Նորություններ

«ՇՊՀ ՆՈՐ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՍՈՒԼԻՍ»

📝 Թեմա՝
«ՇՊՀ ՆՈՐ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՍՈՒԼԻՍ»
#Մամուլի_ասուլիս #ՇՊՀ #ՈՒԽ #DMC
📍 ՇՊՀ ՆՈՐ ՈՒսանողական խորհրդի ձևավորման ընթացք,
📍 ՇՊՀ-ում վարչական աշխատողի կողմից վերահսկվող ապօրինի ՈՒԽ-ի ճնշումները առաջին կուրսեցիների շրջանում և ոչ միայն
📍 ՇՊՀ-ում քաղաքական զարգացումներ
📍 ՇՊՀ ՆՈՐ ՈՒսանողական խորհրդի անդամների թիրախավորում և իրազեկման ակցիաների խոչընդոտում, ՇՊՀ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկանի և գործավարության ու վարչարարության ամբիոնի վարիչի կողմից

Ուղիղ հեռարձակում
🔴


————————————————
✅ Հիմնական զեկուցողներ ՝

✔️ Գևորգ Ղուկասյան՝ ՇՊՀ ՈՒԽ նախաձեռնող ուսանողների խմբի Կանոնադիր ժողովի անդամ
✔️ Բուրաստան Հովհաննիսյան՝ ՇՊՀ ՈՒԽ նախաձեռնող խմբի անդամ Կանոնադիր ժողովի անդամ
✔️ Գոհարիկ Գրիգորյան՝ «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Նոր կորոնավիրուսն ու Գյումրիում թատերական կյանքը»

Քննարկում «Նոր կորոնավիրուսն ու Գյումրիում թատերական կյանքը»
#Gyumri #Theatre #Covid19
——————————————————-
Համավարակի պատճառով Գյումրիում գործող թատրոնների կուլիսներում ու բեմերում եռուզեռն ու ակտիվությունը բացակայում էր վերջին ամիսներին։ Մշակութային կյանքով ապրող ու շնչող քաղաքի համար թատրոնների փակ լինելը ամենադժվար շրջանն էր։ Գրեթե միակ ոլորտներից էր, որ չտեղավորվեց օնլայն հարթակներում՝ հեռավար հանդիպումներ և ներկայացումներ կազմակերպելով։ Ե՛վ դերասանական կազմի համար էր այս շրջանը բավականին ծանր, և՛ հանդիսատեսի համար։
——————————————————-
Ուղիղ հեռարձակում
🔴

ℹԲանախոսներ՝

➡ Լյուդվիգ Հարությունյան – Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, գործադիր տնօրեն
➡Արմենուհի Մանուկյան – Գյումրու Ստ․ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն
➡Հովհաննես Հովհաննիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու Մտորումների թատրոնի գեղարվեստական ղեկավար, Գյումրու դրամատիկական թատրոնի ռեժիսոր, դերասան
➡Տիգրան Գաբոյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան
🔗Համակարգող՝ Լիզա Գասպարյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

«Անկախություն-29. Արժեքներն ու քաղած դասերը»

«Անկախություն-29. Արժեքներն ու քաղած դասերը»
#independence #Armenia29
—————————————-
Հայաստանի պետական և ազգային տոներից մեկը՝ Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ Այս տարի լրացավ անկախության հռչակման 29-ամյակը։ Անցած տարիների ընթացքում, ինչպիսի՞ ձեռքբերումներ ու բացթողումներ ունեցավ մեր երկիրը, ինչպիսի՞ ճանապարհ անցավ Հայաստանը, պետությունն ի՞նչ արժեհամակարգ ձևավորեց և ի՞նչ դասեր քաղեց անցյալից:
—————————————-
Ուղիղ հեռարձակում
🔴

ℹԲանախոսներ՝
➡ Սեյրան Մարտիրոսյան – Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար
➡ Արմեն Սարուխանյան – պատմաբան
➡ Արաքս Մարգարյան – արվեստաբան
➡ Յուրա Ալեքսանյան – ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Նոր կորոնավիրուսն ու զբոսաշրջությունը»

«Նոր կորոնավիրուսն ու զբոսաշրջությունը» թեմայով:
#Tourism #Covid19
——————————————————-
Կորոնավիրուսը մեր երկիր մուտք գործեց ճիշտ այն ժամանակ, երբ հայտնվել էին օդային մի քանի էժան փոխադրողներ, երբ ներգնա զբոսաշրջային շուկաներում Հայաստանն այլևս պահանջված էր, երբ 900.000 տպաքանակ ունեցող հեղինակավոր Forbes ամսագրի էջերում հայտնվեցին մեր երկրի մշակութային ու կոլորիտային քաղաքի` Գյումրու մասին պատմող պատմություններն ու լուսանկարները:
Առաջին լավատեսական կանխատեսումը հետևյալն էր` ներքին զբոսաշրջությունն այս պայմաններում կդառնա ինքնաբավ:
Ինչպիսի՞ վնասներ կրեց մեր երկրում զբոսաշրջությունը, որքանո՞վ ակտիվացավ ներքին տուրիզմը:
#Երկխոսության_մեդիա_կենտրոն-ում կքննարկենք ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները:
——————————————————-
Ուղիղ հեռարձակում
🔴

ℹԲանախոսներ՝ /
➡ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչ / ենթակա է հաստատման/
➡ Կարեն Բադիշյան-Շիրակի մարզպետարանի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ
➡Ալեքսան Տեր-Մինասյան- Զբոսաշրջության ոլորտի փորձագետ, Գերմանիայի դաշնության Շիրակի և Լոռու պատվո հյուպատոս
➡Մուշեղ Մուրադյան –‹‹Արփի լիճ›› ազգային պարկի տնօրեն
➡Հովհաննես Ֆրանգուլյան – զբոսավար
🔗Համակարգող՝ Լիզա Գասպարյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru