Ֆրանսիացի օրենսդիր Վալերի Բուայեն Սենատին կներկայացնի Լեռնային Ղարաբաղը ճանաչելու և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու առաջարկ:«Ընդդիմանալ Ադրբեջանի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա՝ նշանակում է ընդդիմանալ նաև Եվրոպայում թուրքական իսլամի տարածմանը», – գրել է Բուայեն իր ֆեյսբուքյան էջում:
Աղբյուր՝ https://www.facebook.com/valerieboyer13/photos/a.323139661218839/1516020151930778/?type=3
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1234-ով՝ հասնելով 66 հազար 694-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 526-ով և հասել 48 հազար 734-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 893 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 352 հազար 764-ի:Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. – «Պացիենտները եղել են 54 (տղամարդ), 67 (տղամարդ), 52 (կին), 58 (տղամարդ), 49 (կին), 83 (կին), 82 (տղամարդ), 58 (տղամարդ), 70 (կին) և 49 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1101-ի, ևս 318 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 541 մարդ:
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3297
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար», – ասված է Շուշան Ստեփանյանի գրառման մեջ:
Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3345253685510768
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ», – ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:Ադրբեջանական կողմը, հիշեցնենք, իր ռազմական կորուստները չի բացահայտում՝ պնդելով, թե դա ռազմական գաղտնիք է:
Աղբյուր՝ http://nkrmil.am/news/view/3034
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն»,- գրել է ՀՀ Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3343091365727000
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կհամաձայնեցնեն Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմը:«Մոսկվան շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ այդ հարցի շուրջ», – այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը։«Այժմ ամենակարևորը, որը թերևս մեծ ջանքեր չի պահանջում, ռազմական հռետորաբանության դադարեցումն է՝ ոչ միայն կողմերի միջև, այլև՝ միջազգային դերակատարների։ Երկրորդ՝ ծայրաստիճան անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, հարվածները քաղաքացիական բնակավայրերի վրա, ինչը արտացոլված է և՛ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ, և՛ Մոսկովյան փաստաթղթում, որը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարը համաձայնեցրել էին մեր աջակցությամբ հոկտեմբերի 10-ին, և՛ երեկ համաձայնեցված փաստաթղթում», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։Թղթի վրա մնացած այդ համաձայնությունները ցույց են տալիս՝ որպեսզի հրադադարը աշխատի, անհրաժեշտ է հրադադարի վերահսկման մեխանիզմ ստեղծել։ «Դրա վրա մենք ակտիվ աշխատում ենք, նախ և առաջ՝ մեր Պաշտպանության նախարարությունը՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այդպիսի մեխանիզմը կհամաձայնեցվի», – ասել է ՌԴ արտգործնախարարը։Լավրովը միաժամանակ ընդգծել է՝ հրադադարից բացի անհրաժեշտ է նաև էականորեն արագացնել ջանքերը խնդրի քաղաքական կարգավորման շուրջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Միացյալ Նահանգների կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել բանաձեւ, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում սկսել գործընթաց՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար:Ամերիկայի հայկական համագումարի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Գաբբարդի ներկայացրած բանաձեւում հստակ արձանագրված է հայկական ուժերի վրա Ադրբեջանի հետ համատեղ Թուրքիայի ձեռնարկած հարձակումներից մինչեւ Թուրքիայի՝ ահաբեկիչներին աջակցելու եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու փաստերը:Բանաձևը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը ԱՄՆ ուժերի, դաշնակիցների ու գործընկերների վրա, պահանջում է դադարեցնել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են «Ալ-Քաիդա»-ն ու ISIS-ը: Նաեւ կոչ է արվում նախագահին աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիային այնտեղից հեռացնելու համար անհրաժեշտ գործընթաց սկսելու համար:
Աղբյուր՝ https://www.facebook.com/ancagrassroots/posts/10157925256936859
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում իրեն դիմող բոլոր հայրենակիցներին խնդրում է գումարներն ուղղել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին.«Հարգելի հայրենակիցներ, ինձ դիմում են Մոսկվայի համայնքից։Դրամահավաքի գումարները խնդրում եմ ուղղեք «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- գրառել է Հովհաննիսյանը։
Աղբյուր՝ https://www.facebook.com/arcrun/posts/3448121728556744
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Արցախցի կանայք երեխաների հետ միասին ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ պահանջելով կանգնեցնել պատերազմը և բարձրաձայնել այն բոլոր հանցագործությունները, որոնք իրականացվում են Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ հանդիպեն, որպեսզի լսելի դարձնեն Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի մասին։«Դուրս եկեք» վանկարկումներով արցախցի կանայք ու երեխաները դիմել են գրասենյակի անձնակազմին՝ հանդիպման ակնկալիքով, սակայն դեռևս որևէ արձագանք չեն ստացել: «Մեր ակնկալիքն այն է, որ այս պահին ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը իջնի և հանդիպի մեզ հետ, որպեսզի լսելի դարձնենք մեր ձայնը ամբողջ աշխարհին»: Արդյունքում ակցիայի մասնակիցներից 4 կնոջ հրավիրվել են գրասենյակ: Քիչ հետո դուրս գալով գրասենյակից՝ նրանք նշել են, որ ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցիչ Շոմբի Շարփը տեղում չի եղել, և նրա հետ հանդիպումը տեղի է ունենալու ավելի ուշ՝ 17:00-ին: «Չենք ցրվելու, սպասելու ենք, պետք լինի՝ 15 օր ենք սպասելու, որովհետև գնալու տեղ չունենք, մեր հարազատները նկուղներում են, առաջնագծում են: Մենք մեր պահանջը նամակի տեսքով ձևակերպելու ենք, և ակցիայի մասնակցիները ստորագրելու են»:Կանայք նշել են նաև, որ պահանջել են ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցչին հրավիրել Արցախ, որպեսզի վերջինս անձամբ արձանագրի Արցախում կատարվածը և ներկայացնի միջազգային հանրությանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru