Նորություններ

Առաջարկվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

Հայաստանում նախատեսվում է ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որի նպատակներից է փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը դարձնել ավելի արդյունավետ. կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր հավանություն է ստացել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրմանը, այդ ռեեստրում ներառված տեղեկատվության բովանդակությանը և ԿԲ-ի խորհրդի լիազորություններին՝ սահմանել ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման տեղեկությունների ցանկը, տեղեկությունների, այդ թվում հաշվետվությունների տեսքով տրամադրման կարգը և ժամկետները»,- ասել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նրա վստահեցմամբ՝ փոփոխությունը բխում է նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր ստանդարտներից ու կանոններից: Այն միտված է փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված ընթացակարգերի բարելավման և արդյունավետության բարձրացմանը: Կենտրոնացված ռեեստրը թույլ է տալու հետագայում նաև զարգացնել տարբեր նորարարական գաղափարներ՝ կապված քաղաքացիների հաշիվների ավտոմատացաման, հետագայում նաև թվային արժույթի ներդրման հարցում: «Ըստ էության, կենտրոնացված տվյալների բազա է լինում հաշիվների վերաբերյալ: Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսակետից արդյունավետությունը կայանում է նրանում, որ տարբեր տեսակի վերլուծությունների և իրավապահ մարմինների հետ հաղորդակցության ժամանակ կասկածի կամ գործողության առարկա չդառնան բոլոր հաշիվներն ու բանկերը, այլ այդ ռեեստրի միջոցով ուղղակի սելեկտիվ այն հաշիվները հավաքագրվեն, որոնք խնդրո առարկա են, և դրանց հետ կապված իրականացնեն գործողություններ»,-ասել է ԿԲ նախագահի տեղակալը: Նա վստահեցրել է, որ սկզբնական մնացորդի, ընթացիկ շարժերի, վերջնական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու և չի պահվելու: Ռեսստերը ստեղծվելու է ԿԲ-ում:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը ներքաղաքական ճգնաժամի ամենաօպտիմալ լուծումն է». Վ.Գրիգորյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» պաշտոնյաները կեղծել են հիվանդության պատմագրերը և հափշտակել 8 մլն դրամ

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերության մանկաբուժական բաժանմունքում 2020 թվականին պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի վարչությունը: Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերությունում 2020 թվականի ընթացքում բուժումներ ստացած շահառուների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում առկա հիվանդների վերաբերյալ տվյալները։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրերը, որոնք վճարման են ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ, որպիսի պայմաններում ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 7.973.400 (յոթ միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր) ՀՀ դրամ գումար։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Աղբյուր՝ https://www.prosecutor.am/am/mn/8127/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ. նո՞ր, թե՞ գործող Ընտրական օրենսգրքով»

#ԱԺ #Ընտրություններ #Ընտրականօրենսգիրք

ℹ Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Շրջանառության մեջ դրված նոր Ընտրական օրենսգրքի ընդունման դեպքում քաղաքական ուժերը նոր խաղի կանոններով կմասնակցեն ընտրական գործընթացին։ Արտահերթ ընտրությունների գնալու ենք գործո՞ղ, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել գնալ ԸՕ-ի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացնել համամասնական ընտրակարգով , խորհրդարանական ընդդիմությունը հարցը թողել է խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը:

Ուղիղ հեռարձակում

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել : Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը: Խորհրդարանը 83 կողմ ձայնով եւ առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Մահացել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը

Կյանքի 82-րդ տարում այսօր մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Էրեբունի բժշկական կենտրոնից: Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և տեղափոխվել էր հիվանդանոց։ Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին, վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։ Նա Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին 8-ի լույս 9-ի գիշերը հայկական ուժերը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru