Նորություններ

«2019թ․-ի ամփոփում, ՏԻՄ մոնիտորինգի զեկույցի ներկայացում»

#Ասուլիս` «2019թ․-ի ամփոփում, ՏԻՄ մոնիտորինգի զեկույցի ներկայացում»
#ՏԻՄ #Monitoring
————————–————————–————–
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝
Հասմիկ Մխիթարյան – Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ նախագահ, ծրագրի ղեկավար
 Լևոն Բարսեղյան` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրու ավագանու գործունեության մոնիտորինգի փորձագետ
Սեյրան Մարտիրոսյան՝ Ա.Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար, Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորների գործունեության մոնիտորինգի փորձագետ
————————–————————–————–
MONITORING OF GYUMRI COUNCIL ACTIVITIES -2018-2019
➡️ https://bit.ly/2Pd2Zqg

Վարչապետ Նիկոլ Փաշինանը կրկին Գյումրիում էր

Բարի գալուստ «ԱՌԴԱ»-ի ընտանիք։ Այս խոսքերով սկսվեց ամերիկյան Առդա բարեգործական հիմնադրամի եվ Գյումրու քաղաքապետարանի համատեղ ջանքերով  կառուցված սոցիալական բնակարանների շահագործման հանդիսավոր արարողությունը։ Մովսես Խորենացի 46/1 հասցեում գտնվող  կիսակառույց շենքի վերջին 2 շքամուտքերն այս անգամ հանձնվեցին շահառուներին, որին մասնակցեց նաեվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծրագիրը հաջողվեց, քանի որ ստեղծված էր ազնիվ աշխատանքային միջավայր ներդրումներ կատարելու համար,  անկեղծացավ «ԱՌԴԱ»-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը։

Հիմնականում միայնակ տարեցներին սոցիալական բնակարանով ապահովող ծրագրի երրորդ փուլն էր սա։ Ընդհանուր առմամբ ԱՌԴԱ-ն վերջին 3 տարում Գյումրիում  41 բնակարան է հանձնել շահագործման, որի արդյունքում 41 ընտանիք  տնակից քարաշեն բնակարան է տեղափոխվել:

Այս անգամ  վիճակահանությամբ սոցիալական բնակարանատեր էր դարձել 11 ընտանիք, մինչդեռ պատրաստի բնակարանների թիվը 18 էր։   Այս պահին 7 բնակարան դեռ չունի շահառու։  «ԱՌԴԱ»-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի կարծիքով, պատճառները մի քանիսն են։

Թե ովքեր կհամապատասխանեն նոր  սահմանվող չափորոշիչներին հայտնի կդառնա արդեն հունվարին, երբ հանձաժողովը կուսումնասիրի անօթևանների ցուցակները։ Մինչ այդ,  81ամյա Ռոզա տատը մեկն է այն շահառուներից, ովքեր սոցիալական բնակարան  արդեն ստացել են։ Տնակում ապրելն այլևս անհնար էր, փաստում է նա։

Ինչպես նախորդ, այնպես էլ նոր շահագործվող սոցիալական բնակարաններն ապահոված են  ջեռուցման համակարգով, կահավորված են խոհանոցները  , իսկ ԱՌԴԱ-ն կշարունակի ամբողջովին հոգալ նաև բնակիչների ջեռուցման ծախսը:

Մ․Դերբինյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը բնակարան կնվիրի 2 ընտանիքի

Տնակից տուն մեկ քայլ է: Գնիր մեծ կտավի քո մասնիկը: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի այս նախագիծն ամբողջ 2019 թվականը բոլորին պահեց ոգեւորության մեջ: Փազլի առաջին մասնիկի, հետո նաեւ վերջինի գնորդը եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախագծին միացան ՀՀ գրեթե բոլոր մարզերի բնակչները, նախարարաներ, փոխնախարարներ, ԱԺ պատգամավորներ, տարբեր մարզերի ու կառույցների պաշտոնյաներ, կազմակերպություններ: Օգոստոսից մեկնարկած ծրագիրը սեպտեմբերի վերջին արդեն ավարտված էր: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի խորհրդի որոշմամբ գյումրեցի նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի  «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը 15.000 կտորանոց մեծ խճանկարի  տեսքով ներկայացավ: Կտորներից յուրաքանչյուրը վաճառվեց 1000 դրամով:  Այսօր արդեն այդ գումարով երկու բնակարան է ձեռք բերվել:

Հունվարի կեսին նաեւ հսկա փազլը կհանվի վաճառքի: Ինչ գումարով էլ այն  վաճառվի, գնորդի առջեւ մեկ հստակ պայման կդրվի.նկարը մնալու է Գյումրիում: Դրա հետ կապված լուրջ նպատակ կա: Գյումրին առանց տնակների հիմն ադրամը նախադեպը չունեցող նոր նախագիծ  է կյանքի կոչելու՝ մեկ մլն հայի միասնություն: Մեկ գաղափարի շուրջ են համախմբելու սփյուռքի մեր հայրենակիցներին: Արդյունքում Գյումրիում ունենալու ենք մեկ ամբողջական թաղամաս, որը կառուցվելու է 50 հատուկ կատեգորիայի ընտանիքի համար:

Կամ 0-ից նոր շենք կսարքեն, կամ մի կիսկառույց կվերականգնեն այդ ծրագրի իրականացման համար: Այն ընտանիքները, որոնք կընտրվեն որպես ծրագրի շահառուներ, իրենք էլ կներգրավվեն եւ գումարի հավաքման, եւ աշխատանքների իրականացման գործում,-ասում է Գյումրին առանց տնակների հիմնադրամի տնօրեն Գեւորգ Գրիգորյանը:

Աշխատելու են բաց եւ թափանցիկ, այնպես ինչպես արել են Տնակից տուն մեկ քայլ է: Գնիր մեծ կտավի քո մասնիկը նախագծի ժամանակ: Կստեղծվի նոր կայք, որի միջոցով գումար փոխանցած յուրաքանչյուր մարդ կկարողանա տեսնել իր փոխանցումն ու դրա օգտագործումը օրով, ժամով անգամ գումարի փոխանցումից ամիսներ հետո: Սա մոտ կես տարվա տաժանակիր աշխատանք է լինելու, բայց ավարտելու ենք հաջողությամբ,-ասում է հիմնադրամի տնօրենը:

Ա․Մինասյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

 

«Շիրակը` ամենապահանջվա՞ծ զբոսաշրջային մարզ»

📌Տարեմուտը ճիշտ ժամանակն է տնտեսական և սոցիալական ոլորտներն ամփոփելու խորքային վերլուծություններով, արված ու չարված գործերի նկարագրով։ ‹‹Երկխոսության մեդիա›› կենտրոնն այս անգամ ամփոփում է 2019թ․-ը զբոսաշրջության ոլորտում։ Անցնող տարին բեկումնային եղավ Շիրակի մարզի և Գյումրու տուրիստական գրավչությունների բացահայտման, զբոսաշրջային նոր հոսքերի ու երթուղիների, քաղաքի բրենդինգի ու PR-ի առումով։
📌 Սակայն, ըստ պատասխանատուների, ոլորտում անելիքները դեռ շատ-շատ են։ Ի՞նչ խնդիրներ կան թանգարանային ու հյուրատնային բնագավառներում, զբոսաշրջային ընկերությունների համար որո՞նք են մարտահրավերները, մարզն ու քաղաքը միջազգային ինչպիսի կառույցների հետ են աշխատում և այլն։
————————————————————————-

#Shirak #Region #Tourism
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝
 Արա Պապանյան – Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն
 Գոռ Թորոսյան – «Գյումրի տուր» զբոսաշրջային ընկերության ղեկավար
 Նաիրա Գրիգորյան – Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող, «Station tour» զբոսաշրջային ընկերության ղեկավար
 Վարդան Սրտաշյան – «Արաքս» հյուրանոցային համալիրի տնօրեն
 Վահան Մարտիրոսյան – Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ
Համակարգող՝
🔗Լիզա Գասպարյան