Գյումրիում երեկ ուշ երեկոյան դանակահարությունէ տեղի ունեցել. Անի թաղամասում գտնվող իրենց բնակարանում երիտասարդ ամուսիններ են դանակահարվել: Նրանք վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ 1986 թվականին ծնված տղամարդն ընդունվել է ծանր վիճակում, նրա մոտ առկա են եղել կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքեր։ Տղամարդը վիրահատվել է, վիճակը կայուն է։ 1986 թվականին ծնված նրա կնոջ մոտ ախտորոշվել են ձախ վերին վերջույթի բազմակի կտրած-ծակած վերքեր` երկրորդ-երրորդ մատների ծալիչ ջլերի վնասմամբ։ Կնոջը տեղափոխել են մայրաքաղաքի բուժհաստատություն: Նա գտնվում է միկրովիրաբույժի հսկողության տակ: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի տեղեկացմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որոշում է կայացվել անձին տուժող ճանաչելու մասին։ Այս պահին դեռ կասկածյալ չկա։ Դատախազի տեղեկացմամբ՝ կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժինը: Հանդիպման ընթացքում քնարկվել են Շիրակի մարզի քաղաքաշինական խնդիրները, մասնավորապես, մարզի վթարային բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հնարավորությունները: Անդրադարձ է եղել Անտառավան, 26, Իսահակյան, 9, Տիգրան Մեծ, 5, Ղուկասյան, 29 հասցեների, Աշոցքի Կոճոռ թաղամասի վթարային շենքերի խնդրին։ Հիշեցնենք, որ 2020 տարեսկզբին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դրական արձագանք էր տվել նախարարությանն ուղղված՝ Շիրակի մարզպետարանի խիստ վթարային 4 բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդրի լուծման առաջարկին, համաձայն որի, խիստ վթարային 4 շենքերից 3-ի (Անտառավան 3-րդ թաղամաս 26, Իսահակյան փողոց 9 և Ղուկասյան փողոց 29 շենքեր) բնակիչներին նախատեսվում էր հատկացնել բնակարանի գնման վկայագրեր, իսկ Տիգրան Մեծի փողոցի 5 շենքում, որի մեկ մուտքն ամրացված է, իսկ 3-ը՝ վթարային, նախատեսված էր իրականացնել ամրացում-վերականգնում: Սակայն ծրագիրը հետաձգվել էր նախ համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով: Շիրակի մարզում այս պահին կա 114 վթարային շենք, որոնցից 92-ը՝ Գյումրիում: Միայն Գյումրիի վթարային շենքերում ապրում է 2 426 ընտանիք:
Աղբյուր՝ https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2842464672679399
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը, այն վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի տարածման դեպքերին և նշել, որ կա դեպքերի աճ: «Պետք է ցավով նշեմ, որ երկարատև ընդմիջումից հետո նոր կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք։ Եվ մեկ օրում 700-ից ավելի դրական ախտորոշված դեպք ունենք»,- ասել է վարչապետը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ վերջին մեկ օրում իրականացվել է 4 հազար 285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը։ «Ինչպես և կանխատեսում էինք անցած շաբաթ, մենք ունենք հիվանդացության բավական աճ։ Այս պահին մեր ակտիվ դեպքերի թիվը 6 հազար 772 է, որոնցից 901-ը հոսպիտալացված են։ Այս պահին ունենք ծավալված 9 բժշկական կենտրոններ, որոնց սպասարկում են covid պացիենտների։ Եվ ներկայումս ունենք ազատ մոտ 100 մահճակալ։ Այս օրերին ևս շարունակում ենք ծավալման աշխատանքները, բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հիվանդների թիվն ավելի չլինի այն կարողություններից, որոնք մենք ունենք»,- ասել է նախարարը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բոլորիս խնդիրն այն պետք է լինի, որ լրացուցիչ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտություն չլինի։ Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստին մասնակցել են նաև հանրապետության մարզպետները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում այդ պրակտիկան կշարունակվի: «Հընթացս միջավայրին ծանոթացան մեր գործընկերները, հետագայում ավելի ակտիվ և արդյունավետ կդարձնենք նրանց մասնակցությունը: Ուրախ եմ ձեզ տեսնել, պարոնայք մարզպետներ»,- ասել է կառավարության ղեկավարը: Կառավարության որոշմամբ ավելացված արժեքի հարկը գործարարներին կվերադարձվի յուրաքանչյուր ամսվա կտրվածքով. Գործադիրը հաստատել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ նախագծով նախատեսվում է ԱԱՀ վերադարձի ժամանակաշրջան նախատեսել յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Պետք է ամեն կերպ թույլ չտալ հեղաշրջման փորձ, թույլ չտալ 2-րդ մարտի 1-ի կրկնություն, հոկտեմբերի 27» Ն․ Կարապետյանց
![]()
![]()
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կայքը տեղեկացնում է, որ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն ավելի քան 1,002,000 ԱՄՆ դոլար է հատկացրել ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման համար։ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն առ այսօր ավելի քան 1,002,000 ԱՄՆ դոլար է հատկացրել Հայաստանում կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) դեմ պայքարին աջակցելու և համավարակի հետևանքները չեզոքացնելու նպատակով: Այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում ԲՀՀ-Հայաստանը լսելի է դարձրել քաղաքացիական հասարակության դիրքորոշումները, պատշաճ արձագանքել մարդու իրավունքների, հատկապես՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, քանի որ ցանկացած ճգնաժամի դեպքում առավել հաճախ վտանգվում և խախտվում են հենց խոցելի խմբերի իրավունքները: Հանրապետությունում ՔՈՎԻԴ-19-ի բռնկման և տարածման ընթացքում ԲՀՀ-Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած է եղել միայնակ տարեցների, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ընտանեկան բռնությունից տուժածների, փախստականների, ազգային փոքրամասնությունների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների և սոցիալապես խոցելի ընտանիքների իրավունքների պաշտպանության վրա՝ ներկայացնելով համավարակի դեմ պայքարի շրջանակում ԲՀՀ-Հայաստանի կողմից արդեն ֆինանսավորված և ընթացիկ ծրագրերը: Հրատապ աջակցություն խոցելի խմբերին «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության միջոցով մեկ ամսվա սննդամթերքի փաթեթներ են տրամադրվել Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում բնակվող 2160 տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց: «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը երկու ամսվա սննդամթերք և հիգիենայի պարագաներ է տրամադրել Արմավիր և Մեծամոր քաղաքներում բնակվող 115 տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը երկու ամսվա սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ է տրամադրել Մարտունի քաղաքում և 14 հարևան համայնքներում բնակվող 120 տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը մեկ ամսվա սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ է տրամադրել Ալավերդի, Վանաձոր քաղաքներում և Լոռու մարզի 18 գյուղական համայնքներում բնակվող 370 խոցելի անձանց: «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը երկու ամսվա սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ է տրամադրել Լոռու մարզում (Տաշիր, Ստեփանավան) և Երևանում բնակվող 300 անձանց, ովքեր ունեն հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ: «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում գտնվող սիրիահայ փախստականների 120 ընտանիքների, որոնք ՔՈՎԻԴ-19-ի ինքնամեկուսացման պատճառով զրկվել են եկամտի աղբյուրներից: Նրանց միջոցներ են տրամադրվել կացարանի և սննդամթերքի երկու ամսվա ծախսերը հոգալու համար: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել սիրիահայ փախստականների կազմակերպած սոցիալական ձեռնարկություն-ճաշարանի գործունեությանը՝ ճաշի առաքում կազմակերպելով հիվանդանոցներում ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին բուժող 100 բուժաշխատողների և կամավորների համար: Ծրագրի նպատակն է եղել նաև պաշտպանել Սիրիայից և Լիբանանից Հայաստան տեղափոխված փախստականների աշխատանքային իրավունքները՝ արձանագրելով իրավունքների խախտումների դեպքերը, բարձրացնելով իրազեկությունը պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ և իրավաբանական խորհրդատվությունը հասանելի դարձնելով փախստականներին: Մանկական զարգացման հիմնադրամը սննդամթերքի փաթեթներ է հասցրել Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում և Երևանում բնակվող 209 ընտանիքների: «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը մեկ ամսվա սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ է տրամադրել Վանաձոր քաղաքում և Լոռու մարզի Սպիտակի և Գուքարքի տարածաշրջանների 13 համայնքներում բնակվող 240 խոցելի ընտանիքների, որտեղ բնակվում են հաշմանդամություն ունեցող անձինք: «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպությունը մեկ ամսվա սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ է հասցրել Երևանում և Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերի 27 համայնքներում բնակվող եզդիական համայնքի 400 ներկայացուցիչների: «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան» նորածիններին անհրաժեշտ հագուստ և հիգիենայի պարագաներ պարունակող մանկական փաթեթներ է պատրաստել և հասցրել Նոյեմբերյանում, Բերդում և Տավուշի մարզի 27 հեռավոր գյուղական համայնքներում բնակվող 250 ընտանիքների: «Ագաթ» հասարակական կազմակերպությունը երկու ամսվա սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ է տրամադրել Գյումրի քաղաքում և Շիրակի մարզի 5 շրջաններում բնակվող շահառուներին: 130 խոցելի տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցելու համար Արմավիրի զարգացման կենտրոնը վեց ամիս շարունակ տնային պայմաններում մատուցվող սոցիալական ծառայություններ և հոգեբանական խորհրդատվություն է կազմակերպել Արմավիրում և Մեծամորում բնակվող շահառուների համար: ՀՀ Արդարադատության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ իրականցրել է ծրագիր, որի նպատակ է եղել աջակցել անձանց սոցիալական վերականգնմանը և վերաինտեգրմանն ազատազրկման վայրից ազատ արձակումից հետո, ինչպես նաև նվազեցնել կրկին անգամ հանցանք գործելու ռիսկը և կանխել արտակարգ իրավիճակի հետևանքներն համավարակի ընթացքում: Ծրագրի շրջանակում տրամադրվել է խորհրդատվություն, մարդասիրական օգնության փաթեթներ, և վերահսկողություն է իրականացվել հասցեագրվող խմբերի համար՝ հիմնվելով կարիքների համապարփակ գնահատման վրա: Կազմակերպվել են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներ պրոբացիայի ծառայողների համար:Աջակցություն հանրային առողջապահության ոլորտին ԲՀՀ-Հայաստանը կազմակերպել է 2,200 ՊՇՌ թեստերի գնումը և դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը: ԲՀՀ – Հայաստանն անհատական պաշտպանության միջոցներ է ձեռք բերել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցի բուժաշխատողների համար: «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունն աջակցել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող անձանց: Կազմակերպությունը խորհրդատվություն է տրամադրել այս խմբերին այն մասին, թե ինչպես հակազդել ՔՈՎԻԴ-19-ին և ինչպես պաշտպանել առողջապահական համարժեք ծառայություններ ստանալու իրենց իրավունքները: Սննդամթերք, դեղորայք և անհատական պաշտպանիչ միջոցներ են տրամադրվել 150 շահառուների ընտանիքներին: «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրատապ աջակցություն է ցուցաբերել ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում բուժառուների և ազատությունից զրկված անձանց՝ առողջապահական համարժեք ծառայություններ ստանալու իրավունքի պաշտպանությանը: 100 հոգուց բաղկացած կամավորների խումբը վերապատրաստվել է վարակի կանխարգելման և վերահսկողության միջոցառումների թեմայով և ստացել է անհատական պաշտպանության միջոցներ և արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ այլ միջոցներ: «Խնամք» հասարակական կազմակերպությունը խորհրդատվություն է իրականացրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև խուլ-համրերի համար՝ ՔՈՎԻԴ-19-ին հակազդելու եղանակների և անվտանգության միջոցառումների մասին: 126 խուլ-համրերի ընտանիքներ ստացել են սննդամթերքի փաթեթներ, անհատական պաշտպանության միջոցներ և հիգիենայի պարագաներ: «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրատապ աջակցություն է տրամադրել Հայաստանի հոգեբուժական հաստատություններին՝ ՔՈՎԻԴ-19-ի բռնկման ընթացքում անվտանգության միջոցառումների արդյունավետությունը բարելավելու նպատակով, մշակելով վարակի կանխարգելման և վերահսկողության համարժեք ծրագրեր: Առողջապահության ոլորտի մասնագետների համար կազմակերպվել է վերապատրաստում՝ նվիրված վարակի վերահսկողության միջոցառումներին: Նրանց տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ: Համագործակցելով հոգեբուժական հաստատություններում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբի հետ, ծրագիրը վերահսկել է արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրերի իրագործումը և վարակի կանխարգելման և վերահսկողության մեխանիզմների պատշաճ իրագործումն առողջապահական ոլորտի մասնագետների կողմից: Առողջապահության ազգային ինստիտուտը զարգացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բուժանձնակազմի կարողությունները՝ ազատազրկման վայրերում ՔՈՎԻԴ-19-ն արդյունավետորեն կանխելու և վերահսկելու նպատակով: Աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի իրականացրած ծրագիրը նպատակ է ունեցել օգնել Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի ձեռնարկատերերին՝ հաղթահարելու ՔՈՎԻԴ-19-ի ճգնաժամի առաջ բերած մարտահրավերները: Այդ նպատակով նախաձեռնության շրջանակում ընտրված 50 փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ վերապատրաստվել են ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված անվտանգության միջոցառումներ կազմակերպելու թեմայով: Փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել համավարակի հետևանքով առաջացած խնդիրները հաղթահարելու և ձեռնարկությունների վերականգնման անհատական ծրագրերի իրագործման թեմայով: Ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրել 15 ձեռնարկությունների, որոնց գոյատևման միակ հնարավորությունն այդ ֆինանսական օգնությունն էր: «Անգել» սոցիալական կրթամշակութային հասարակական կազմակերպությունը աջակցել է Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքներից մեկում կանանց կողմից ղեկավարվող կարի փոքր ձեռնարկությանը: Այդ նպատակով կազմակերպությանը կարի սարքավորումներ և հումք է տրամադրվել՝ հնարավորություն ընձեռելով ձեռնարկությանը շարունակել արտադրությունը, ինչպես նաև օգնել այնտեղ աշխատող 10 շահառու կանանց՝ վերականգնելու եկամտի աղբյուրը: Աջակցություն ընտանեկան բռնությունից տուժած անձանց ԲՀՀ-Հայաստանն աջակցություն է ցուցաբերել Կանանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությանը, որպեսզի վերջինս օգնի ընտանեկան բռնություն վերապրած այն կանանց, ովքեր աշխատում են առանց գրանցման և ունեն ցածր եկամուտ: Կազմակերպությունն օգնություն է հասցրել Երևանում և 7 մարզերում բնակվող իր 30 շահառուներին՝ հոգալով վերջիններիս հիմնական կարիքները: Ինքնամեկուսացման շրջանում լայնորեն տարածվել է տեղեկատվություն ընտանեկան բռնության դեպքերի ահազանգման թեժ գծերի մասին: Կանանց աջակցման կենտրոնն ապահովել է ապաստարանի ծառայությունների անվտանգ գործունեությունը համավարակի պայմաններում: Մերձավոր Արեւելքի հիմնադրամն արտակարգ սոցիալական աջակցություն (սնունդ, դեղորայք, կացարան) է տրամադրել ցածր եկամուտ ունեցող և ընտանեկան բռնության ենթարկված 32 կանանց Լոռիում, Սյունիքում և Երևանում: «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունն օգնություն է տրամադրել Շիրակի մարզում բնակվող իր 30 շահառուներին՝ ճգնաժամի ընթացքում չորս ամիս հոգալով նրանց հիմնական կարիքները: Այս ծրագրի շրջանակում կազմակերպությունն ապահովել է թեժ գծի գործունեությունը և իրավաբանական ու հոգեբանական խորհրդատվություն է իրականացրել ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ: Աջակցություն մարգինալացված խմբերին ԲՀՀ-Հայաստանն աջակցել է «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը, որպեսզի վերջինս հրատապ սոցիալական աջակցություն ցուցաբերի ԼԳԲՏ անձանց, ովքեր համավարակի պատճառով կորցրել են աշխատանքը և միջոցներ չունեին սննդամթերք գնելու, բնակարանի վարձը վճարելու և բուժօգնություն ստանալու համար: Նրանք սոցիալական աջակցություն են ստացել ինքնամեկուսացման ընթացքում: Երեխաների ներառումը կրթության մեջ համավարակի ընթացքում ԲՀՀ – Հայաստանը քայլեր է ձեռնարկել՝ ապահովելու կրթության հասանելիությունը սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների, հատկապես՝ հեռավոր բնակավայրերում ապրող երեխաների համար: Հիմնադրամի աջակցությամբ «Ցայգ» մարզային հեռուստաալիքը հայերենի և մաթեմատիկայի հեռուստադասեր է նկարահանել և հեռարձակել Շիրակի մարզի դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար: Հիմնադրամը նաև աջակցել է «Գեղամա Թի-Վի» և «Լոռի Թի-Վի» մարզային հեռուստաալիքներին, որպեսզի դրանք Գեղարքունիքի և Լոռու մարզերում վերահեռարձակեն «Ցայգ» հեռուստաալիքի պատրաստած հեռուստադասերը: Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Հայաստանի մասնաճյուղի ծրագիրը կօգնի բարելավել Տավուշի մարզի Բերդի և Իջևանի տարածաշրջանների 6 գյուղական դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները՝ այդ կերպ երաշխավորելով դպրոցներում կրթության շարունակականությունը համավարակի ընթացքում: Հայ օգնության ֆոնդն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերել սոցիալապես խոցելի ընտանիքներին՝ կանխելու համար ՔՈՎԻԴ-19-ի բացասական հետևանքները: Ծրագրի շրջանակում դպրոցական պարագաներ են տրամադրվել խոցելի ընտանիքների 165 առաջին դասարանցիների: «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության ծրագիրն աջակցություն է տրամադրում աուտիզմ և զարգացման խնդիրներ ունեցող մոտ 80 երեխաների, ովքեր ավելի խոցելի են դարձել ՔՈՎԻԴ-19-ի պատճառով: «Քայլ առաջ» կազմակերպությունը ցուցաբերում է անհրաժեշտ մասնագիտական օգնություն, կազմակերպում է կրթական դասընթացներ՝ օգնելով զարգացնել այդ երեխաների անկախ կյանքի և սոցիալական ներառման հմտությունները: «Կաթիլ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է ծրագիր՝ մեղմելու ինքնամեկուսացման ազդեցությունը շաքարային դիաբետ ունեցող ավելի քան 700 երեխաների կյանքի որակի վրա, ովքեր չեն կարողացել ակտիվ և առողջ կենսակերպ վարել համավարակի ընթացքում: Հիմնադրամը վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում Երևանում և Հայաստանի 5 մարզերում 18 բժիշկների և դպրոցների 950 բուժքույրերի համար՝ կատարելագործելու նրանց գիտելիքը և հմտությունները շաքարային դիաբետով ապրող երեխաների համար դպրոցներում առաջին բուժօգնության կազմակերպման և նրանց կրթության շարունակականությունը երաշխավորելու համար: «Կաթիլ» բարեգործական հիմնադրամը նաև հոգեբանական աջակցություն է տրամադրում շաքարային դիաբետով ապրող երեխաների ծնողների համար, ովքեր նույնպես լրացուցիչ մարտահրավերների են բախվել համավարակի ընթացքում: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում Տավուշի մարզի Բերդավան, Այգեձոր, Ոսկեպար և Ներքին Ծաղկավանի 4 գյուղական դպրոցների նորոգման, դրանց հիմնական սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման միջոցով կապահովվի երեխաների կրթության շարունակականությունը համավարակի պայմաններում: Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում Քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում դիտորդական առաքելություն իրականացնող՝ քաղաքացիական հասարակության խմբերը Հիմնադրամի աջակցությամբ ստացել են անհատական պաշտպանության միջոցներ և անցել վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված առողջության և անվտանգության պայմաններին առնչվող միջազգային ստանդարտներին, ինչպես նաև այդ հիմնարկներում և հաստատություններում պահվող անձանց իրավունքների պաշտպանությանը: Հիմնադրամը ռազմավարական դատավարության շրջանակներում օժանդակություն է ցուցաբերել նաև փաստաբաններին՝ կամայական, չհիմնավորված կալանքի վերաբերյալ գործերով այն դեպքերում, երբ պատշպանյալները եղել տարիքային կամ առողջական խնդրի բերումով բարձր ռիսկային խմբի ներկայացուցիչներ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է կատարել և մշտադիտարկման է ենթարկել ՔՈՎԻԴ-19-ին պետության արձագանքը, մասնավորապես՝ ազատությունից զրկման տեսանկյունից, աջակցելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների արդյունավետ իրագործմանը: «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը պաշտպանել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները՝ կատարելով մշտադիտարկման այցեր հոգեբուժական հաստատություններ, վերահսկելով մարդու իրավունքներին առնչվող հանձնառությունների կատարումը և վարակի կանխարգելման և անվտանգության միջոցառումների իրագործումն այդ հաստատություններում: Հանրության իրազեկվածության բարձրացումը համավարակի ընթացքում ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը և «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանրության իրազեկվածության բարձրացման արշավներ են իրականացրել՝ պատրաստելով տեսանյութեր և պաստառներ, կազմակերպելով վեբինարներ և առցանց քննարկումներ, որոնք նպատակ են ունեցել հանրությանը կրթել ՔՈՎԻԴ-19-ի մասին և խրախուսել մարդկանց՝ դրսևորելու սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ: «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ընթացքում զբաղվել է հանրային անվտանգության կանոնների տարածմամբ և պահպանմամբ՝ մշտադիտարկելով այդ կանոնների պահպանումը տնտեսվարողների կողմից և բարձրացնելով անվտանգության միջոցառումների՝ հանրային ընկալման մակարդակը: Ծրագրի շրջանակում նաև աջակցություն է ցուցաբերվել մասնավոր ձեռնարկությունների կողմից անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության կատարելագործմանը: ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ «Ֆակտոր Թի-Վի»-ն, «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Բուն Թի-Վի» հեռուստաալիքը, «Հոդված 3» ակումբը, «Միտք» հասարակական կազակերպությունը, Քաղաքականության հետազոտական կենտրոն և մի շարք այլ կազմակերպություններ աջակցել են ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ՝ փաստերի և գիտության վրա հիմնված հանրային ընկալման ձևավորմանը և այս թեմայով ապատեղեկատվության դեմ պայքարին։
Աղբյուր՝ https://cutt.ly/XzbA9u5
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը Գյումրու ավտոբուսային պարկը շուտով կթարմանա: Առաջիկայում Գյումրիում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով ձեռք կբերվեն ինչպես գազով, այնպես էլ էլեկտրականությամբ աշխատող ավտոբուսներ։ Այս մասին ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Մենք մեր քաղաքում էլեկտրաավտոբուսներ ենք ունենալու, Եվրամիության ծրագիր ենք շահել, երեք տարում իրականացնելու ենք: Հիմա նաև մրցույթ կհայտարարենք»,- նշել է Սամվել Բալասանյանը: Նախատեսվող փոխադրամիջոցը նաև հարմարավետ է լինելու հենաշարժողական խնդիրներ ունեցողների, քայլակով, սայլակով տեղաշարժվողների համար: Այսօրվա ավագանու նիստից հայտնի է դարձել նաև, որ ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրու սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեությունը ապրիլի 1-ից դադարեցվելու է։ Թե ո՞վ է այս ծառայությունները մատուցելու, պետությո՞ւնն է անմիջականորեն մատուցելու՝ առանց քաղաքապետարանին պատվիրակելու, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հարցին ի պատասխան՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասել է․ «Միացնելու են, մեկ պատուհան են դարձնելու, պետությունն ուղիղ է մատուցելու»։ Ավագանու անդամ Հասմիկ Եղիազարյանն էլ հետաքրքրվեց, թե կա՞ կրճատվողների անվանացանկը։ Նրանք պատասխանեցին, որ երկու կառույցներում կան 28 աշխատակից, բոլորին էլ կրճատելու են։ «Ինձ թվում է՝ բոլորին էլ կտեղավորեն»,-ասել է քաղաքապետը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման, ընթացիկ գործունեության և հետագա անելիքների վերաբերյալ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ Գյումրիում ԱՏԳ կենտրոնի կառուցման առաջին փուլն ավարտված է, ներկայում ավարտին են մոտենում երկրորդ փուլի նախագծային աշխատանքները, և առաջիկայում կմեկնարկի շինարարության երկրորդ փուլը: Ներկայացվել են վերլուծական տվյալներ առաջին փուլի շրջանակում՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացումից հետո, 2019թ. նոյեմբերից տրանսպորտային միջոցների սպասարկման, մաքսային գործառնությունների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցությանը քննարկվել են Գյումրու ԱՏԳ կենտրոնի հետագա կառուցմանը և դրա ամբողջական, արդյունավետ աշխատանքի ապահովմանը վերաբերող հարցեր: Քննարկման արդյունքներով հստակեցվել են ճանապարհների նորոգման և հարակից ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների հետ կապված հարցերը: Վարչապետը կարևորել է Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի լիարժեք գործարկումը և հանձնարարել ակտիվ աշխատել անհրաժեշտ բաղադրիչների ապահովման ուղղությամբ:
Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/03/10/Nikol-Pashinyan-meeting/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru