդում է Արցախի ոստիկանությունը: Ըստ Ստեփանակերտի՝ կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանությունը հորդորում է մնալ ապաստարաններում, իսկ իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնի։ Ոստիկանությունը նաև նշում է, որ միջադեպի մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով։ Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնում է, որ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ստեփանակերտի ուղղությամբ գրոհ ձեռնարկելու մասին տեղեկությունները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հաղորդում է, որ ուժեղացրել է պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններում և ճակատային գծում, նաև՝ Սոթք գյուղի մոտ, զեկուցելու տեղում որևէ ռազմական կամ անվտանգային զարգացումների մասին: «Մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը մանդատին և իրավիճակի կարգավորմանը նպաստելուն», – ասված է X (նախկին Twitter) սոցիալական ցանցում առաքելության գրառման մեջ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ակտիվ ռազմական գործողությունների մեկնակից ի վեր խաղաղ բնակիչներ են տարհանվել Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են փոխգործակցությունը Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ արյունահեղության կանխման, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանման, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովման ուղղությամբ։ «Տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ։ Նրանց օգնում են ՌԴ հատուկ նշանակության զորքերի բժշկական ստորաբաժանման զինվորականները», – ասված է հաղորդագրությունում։
dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com
Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, ասված է Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում: Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղից ծանր զինտեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին՝ «դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով»: Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսագործունեության ապահովման մասին՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում վաղը։ «Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով», – հայտարարում է Արցախի նախագահի աշխատակազմը: «Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ: Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ», – ասված է հաղորդագրությունում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22 հազար 431 ձայն կամ մասնակիցների 9,68 տոկոսը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 75 հազար 463 ձայն կամ մասնակիցների 32,57 տոկոսը։
«Արդար Հայաստան» կուսակցություն՝ 2 հազար 595 ձայն կամ մասնակիցների 1,12 տոկոսը։
«Հաղթանակ» կուսակցություն՝ 3 հազար 959 ձայն կամ մասնակիցների 1,71 տոկոսը։
«Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ 1706 ձայն կամ մասնակիցների 0,74 տոկոսը։
Հայաստանի եվրոպական կուսակցություն՝ 2 հազար 572 ձայն կամ մասնակիցների 1,11 տոկոսը։
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43 հազար 765 ձայն կամ մասնակիցների 18,89 տոկոս։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ 780 ձայն կամ մասնակիցների 0,34 տոկոսը։
«Հանրապետություն» կուսակցություն՝ 26 հազար 236 ձայն կամ մասնակիցների 11,32 տոկոսը։
«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ 1282 ձայն կամ մասնակիցների 0,55 տոկոսը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 4 հազար 174 ձայն կամ մասնակիցների 1,80 տոկոսը։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 2 հազար 348 ձայն կամ մասնակիցների 1, 01 տոկոսը։
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 8 հազար 425 ձայն կամ մասնակիցների 3,64 տոկոսը։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35 հազար 739 ձայն կամ մասնակիցների 15,43 տոկոսը։
Անվավեր քվեաթերթիկների թիվը 2 հազար 763 է։ Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքի դեպքում՝ 6 տոկոսը։ Եթե որևէ կուսակցության կամ դաշինքի հաջողվեր ստանալ 50 տոկոսից ավելի քվե, ապա ընտրական ցուցակի առաջին համարը օրենքի ուժով կդառնար քաղաքապետ։ Այս դեպքում քաղաքապետին կընտրի ավագանին՝ իր կազմից։ Երևանի ավագանու ընտրություններում պայքարում էր 14 քաղաքական ուժ, օրենքի պահանջ է, որ ավագանիում լինի առնվազն երեք ուժ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գյումրիի ավագանին արձակուրդից հետո այսօր գումարել է հերթական նստաշրջանի առաջին նիստը, օրակարգում ունենալով 39 հարց:
Տարին ավարտվում է, բայց համայնքապետարանը դեռ շարունակում է տեղական բյուջեում փոփոխություններ ու տեղաշարժեր կատարել: Ըստ քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանի, իրենք իրավունք ունեն վարչական բյուջեից մինչև 15 տոկոս տեղափոխել ֆոնդային բյուջե, քաղաքի կապիտալ ծախսերը կատարելու համար: Առաջարկվեց մոտ 347 մլն դրամ ուղղել պահուստային ֆոնդ: Եթե գումարը չծախսվի, ապա ըստ գլխավոր ֆինանսիստի, կուղղեն որպես հաջորդ տարվա ազատ միջոց և պահուստային ֆոնդ կստեղծեն:
Տեղական բյուջեի որոշ հոդվածների մասով ծախսերը պակասեցվեցին, առանձնացված մոտ 12 մլն դրամը կուղղվի Համահայկական խաղերի ժամանակ մրցանակներ ստացած գյումրեցի մարզիկների պարգևատրմանը:
Գյումրի քաղաքի 2024-26 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցը հաջորդն էր: Ջիլավյանն ասաց, որ ինքը դեմ է այդ ծրագրերին, դրանք շատ սխալ են, բայց քանի իրենց պարտադրում են, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիր պետք է կազմեն ու ներկայացնեն, իրենք էլ պարտավոր են կազմել ու ներկայացնել:
«Մենք մի տարվա բյուջեն ենք անընդհատ փոխում, ուր մնաց, որ 2 տարի հետոյի բյուջե կազմենք, ներկայացնենք: Ամեն դեպքում, մենք կազմել, ներկայացրել ենք»,-ասում է Ջիլավյանը:
Կարծիք հնչեց, որ այդ ծրագրերը զուտ ձևական բնույթ են կրում, ինչին հակառակվեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:
Գյումրիի բազմաբնակարան շենքերում ձմռան նախապատրաստական աշխատանքների, տանիքների ու շքամուտքերի նորոգման համար 19 համատիրություններին քաղաքային բյուջեից հատկացվեց 32 մլն դրամ: «Գյումրի ավտոբուս» ընկերությանն էլ ավելի քան 7 մլն դրամ պարտքով հատկացվեց՝ քաղաքային երթուղիներում աշխատող միկրոավտոբուսների պարտադիր ապահովագրության համար: Պարտքը վերադարձնելու են տարեվերջին:
Ավագանին հավանություն տվեց նաև Գյումրիի գլխավոր հատակագծի որոշ դրույթներ փոփոխության ենթարկելու վերաբերյալ նախագծին:
Կարինե Կազարովա
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Գյումրիում տուրիզմը անկումային շրջանում է. պատճառներն ու լուծման ուղիները»
Արդեն մի քանի տարի է` Գյումրին զբոսաշրջիկների պակաս չի զգում։ Համավարակի և պատերազմի ընթացքում թեև տուժեց արտաքին տուրիզմը, բայց դրա հետևանքով նաև Հայաստանում սկսեց արագ զարգանալ ներգնա տուրիզմը։ Թեև Գյումրին զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկն է համարվում, այնուամենայնիվ՝ ոլորտի մասնագետները պնդում են, որ ոլորտը գոյատևում է ներքին տուրիզմի հաշվին, իսկ ներքին տուրիզմի ցուցանիշներն էլ բավարար չեն զբոսաշրջային ոլորտի եկամտաբերության ու զարգացման համար, և տուրիստական աննախադեպ հոսքին այս տարի հաջորդել է աննախադեպ անկումը։
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Կարեն Բադիշյան – Շիրակի մարզպետարանի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ(ենթակա է հաստատման)
Լիզա Գասպարյան- Զբոսաշրջային ընկերության պատասխանատու
Վարդան Սրտաշյան – «Արաքս» հյուրանոցառեստորանային համալիրի գործադիր տնօրեն
Համակարգող՝ Շուշանե Սաքունց
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com