© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Շիրակի մարզի Լեռնուտ համայնքի դպրոցում հարգանքի տուրք են մատուցել լեռնուտցի հերոս Նարեկ Հմայակի Հարությունյանի հիշատակին: Դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչել են 2017 թվականին մարտական դիրքում նահատակված զինվորի անունով: «Կտրված կարմիր ժապավենը կարմիր գծի նման կանցնի լեռնուտցի աշակերտների մտքի եւ սրտի միջով: Ներկաները վստահ են՝ Նարեկն այս քայլով մեկ անգամ եւս անմահացավ: Երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք տեղին է զոհված զինվորների ծնողների եւ հարազատների ներկայությամբ նման միջոցառումների անցկացումը: Արդյո՞ք ավելի չենք ցավեցնում, արդարացվա՞ծ է արդյոք մեր այս քայլերը: Բայց ես կարծում եմ որ այո, արդարացված է, քանի որ մեր այս տղաների, մեր հերոսների անձնազոհության հավերժական հուշարձաններ են պետք, միայն խաչքարեր չեն, որ մեզ պետք են: Մենք հենց այս ճանապարհով ենք մեր երեխաներին կրթելու ու պատմելու պատմական իրադարձությունների, իրենց կողքին ապրած հերոս տղաների մասին, նրանք պետք է այս պատին տեսնեն հուշամեդալն ու նկարները, պետք է հասկանան, թե ինչի համար է այս դասարանն իրենց համագյուղացու անունով կոչված:
Սա արվում է այսօր դրսում խաղացող երեխայի համար, որը վաղը մեծանալու, զորակոչվելու է, սա արված է այս սար ու ձորի սիրուն անկյունում մարդկանց արարելու, աշխատելու հնարավորության համար: Նարեկը ծնվել է մի պարզ ընտանիքում, սովորել այս դասարանում, նստել նույն այս աշակերտական նստարանին, որին հիմա իրենք են նստում, բայց Նարեկն առավել է բոլորից, նա հերոս է, անմահ է, նա մեկն էր բոլորից, ով զոհվեց հունուն հայրենիք»,- դասարանի բացման ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Ուզեցինք, որ անպայման Նարեկի մասին փոքրերն իմանան, մեծերն էլ հիշեն, հենց դրա համար էլ ռազմագիտության դասարանն անվանակոչեցինք մեր հերոսի անունով, որ Նարեկն իր երկնային ներկայությամբ ոգեւորի մեր աշակերտներին, կրթի եւ ճիշտ ուղղությամբ առաջնորդի»,- ասաց Լեռնուտի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աննա Մարտիրոսյանը:
Ռազմագիտութայն այդ փոքրիկ դասարանում դարակների եւ սեղանի վրա խնամով դրված էին Նարեկի տարբեր տարիների, զինվորական ծառայության ընթացքում արված լուսանկարները, զինվորական համազգեստը, աշակերտական տետրերը, օրագիրը, գրիչն ու անձնական այլ իրեր: Նարեկը հայրենասեր էր, մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ գնաց բանակ: Տղայի մասին անցյալ ժամանակով չի խոսում հայրը՝ Հմայակը: Ասում է, երբ զորակոչվեց Նարեկն ու տարան Արցախ, փորձել է միակ զավակին ավելի անվտանգ վայում ծառայելու ելքեր որոնել: Նարեկը թույլ չի տվել: «Ինքը կըսեր՝ ես անպայման բդի Ղարաբաղ ծառայեմ, բոլորը կարող են, ես չէ՞: Իմ միակ տղան էր, իմ հույսը: Ես ըսեցի՝ Նարեկ ջան, քեզի Ղարաբաղ չեմ թողնի, բայց ինքը դեմ եղավ: Ըսեց՝ պա ջան, ըդպես բան չենես, ես Ղարաբաղ բդի ծառայեմ»,- կարոտի արցունքներն ու անդառնալիության զգացողությունը փոքր-ինչ զսպելով պատմեց Նարեկի հայրը:Նարեկը զոհվել է 2017 թվականի ապրիլի 24-ին՝ Ասկերանի դիրքերից մեկում՝ թշնամու դիպուկահարի կրակոցից:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ա․ Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
#DialogueforDemocracy
Թիվ 3-րդ դպրոցում տեղակայաված 34/73 տեղամասում քաղաքացին՝ Մուրդյան Լյովա Արսենի, պարզել է, որ իր ընտանիքի անդամներրի անունները միաժամանակ առկա են մի քանի ընտրատեղամասի ցուցակներում: Հանձաժողովականները չեն արձանագրել, քաղաքացին էլ առանց ընտրելու հեռացելէ տեղամասից:
“Dialogue for Civil Society Development” program
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2015 progressgyumri.am:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:30-ին, ««ԳՅՈւՄՐՈւ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ՔՀԶԿ» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հերթական կլոր սեղան քննարկումը, որն իրականացվում է «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ծրագրի շրջանակներում և նպատակաուղղված է համայնքային խնդիրների ու որոշումների, Գյումրու ՏԻՄ գործունեության, համայնքի թափանցիկ կառավարման ու հրապարակայնության ապահովմանը: Քննարկվեցին Հանրային խորհրդի կանոնակարգը, սոցիալապես անապահով խավին տրամադրված դրամական օգնության, Գյումրու ավագանու որոշմամբ հունիսի 30-ին Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք անցկացվելիք միջոցառումների բացման արարողության համար գումարի ծախսման հիմնավորման, 2013թ. 6 ամսվա կտրվածքով բյուջեի տվյալների Գյումրու քաղաքապետին ուղղված հարցման վերաբերյալ Գյումրի համայքնի ղեկավարի տեղակալի պատասխան նամակը: Առաջարկվեց հրապարակայնացնել նամակում առկա և կից տեղեկատվությունը, ինչպես նաև անապահով խավին վճարված ցուցակների պատճենները չտրամադրելու վերաբերյալ նոր հարցում ուղարկել քաղաքապետարանին: Հանրային խորհրդի կանոնակարգի վերաբերյալ առաջարկվեց կանոնակարգի օրինակելի ձևը նոր առաջարկություններով փոխանցել խորհրդի կազմի անդամներին, որի վերջնական տարբերակը քննարկել և ընդունել հոկտեմբերի 5-ին անցկացվելիք կլոր սեղան քննարկմանը: