Լրահոս

Արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում

Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել ՀՀ վարչապետի պաշտոնում՝ ապահովելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը: Հարցի քվեարկությունը ստացել է 1 «կողմ», 3 «դեմ» և 75 «ձեռնպահ» ձայն: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը, որի անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իրենք քվեարկելու են «ձեռնպահ»: Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել: Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել ընտրական գործընթացը խոչընդոտելու դեպքերում

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը, ընդունվեց 79 «կողմ» և 2 «դեմ» ձայներով: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն: Առաջարկվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար ևս սահմանել քրեական պատասխանատվություն, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Այսինքն` անհատի կողմից կեղծ տեղեկություն հրապարակելը այս կարգավորման տիրույթից դուրս է: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար: «Նախագծերի ընդունումը կնպաստի ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը: Նոր կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրությունները կդառնան ավելի ազատ, արդար և մրցակցային»,- ասված է օրենքի նախագծում: Նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն, կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց, կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը, կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն, կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մեկից երեք տարի ժամկետով: Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով նույնականացման ոչ ենթակա աղբյուրի միջոցով վարկանիշը էապես վնասելու նպատակով կեղծ տեղեկություններ հրապարակելը, որը կատարվել է. 1) շահադիտական նպատակներով, 2) մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, 3) վարչական ռեսուրսի օգտագործմամբ, 4) երկու կամ ավելի նույնականացման ոչ ենթակա աղբյուրի միջոցով, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

#Մամուլի_Ասուլիս

Ուղիղ հեռարձակում`

ℹ Բանախոսներ՝
➡ Արման Բաբաջանյան – «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ
➡ Արտաշես Խալաթյան – «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ
➡ Ռուբեն Մեհրաբյան – «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ
➡ Սեդա Սաֆարյան – «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին

Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Աղբյուր՝ https://cutt.ly/nv41bXW

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ԱԺ նախագահը ստորագրել է ընտրություններում ռեյտինգային ցուցակները վերացնող օրենքը

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն այսօր ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունն, ըստ Սահմանադրության, փոխանցվել է ԱԺ նախագահին:

Աղբյուր՝ https://cutt.ly/dv4vSmE

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելից»

📌Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է, աշխարհի հայերի համար Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը: Մեկ ու կես միլիոն հայեր են սպանվել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության անկման տարիներին։ Պատմաբանների ճնշող մեծամասնությունը հայերի սպանությունն ու տեղահանումն անվանում են Հայոց ցեղասպանություն, բայց Թուրքիան շարունակում է մերժել այն որպես այդպիսին հիշատակելուց և ակտիվ արշավ է տանում դրա ճանաչման դեմ։ Որքան մոտենում է Ապրիլի 24-ը, այնքան ավելի հաճախ է ամերիկյան մամուլում և քաղաքական շրջանակներում արծարծվում Հայոց ցեղասպանության թեման: Ամերիկայում նոր վարչակազմ է՝ ինչպիսի՞ն կարող է լինել նոր նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը:

ℹ Բանախոսներ՝
➡ Լուսինե Գինոսյան – «Կենաց ծառ» ՀԿ ղեկավար
➡ Արմեն Հայրապետյան – Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
➡ Արտակ Հովհաննիսյան – Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
➡ Արշավիր Գասպարյան – Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կառավարությունը հավանություն է տվել 2020-ի բյուջեի կատարման հաշվետվությանը

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը կներկայացվի Ազգային ժողով: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ Հայաստանը 2019 թվականին ունեցել է վերելքի ժամանակահատված: «ՀՀ տնտեսությունն աճել է 7,6 տոկոսով, սա հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման նպատակը: 2019 թվականի վերելքը հնարավորություն տվեց ծախսային քաղաքականության համար նախատեսված միջոցները վերանայել»,- ասել է Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ 2020 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել են ամենաարագ աջակցությունը՝ հաշվի առնելով տնտեսական անկման կանխատեսումը: Ըստ նախարարի, ճգնաժամի ժամանակահատվածում թեպետ կանխատեսվել էր, որ ունենալու ենք տնտեսական անկում, բայց ստանձնված բոլոր պարտավորությունները կատարվել են: Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ բացթողումներ չէին կարող չլինել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2020 թվականի բյուջեի հետ կապված կար, գուցե հիմա էլ կա շատ մեծ շահարկում, խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարների մասին է: «Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, դրանից 52 միլիարդ դրամն է, որ հատկացվել է հիմնադրամի կողմից», – ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վստահություն է հայտնել, որ գումարները նպատակային են օգտագործվել: Ըստ վարչապետի, սա արձանագրված փաստ է: Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին և ընդգծեց, որ պատերազմի ընթացքում հավաքվել է հիմնադրամի ստեղծման օրից մինչև այժմ հավաքված գումարների շուրջ 70 տոկոսը: Վարչապետը նշել է, որ Արցախում ՀՀ կառավարությունը համահայկական հիմնադրամի հետ առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնելու է 110 մլրդ դրամի ծրագիր, ինչն ավելի մեծ է, քան հիմնադրամի կողմից Արցախում 29 տարվա ընթացքում կատարվածը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պետք է ռազմական ծախսերը դռնփակ ռեժիմով տող առ տող ներկայացվի, թե 120 միլիարդ դրամը ինչի վրա է ծախսվել, որ թեման անշրջելիորեն ու վերջնական փակվի:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների վերահսկման նպատակով դիտորդների հավաքագրում

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների վերահսկման նպատակով դիտորդների հավաքագրում:
«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է Շիրակի մարզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ՀԿ-ների ակտիվ անդամներին, երիտասարդներին, կամավորներին և բոլոր նրանց, որոնց համար կարևորվում է բաց, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանում, մասնակցելու դիտորդների վերապատրաստման դասընթացներին:
Վերապատրաստման արդյունքում, մասնակիցները հնարավորություն կունենան որպես դիտորդներ վերահսկելու ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:
Դասընթացները տեղի կունենան Երկխոսության մեդիա կենտրոն-ում, #Dialogue_Media_Center հասցեն՝ Ա.Մանուկյան 1:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն progressgyumri@mail.ru էլեկտրոնային հասցեին՝ նշելով դիտորդ բառը կամ զանգահարել (093)913-015, (077)128990 հեռախոսահամարին: Հարցերի դեպքում գրեք progressgyumri@mail.ru էլ. հասցեին:Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ-ի մայիսիի 25-ը։
#ArmVote2021 #Observer #Parliament #Election

ԳՐԱՆՑՎԵԼ ՈՐՊԵՍ ԴԻՏՈՐԴ

Աստղանիշով * նշված դաշտերը պետք է պարտադիր լրացված լինեն:







Ազգային ժողովն ընդունել է մի շարք օրենքներ

Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստը։ Խորհրդարանն այսօր քվեարկել և ամբողջությամբ ընդունել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը: Այն ընդունվել է ձայների 102 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Նախագծով առաջարկվում էր բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը: Ազգային ժողովը ձայների 103 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մեկ այլ օրինագիծը, որով առաջարկվում էր տարկետում տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած և զորակոչային տարիքի հասած քաղաքացիներին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում

Շիրակի մարզում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 20-ին ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձաարկվելու են նաև համայնքնի էլեկտրաշչակները:

Աղբյուր՝ https://cutt.ly/IvRM8pc

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru