Նորություններ

🎓«Կրթությունը որբի գլուխ չի, ով ուզի գա ու կտտացնի» Ս.Հայրապետյան

🎓«Կրթությունը որբի գլուխ չի, ով ուզի գա ու կտտացնի» Ս.Հայրապետյան

🔴🎥

#Կրթություն #ԿԳՄՍ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru


«Տուրիզմի և ժամանցի զարգացումը մարզի գյուղական համայնքներում»

«Տուրիզմի և ժամանցի զարգացումը մարզի գյուղական համայնքներում» թեմայով:
#shirak #region #tourism
————————————————————————-
🇪🇺 Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել 30 ամիս ժամկետում։ Ծրագրի նպատակն է աջակցել և ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները՝ տեղական զարգացման կայուն մասնակցային ծրագրեր մշակելու և իրականացնելու գործում։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ 52 խոշորացված համայնքում, այդ թվում նաև՝ Շիրակի մարզում։ Այս ծրագրերի շնորհիվ զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում այլևս անիրագործելի չեն թվա ու կնպաստեն տեղական զբոսաշրջության, բացօթյա ժամանցի և ստեղծարար ոլորտների զարգացմանը։
——————————————————————
Ուղիղ հեռարձակում
🔴

ℹԲանախոսներ՝
➡ Ջեմմա Հարությունյան – Ամասիա համայնքի ղեկավար
➡ Շուշան Վարդանյան – «Սարապատ՝գեղատեսիլ համայնք» ծրագրի ղեկավար
➡ Տիգրան Հակոբյան – Աշոցք համայնքի ղեկավարի օգնական
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Աշխատանքային իրավունքների խախտումները արտակարգ դրության ընթացքում»

#Job #Right

————————————————
Արտակարգ դրությամբ պայմանավորված նոր իրավիճակ ու աշխատանքային փոխհարաբերությունների թելադրվող նոր պայմաններ։ Փոխվեց աշխատանքային գրաֆիկը, վարձավճարը, պայմաններն ու նույնիսկ աշխատանքի վայրը։ Առանց այն էլ խնդիրներով ու խախտումներով հարուստ աշխատանքային իրավահարաբերությունները դարձան ավելի խոցելի, իսկ քաղաքացիները ավելի անպաշտպան։ Եթե պետական ոլորտը կարողացավ պահպանել աշխատատեղերը, ապա մասնավոր ոլորտում հարցերը ավելի շատ էին ու բազմաշերտ։ Աշխատանքային պայմանագրեր, օրավարձով վճարվողներ, աշխատանքից անհիմն ազատումներ, աշխատավարձի հետպահումներ կամ մասնակի վճարումներ։
Գործազրկության ցուցանիշներով առաջատար մարզում նոր իրավիճակը դարձավ ևս մեկ հնարավորություն խախտելու աշխատանքային իրավունքները։ Գործատուները համավարակի բերած տնտեսական ծանր հետևանքների քողի տակ սկսեցին արդարանալ, իսկ աշխատողները՝ ելքեր որոնել։
Աշխատանքային ի՞նչ իրավունքներ են խախտվել կոռոնավիրուսի հետևանքով առաջացած պայմաններում, ինչքանո՞վ են գյումրեցիները քաջատեղյակ ու հետևողական իրենց իրավունքներին, այս հարցերի պատասխաններին կարող եք ծանոթանալ՝ հետևելով մեր քննարկմանը։
————————————————-
Ուղիղ հեռարձակում

ℹԲանախոսներ՝

➡Հարություն Թադևոսյան- Գյումրիի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ
➡Գայանե Գևորգյան- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային գրասենյակի համակարգող, փաստաբան
➡Հերմինե Հովհաննիսյան-Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն”-ի իրավաբան
➡Աշխատանքային ու առողջապահության տեսչության մասնագետ /դեռ հաստատված չէ/
🔗Համակարգող՝ Անահիտ Հարությունյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru