Նորություններ

«Գյումրու ավագանի. Սպասելիքներն ու արդյունքները»

«Գյումրու ավագանի. Սպասելիքներն ու արդյունքները»
————————————————–
Մեկնարկել է Գյումրի համայնքի ավագանու հերթական իններորդ նստաշրջանը: Նախորդ նստաշրջանի գործունեությունից ի՞նչ շահեց համայնքի բնակիչը, ինչպիսի՞ որոշումներ կայացրեց ավագանին: Արտակարգ դրության պայմաններում համայնքի բնակիչների համար աջակցության ծրագրերի ինչպիսի՞ նախաձեռնությամբ հանդես եկան Գյումրու ավագանու խմբակցությունները: Կսահմանվե՞ն արդյոք որոշակի արտոնություններ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտների տեղական տնտեսվարողների նկատմամբ:
————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴

ℹ Բանախոսներ՝
➡ Սուսաննա Աստոյան – Գյումրու ավագանու անդամ (ԲՀԿ խմբակցություն)
➡ Արմենուհի Վարդանյան – Գյումրու ավագանու անդամ (ԳԱԼԱ խմբակցություն)
➡ Արամայիս Գրիգորյան – Գյումրու ավագանու անդամ ( «Բալասանյան» խմբակցություն)
➡ Արտյոմ Ղարաղազարյան – Գյումրու ավագանու անդամ ( անկախ անդամ)
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրի համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի առաջին նիստ 08/09/2020թ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրին «արտակարգ» նշեց իր տոնը

Առանց  հյուրերի, տոնախմբության, բազմամարդ փողոցների, արտառոց ու անսովոր պայմաններում,  համավարակի թելադրած կանոններով Գյումրին այս տարի  նշեց իր տոնը: Իմ սեր Գյումրի, կարգախոսով  քաղաքի օրը հիմնականում նշանավորվեց առցանց միջոցառումներով, բայցև եղան նաեվ նորամուտի արարողություններ: Հուլիսյան ուժեղ  կարկուտից և հեղեղից  տուժած գյումրեցի 6 ընտանիքի հանձնվեցին սոցիալական բնակարանի բանալիներ:

Վարդուշ Իբրաջյանի ընտանիքն ապրում էր Գյումրի գետակի հարևանությամբ գտնվող տնակում,  հուլիսի 13-ի ջրհեղեղից, ինչպես բնակիչն ինքնէ պնդում,  տնակն ամբողջությամբ վնասվել է:

Հիմա արդեն ընտանիքը տեղափոխվել է 2սենյականոց բնակարան ու չի դժգոհում

Այսուհետ շենքային հարմարությունից չեն դժգոհի նաեվ Գյումրու Յուրի վարդանյանի անվան  ծանրամարտի մարզադպրոցի  սաներն ու աշխատակիցները: Համայնքային բյուջեի միջոցների հաշվին կառուցված  նոր մասնաշենքն այսօր շահագործման հանձնվեց: բացման պատիվն էլ լեգենդար ծանրամարտիկի մորը վերապահվեց:

Քաղաքի օրն իսկական նվեր էր սա գյումրեցի մարզասերներին: Այստեղ համոզված են, որ   մարզադպրոցի նոր մասնաշենք էլ ավելի կնպաստի ծանրամարտում մեր ունեցած առաջատար դիրքը պահպանելուն և ամրապնդելուն:

Փողային նվագախմբի տոնական այս մեղեդին հնչում է արդեն Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում, որտեղ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգում է իրականացվել: 1975 թվականին շահագործված հուշահամալիրում մինչ օրս մասնակի բարեկարգումներ էին արվել, բայց  հիմնանորոգում դեռ չէր կատարվել: Մոտ 60 մլն դրամով սալիկապատվել են ճեմուղիները, փոխվել եզրաքարերը, թարմացվել հայրենական պատերազմի մասնակցած հերոս քաղաքների անունը կրող հուշաքարերը, վերակառուցվել համալիրի ջրային համակարգը: Որպես նորություն տեղադրվել են նաեվ նստարաններ ու աղբամաններ, թարմացվել է լուսավորությունը:

Կարմիր ժապավենը կտրելու հերթն արդեն Գյումրու նորաստեղծ պատմության թանգարանինն էր, որի կարիքը քաղաքը դեռ շատ վաղուց ուներ: Գյումորւ տարբեր հատվածներում պահպանված 6 հազարից ավելի ցուցանմուշ այսուհետ արդեն ցուցադրվելու և քաղաքի հին պատմության մասին վկայելու լավագույն հնարավորությունն ունի:

Պատմական վկայություններ, հիշատակություններ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլի մասին:  Բացի պահպանված ցուցանմուշներից, թանգարանը ձեռք է բերել  2 թանկարժեք հավաքածու

Իր ընթերցողների առաջ նոր ու լուսավոր դռները բացեց նաեվ Գյումրու կենտրոնական գրադարանը: Համայնքապետարանի մասնաշենքի ներքնահարկում, հարմար ու գողտրիկ  միջավայրում է տեղակայվել այն և  անցյալում թողել  նախկինում ունեցած գորշ ու մռայլ հիշողությունները:

Քաղաքի օրվա առիթով սպասված ու  մեծ ընծա ունեցան նաև գյումրեցի արվեստագետները, վերջապես քաղաքի սրտում բացվեց համայնքային ցուցասրահը, որտեղ իրենց աշխատանքները կցուցադրեն քաղաքի նկարիչները: Առաջին ցուցադրությանը  մասնակցում էր 22 նկարիչ, մոտ 45 աշխատանքով:

Գյումրեցու պատվախնդրության, հումորի ու  ավանդույթների, սրտաբաց ու հյուրընկալ մարդկանց մասին պատմող տեսանյութեր ու հոլովակներ,  Տոնական տրամադրություն հաղորդող այլ միջոցառումներ էլ կային քաղաքում,  որոնց գյումրեցին այս անգամ ականատես եղավ առցանց հարթակների միջոցով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Մ․Դերբինյան

«Գյումրին իսկապես սիրո օրրան է» Լ.Թովմասյան

«Գյումրին իսկապես սիրո օրրան է» Լ.Թովմասյան
🔴🎥

#Gyumri #Գյումրի

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Տնտեսությունը ի՞նչ վնասներ կրեց կորոնավիրուսից

➡ Տնտեսությունը ի՞նչ վնասներ կրեց կորոնավիրուսից

➡ Օգնեցին արդյո՞ք ՀՀ կառավարության աջակցման ծրագրերը

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

⚖«Հարկ է, որ քաղաքացին տեր կանգնի իր իրավունքներին» Ն.Բաղդասարյան

⚖ «Հարկ է, որ քաղաքացին տեր կանգնի իր իրավունքներին» Ն.Բաղդասարյան

🔴🎥

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru