Նորություններ

Մայիսի 31-ին աշխարհը նշում է ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը

Մ այիսի 31-ին աշխարհը նշում է ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը Սկսած 1987 թվականից մայիսի 31-ին աշխարհը նշում է ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը: Մարդկությունը սկսել է ծխել շուրջ 400 տարի առաջ: Պատմությունն ասում է, առաջին անգամ ծխել է Ֆրանսիայի թագուհին՝ որպես գլխացավի դեղ: Հետագայում ծխախոտը դեղատներից տարածվել է ու դարձել հասարակության առօրյայի բաղկացուցիչ տարրերից մեկը: Ծխախոտն ավելի քան 25 հիվանդության առաջացման պատճառ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 20-րդ դարում ծխելու հետևանքով մահացել է 100 մլն մարդ: Ամեն 6 վայրկյանը մեկ աշխարհում 1 մարդ է մահանում ծխելուց, աշխարհում գրանցված յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառը նույնպես ծխախոտն է: Դիտեք տեսանյութը:

tobac2 tobac4tobac1

”Եղիր իրազեկ”

Ցայգ ՀԸ եթերում, մայիս 31-ին, ժամը 19:30-ին Եղիր իրազեկ հաղորդաշարի հերթական թողարկումն է: Այն իրականացվում է <<Ծխախոտի դեմ պայքար Շիրակի մարզում>> ծրագրի շրջանակներում, <<Գյումրու Առաջընթաց>> քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Ինչո՞ւ է Գյումրիում վատ աշխատում հասարակական տրանսպորտը

transport 1 (2)

27 Մայիս, 2014 15:05    |   Հեղինակ` Անի Մկրտչյան asparez.am

«Վարչապետին կասեի, որ ինքը ականջալուր լիներ. մի օր գար Գյումրի, եւ մենք իրեն տանեինք, ցույց տայինք մեր քաղաքի փողոցների վիճակը»

«Գյումրու Առաջընթաց» Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն»-ը տխուր պատկեր է արձանագրել Գյումրու ներքաղաքային տրանսպորտի ոլորտում: Մշտադիտարկման որոշ արդյունքներ, մեղմ ասած, անբավարար են:

«Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արա Սուքիասյանը, ով իր խոսքերով` մշտադիտարկումը կատարել է հանուն տրանսպորտի որակի բարձրացման, պարզել է, որ որոշ երթուղիներ քաղաքի մի քանի փողոցներում երթեւեկում են գերծանրաբեռնված, վարորդները հոգնած են, շատ են աշխատում, կիրակի օրերին որոշ երթուղիների հաճախելիությունը տեւում է 20-25 րոպե, մյուս օրերին միջին հաշվարկներով այն կազմում է 12 րոպե: «14 համարի երթուղին առավոտյան ժամը 8:10-ից մինչեւ երեկոյան ժամը 18:30-ն է աշխատում: Օր է եղել, երբ 2 ժամ հետո է երթուղին ժամանել կանգառ. պատճառը գծում մեքենաների թվի պակասն է եղել: Մութն ընկավ` վարորդներն անպայման տուն են գնում: Թիվ 12 երթուղին եղածների մեջ լավագույն սպասարկողն է. երթուղին սպասարկում է 25 միկրոավտոբուս. կիրակի օրերը դրանցից 12-ն են աշխատում»,- շաբաթ օրը կազմակերպված հանդիպման ընթացքում նշեց Ա.Սուքիասյանը:

Հանդիպմանը ներկա «Կոմպաս» ՀԿ-ի նախագահ, «Գյումրու Առաջընթաց»-ի անդամ Ղարիբ Հարությունյանն ավելացրեց, որ տրանսպորտի ոլորտում անհրաժեշտ է իրականացնել համընդհանուր հետազոտություն` հասկանալու, թե ինչ խնդիրներ կան` կանգառների միջին հեռավորություն, երթուղայինների սխեմաներ, փողոցների վիճակ:

«Գյումրիում փողոցների անբարեկարգ վիճակը, ըստ «Կոմպաս»  ՀԿ-ի անդամ Արտաշես Բոյաջյանի, եւս պատճառ է, որ ներքաղաքային տրանսպորտն անբավարար աշխատի: «Վարչապետն ասաց, որ ինքը խստապահանջ է լինելու, ականջալուր է լինելու, ես ասեմ` առաջին հայացքից մենք չունենք քաղաքային տրանսպորտ. համակարգ` որպես այդպիսին, գոյություն չունի, իսկ քաղաքային տրանսպորտն այն կարեւոր ենթակառուցվածքն է, որը ապահովում է քաղաքային կյանքը. դրա պատճառները բազմաթիվ են:… Ես կոնկրետ վարչապետին կասեի, որ ինքը ականջալուր լիներ, մի օր գար քաղաք, եւ մենք իրեն տանեինք, ցույց տայինք մեր քաղաքի փողոցների վիճակը` հատկապես երկրորդային կամ, ինչպես ասում են, թաղային փողոցների վիճակը եւ դրանից լուրջ հետեւություններ կատարել: Այսինքն` քաղաքային տրանսպորտը` որպես համակարգ, գոյություն չունի:  Ես գտնում եմ, որ թե մարզպետարանում, թե քաղաքապետարանում տրանսպորտի բաժնի առկայությունը, ավելի շատ` քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առկայությունը անիմաստ է. այնտեղ մի հոգի մարդ էլ լինի, այդ հարցը կկարգավորի»:

Կազմակերպված հանդիպում-քննարկման եւ մշտադիտարկման որոշ արդյունքների հրապարակման մասին ծրագրի ղեկավար Հասմիկ Մխիթարյանը թեպետ գրավոր տեղյակ էր պահել Գյումրու քաղաքապետարանին, ավագանու 21 անդամներին էլ, մի քանի երթուղի սպասարկող «Նյու սիտի տրանս», «Քոմֆորտլայն» ՍՊԸ-ներին, սակայն նրանցից եւ ոչ մեկը ներկա չէր: Համայնքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի անունից ծրագրի անդամները ստացել էին այս գրությունը. «Շնորհակալություն ենք հայտնում նման քննարկում կազմակերպելու եւ հրավերքի համար եւ տեղեկացնում, որ հնարավորության դեպքում մեր ներկայացուցիչը ներկա կգտնվի նշված քննարկմանը»:

«Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության» ծրագրի շրջանակում «Գյումրու Առաջընթաց»  Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն» ՀԿ-ն դեռ ապրիլի սկզբին էր հրապարակել որոշ տվյալներ Գյումրիում տրանսպորտի վիճակի վերաբերյալ. քաղաքացիների 91 տոկոսը, համաձայն հարցումների, բողոքում է երթուղայինների սպասարկման անկանոն որակից, չվացուցակների բացակայությունից, սպասարկող 12 միկրոավտոբուսային երթուղիների եւ 4 ավտոբուսային երթուղիների երթակարգավորումը խիստ անկանոն է եւ այլն: Այդ անգամ եւս քննարկման մասին թեպետ տեղեկացված եղել էին Գյումրու քաղաքապետարանում եւ Ավագանու բոլոր անդամները, սակայն նրանցից միայն մեկն էր ներկա գտնվել: Գյումրու քաղաքապետարանն այդ ժամանակ եւս գրությամբ նշել էր, որ հնարավորության դեպքում ներկայացուցիչը ներկա կգտնվի, սակայն, ինչպես պարզ դարձավ, այդ հնարավորությունը չէր եղել եւ ներկայացուցիչը բացակա էր:

Ի դեպ, ՀԿ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը նպատակաուղղված է քաղաքային տրանսպորտի թափանցիկ կառավարմանն ու սպասարկման որակի բարձրացմանը: Ծրագրի շրջանակում հունիսի վերջին նախատեսվում է կազմակերպել հեռուստաքննարկում: Այս մասին եւս ծրագրի անդամները գրություններ կուղարկեն ավագանու անդամներին ու քաղաքապետարան:

Անի Մկրտչյան

Գյումրու քաղաքապետարանի հայտարարած մրցույթը չի կայանա

179367Մայիսի 20-ին նախատեսված էր մրցույթ անցկացնել ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության համար: Մրցույթ էր հայտարարված թիվ 9, 10 ավտոբուսների եւ թիվ 18, 28, 33, 50 միկրոավտոբուսների համար: Սակայն նշված թափուր երթուղիների համար հայտարարված մրցույթը չի կայանա, քանի որ ոչ մի կազմակերպություն մասնակցության փաստաթղթեր չի ներկայացրել մրցութային հանձնաժողովին: Այս տեղեկությունները «Ասպարեզ»-ին փոխանցեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը: Նրա խոսքով` մրցութային հանձնաժողովը մրցույթը կհայտարարի չկայացած եւ նախապատրաստական աշխատանքներ կտանի նոր մրցույթ հայտարարելու համար:

Իսկ մինչ նոր մրցույթի հայտարարումն ու անցկացումը՝ քաղաքապետարանն այս երթուղիները ժամանակավոր սպասարկման համար կփնտրի կազմակերպությունների, որոնք կբավարարեն օրենքով նախատեսված շահագործման բոլոր պահանջները:

Ա. Մկրտչյան asparez.am

«Քաղաքային տրանսպորտի կառավարման և սպասարկման որակի բարձրացում՝ հանուն ուղևորների շահերի պաշտպանության»

Հարգելի գործընկերներ, մայիսի 24-ին, ժամը 13:00-ին, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում /հասցեն`ք. Գյումրի, Պուշկինի 96/, տեղի է ունենալու հանդիպում քննարկում, որն իրականացվում է «Գյումրու Առաջընթաց» Քացաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն» ՀԿ կողմից 
«Քաղաքային տրանսպորտի կառավարման և սպասարկման որակի բարձրացում՝ հանուն ուղևորների շահերի պաշտպանության» ծրագրի շրջանակներում և նպատակաուղղված է քաղաքային տրանսպորտի թափանցիկ կառավարմանն ու սպասարկման որակի բարձրացմանը:

Ցայգ ՀԸ եթերում, մայիս 31-ին, ժամը 19:30-ին ”Եղիր իրազեկ”

Ցայգ ՀԸ եթերում, մայիս 31-ին, ժամը 19:30-ին  ”Եղիր իրազեկ” հաղորդաշարի հերթական թողարկումն է: Այն իրականացվում է  <<Ծխախոտի դեմ պայքար Շիրակի մարզում>>ծրագրի շրջանակներում, <<ԳյումրուԱռաջընթաց>> քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության ֆինանսական աջակցությամբ

Ահազանգում են Գյումրու ներքաղաքային տրանսպորտի ուղեւորները

Երեկ կեսօրին ուղեւորները դժոգոհում էին Գյումրու ներքաղաքային տրանսպորտի, մասնավորապես թիվ 28 միկրոավտոբուսի աշխատանքից: Այս երթուղին, ըստ դժգոհողների, օրվա այդ ժամերին չի սպասարկել ուղեւորներին, չի աշխատել: Միկրոավտոբուսի նման վատ աշխատանքը, ըստ բողոքողների, հիմնականում պայմանավորված է Գյումրիում իրականացվող հարկային որոշ ստուգումներով եւ, որ այս երթուղին չի ունեցել դեղին համարանիշ: Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանի փոխանցմամբ` մրցույթով անցած բոլոր երթուղիները հարկային դաշտում խնդիրներ չունեն եւ աշխատում են: Մինչդեռ թիվ 28 համարի երթուղին թափուր է, շահագործող ընկերության պայմանագրի ժամկետն ավարտվել է, հայտարարվել է նոր մրցույթ, որը կանցկացվի մայիսի 20-ին: Արամ Եղոյանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ իրենք նման բողոք քաղաքացիներից առայժմ չեն ստացել, դժգոհություն ստացել են թիվ 50 երթուղու աշխատանքի վերաբերյալ: Ի դեպ, այս երթուղու համար էլ է հայտարարված մրցույթ: Փաստորեն ստացվում է` թափուր հայտարարված երթուղիները կարող են մինչեւ մրցույթ աշխատել ոչ կանոնավոր եւ ուղեւորների մոտ առաջացնել դժգոհություններ ու բողոքներ: Անի Մկրտչյան www.asparez.am