Նորություններ

Հրապարակվել են Թուրքիայի կործանիչով խոցված հայկական ՍՈՒ-25 գրոհիչի լուսանկարները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի էջում հրապարակվել են Թուրքիայի կործանիչով խոցված հայկական ՍՈՒ-25 գրոհիչի լուսանկարները:Հիշեցնենք՝ խոցված գրոհիչի օդաչուն զոհվել է, նա ազգությամբ ռուս, ՀՀ ԶՈՒ մայոր Վալերի Դանելինն է։

Աղբյուր՝ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/797213791114550

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Մոսկվան հավանության չի արժանացնում ԼՂ-ի հետ կապված Թուրքիայի կողմից Ադրբեջանին քաղաքական օգնության տրամադրումը․ Պեսկով

Ռուս զինվորականներն ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մեր զինվորականներն ուշի-ուշով հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են ռազմական գործողությունները, ողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, մենք նաև մանրակրկիտ ֆիքսում ենք այն բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային ղեկավարները, որոնք ամենաբարձր մակարդակից հնչում են աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանության չի արժանացնում Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիայի կողմից Ադրբեջանին քաղաքական օգնության տրամադրումը։ «Անկասկած, նման հայտարարությունները մենք չեն աջակցում, մենք նրանց հետ համաձայն չենք»,- նշել է Կրեմլի խոսնակը։ Նա հիշեցրել է վերջերս իր հնչեցրած հայտարարությունը, որ «չի կարելի յուղ լցնել ԼՂ հակամարտության կրակին»։ «Մենք նախկինի նման կոչ ենք անում տարածաշրջանային բոլոր երկրներին՝ զսպվածություն դրսևորել, և առանձնահատուկ կերպով կոչ ենք անում հակամարտության անդամ երկրներին՝ անհապաղ դադարեցնել կրակը»,- ընդգծել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ Անկարան պարբերաբար հայտարարում է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած աջակցություն տրամադրել ԼՂ հակամարտության հետ կապված իրավիճակում՝ ինչպես դիվանագիտական տիրույթում, այնպես էլ մարտի դաշտում։

Աղբյուր՝ https://tass.ru/politika/9590127

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտը, կա երեք զոհ

Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ, հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը», – հավելել է նա:Այսպիսով, քաղաքացիական բնակչության շրջանում հայկական կողմից կա առնվազն 8 զոհ:Նշենք, որ Ադրբեջանը հաղորդում է, որ լայնածավալ ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում 12 զոհ է ունեցել:

Աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=_yak3of69Yk

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ. ԼՂ ՊԲ

Այսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։«Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են», – ասված է հաղորդագրությունում։

Աղբյուր՝ http://nkrmil.am/news/view/2934

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի իշխանությունները ստեղծված պատերազմական իրավիճակում դիտարկում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ-ը։ Վարչապետը հավելել է, որ Հայաստանի նպատակն է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը։ «Մենք նպատակ ունենք հարատև խաղաղություն ու կայունություն հաստատել տարածաշրջանում։ Մենք չենք ցանկանում, որ, օրինակ, 2-3 տարի անց այս իրավիճակը կրկնվի։ Սակայն Հայաստանը երբեք չի գործի ի վնաս իր ու Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի»,- նշել է նա։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ մասնակցությամբ կամ առանց դրա։ «ՀԱՊԿ մասնակցության հարցը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն համագործակցում ենք կազմակերպության շրջանակում մեր գործընկերների հետ՝ նրանց տեղեկացնելով ստեղծված իրավիճակի մասին։ Սակայն Հայաստանը պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը՝ ՀԱՊԿ մասնակցությամբ կամ առանց դրա»,- ասել է ՀՀ վարչապետը։ Հավելենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել էին, թե Հայաստանը չի դիմել կազմակերպությանը հակամարտության սրման կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել են, որ հանդես են գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։

Աղբյուր՝ https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9586869

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ

Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը: Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով և խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հռթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ: Թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից: Թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը: Միջազգային հանրությունը կոչ է արել արտատարածաշրջանային ուժերին ձեռնպահ մնալ հակամարտությունը բորբոքելու քայլերից, և Թուրքիան պետք է անսա այս կոչերին: Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ գործողությունները և պահանջում թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց:

Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/09/30/MFA_Turkey_Statement/10476

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Մենք պայքարում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ» Գ․Համբարյան

«Մենք պայքարում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ» Գ․Համբարյան
🔴🎥

#Արցախ #Artsakh #Artsakhstrong

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

ԱԱԾ-ն հորդորում է Արցախին օգնության նախաձեռնությունները իրականացնել պետական կառույցների համակարգմամբ

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու նախաձեռնությունները իրականացնել բացառապես պետական կառույցների համակարգմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը. «Հարգելի՛ հայրենակիցներ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների այս օրերին համացանցում նկատվում են տարաբնույթ հայտարարություններ Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ: Մեծապես կարևորելով մեր հայրենակիցների համանման մղումներն ու նրանց կողմից ցուցաբերվող ակնհայտ հայրենասիրությունը՝ հայտնում ենք, որ նմանատիպ նախաձեռնություններն անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համացանցում նկատվում են նաև հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ: Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից, իսկ այդպիսի հարցադրումներ ունեցող անհատներին հորդորում ենք հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով բացառապես դիմել իրավասու պետական մարմիններին: Հակառակ պարագայում հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru