ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայաված օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուների համար սահմանել 3 տարվա համապատասխան մասնագիտական ստաժի պահանջ: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ Հերքինազ Տիգրանյանը:«Նախագիծը միտված է ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության նոր չափորոշիչների սահմանմանը՝ այն առումով, որ լինեն համապատասխան բնագավառի իմացության ստուգում և թեստավորման, հարցազրույցի փուլեր: Նպատակը նաև այն է, որ մրցույթներն անցկացվեն ավելի թափանցիկ և ընտրվեն ոլորտի մասնագետ անձանցից»,-ասել է Տիգրանյանը: Այսպիսով՝ ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ առնվազն երեք տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են մրցույթի արդյունքում: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարությունից և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ստացվել են առաջարկներ: ԼՀԿ-ն առաջարկել է, որ մրցութային փուլի հարցազրույցի ամբողջ ընթացքը տեսանկարահանվի, որն ընդունելի է եղել հեղինակների համար: Գործադիրի առաջարկները ևս ընդունվել են: Նախապես առաջարկվել էր 2 տարվա ստաժի պահանջ, երկրորդ ընթերցմամբ քննարկման համար շեմը բարձրացվել է 3 տարի՝ շեշտելով համապատասխան բնագավառում ստաժի պահանջը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Կառավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը: Շահառուներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն: Առաջարկվում է առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում տրամադրել 3.000.000 ՀՀ դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ, իսկ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 ՀՀ դրամ: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, հիշեցրել է, որ զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով: «Մենք ամիսներ առաջ այս որոշմանը համարժեք կարգավորում ունեցանք սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար, և հիմա փաստորեն կարգավորում ենք տալիս նաև այս հարցին»,-ասել է վարչապետը: Հաստատվել է պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը: Միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրվի շահառուներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից համապատասխան մարզպետարաններից հավաքագրված տեղեկատվությամբ նշված ֆինանսական միջոցների չափով: «Մասնավորապես, հիմնականում Սյունիքի մարզում և մի փոքր էլ Գեղարքունիքի մարզում են անշարժ գույքերը վնասվել: Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Գործադիրի հավանությանն է արժանացել նաև ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը: Հյուրընկալող անձանց կտրամադրվի դրամական օգնություն, ընդ որում` ՀՀ հյուրընկալ ընտանիքին նախատեսվում է տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մշակվում է կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել պատերազմին մասնակցած ուսանողներին և պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակներին. կփոխհատուցվեն նրանց 2020թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձերը: «Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն մենք դե յուրե այդ որոշումը կընդունենք, բայց, ինչպես խոսել ենք, այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր բուհերում պետք է չառաջանա»,-ասել է կառավարության ղեկավարը՝ դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ Վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը: Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը: Վերացվում է ՀՀ տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝
Վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը:
Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը:
Վերացվում են ՀՀ տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։
Աղբյուր՝ https://www.facebook.com/armgovernment/posts/3667953206561050
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայաստանի կառավարությունը վերացնում է երկրում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»,- գրել է Աղաջանյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/aghajanyan.eduard/posts/3798613453515671
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru