Տեսանյութեր

«Ապրիլի 7-ը առիթ՝ բարձրաձայնելու կանանց իրավունքների մասին»

«Ապրիլի 7-ը առիթ՝ բարձրաձայնելու կանանց իրավունքների մասին» ​ ​
————————————-
📌Ամեն տարի այս օրը Հայ առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի ավետման տոնը, որը ՀՀ-ում հռչակվել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնը ևս մեկ առիթ է՝ խոսելու կանանց իրավունքների, հիմնախնդիրների, դրանց ուղղությամբ կատարվող քայլերի և ձեռքբերումների մասին, քանի որ կանանց նկատմամբ գենդերային հիմքով խտրականության, կանանց իրավունքների ոտնահարման դեպքերը շարունակում են համատարած բնույթ կրել Հայաստանում։
————————————-

Ուղիղ հեռարձակում 🔴 

ℹ Բանախոսներ՝
➡ Կարինե Դավթյան- «Կանանց իրավունքների տուն» ՀԿ նախագահ
➡ Վանուհի Գասպարյան- «Իրավունքի Անկյուն» խորհրդատվական և կրթական կենտրոնի տնօրեն
➡ Հերմինե Հովհաննիսյան- Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ՇՄ մասնաճյուղի իրավաբան
➡ Քրիստինա Բաղդասարյան- «Ինթրա» հոգեբանական ակումբի ՀԿ նախագահ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

🎥 «Հայաստանի ինքնիշխանության վերացմանն ուղղված բոլոր կոչերը պետք է քրեականացվեն» Լ․Բարսեղյան

🎥  «Հայաստանի ինքնիշխանության վերացմանն ուղղված բոլոր կոչերը պետք է քրեականացվեն» Լ․Բարսեղյան

YouTube` 🔴 

#քաղաքական 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

🎥 «Պուտինի և Ալիևի ռեժիմները հանգեցրել են մարդու իրավունքների ճգնաժամի» Ա․Սաքունց

«Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ռիսկերն ու հնարավորությունները ՀՀ-ի համար»

➡ «Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ռիսկերն ու հնարավորությունները ՀՀ-ի համար»
📌 Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով արևմտյան տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են ՌԴ-ի նկատմամբ, մեծ ազդեցությունը կթողնեն նաև համաշխարհային տնտեսության վրա։ Հայաստանը ևս անմասն չի մնա այդ ցնցումներից։ Ռուսական ռուբլու շարունակական արժեզրկումը արդեն հանգեցրել է Հայաստանից արտահանման կրճատման։ Բացի այդ՝ Ռուսաստանը համարվում է Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողն ու արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական ուղղությունը։ Ռուսական ընկերությունների նկատմամբ արևմտյան պատժամիջոցները կարող են արտացոլվել նաև Հայաստանում գործող նրանց դուստր ընկերությունների վրա։Չնայած իրավիճակը առավելապես բացասական հետևանքներ կարող է ունենալ հայաստանյան տնտեսության վրա, սակայն բացառված չեն նաև հնարավորությունները:
————————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴
————————————————————————-
ℹԲանախոսներ՝
➡ Լուսյա Գալոյան- Տնտեսագետ
➡ Վարդան Սրտաշյան- Արաքս հյուրանոցային համալիրի տնօրեն
➡ Նարինե Խաչատրյան- «Սվետ-Տեքս» ՍՊԸ գլխավոր տեխնոլոգ
➡ «Լենտեքս» ՍՊԸ ներկայացուցիչ- հաստատման ենթակա
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կառավարությունը ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացրել Լոռու և Շիրակի մարզերում գործարկվող պարեկային ծառայությանը

Կառավարությունը ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացրել Լոռու և Շիրակի մարզերում գործարկվող պարեկային ծառայությանը Կառավարությունը 2 միլիարդ 35 միլիոն դրամ է հատկացրել ՀՀ ոստիկանությանը Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման նպատակով ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման, դրանց կահավորման և վարչական սարքավորումների ձեռքբերման համար։ Կառավարության մարտի 17-ին հերթական նիստում նախագիծը ներկայացրել է Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ «Նախագծով նախատեսվող ծախսերի գծով ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա բյուջեով միջոցներ հատկացված չեն, քանի որ բյուջետային քննարկումների ժամանակ առկա պահանջարկն ամբողջությամբ, քանակական և գումարային առումով, հստակեցված և գնահատված չէր։ Ըստ այդմ, նախագծով նախատեսվում է ծրագրով սահմանված հատկացումներն ավելացնել 2 միլիարդ 35 միլիոն դրամ։ Մասնավորապես, 289 միլիոն 900 հազար դրամ հատկացնել 2022 թվականին ապրիլին Լոռու և Շիրակի մարզերում գործարկվող նոր պարեկային ծառայության համար 140 տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար, 67 միլիոն 200 հազար դրամ այդ մեքենաների կահավորման համար, 1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ վարչական սարքավորումներ ձեռք բերելու համար»,- նշել է Ղազարյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշել է, որ ապրիլից Լոռու և Շիրակի մարզում գործարկվող նոր պարեկային ծառայությունը Կառավարության համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ՝ է 10 մլն 69 հազար դրամ կհատկացվի 2021 թվականի դեկտեմբերի 1-ին ուժեղ քամու պատճառով վնասված «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց»-ի մասնաշենքերից մեկի 620 քառակուսի մետր մակերեսով տանիքը նորոգելու համար։ Նախագծային աշխատանքների պայմանագրային գումարը կազմում է՝ 220 հազար, շինարարական աշխատանքներինը՝ 9մլն 600 հազար, հեղինակային հսկողության գումարը՝ 57 հազար, իսկ տեխնիկական հսկողության պայմանագրային գումարը կազմում է՝ 192 հազար դրամ։ Գործադիրի մյուս որոշմամբ Երվանդ Սերոբյանը նշանակվել է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր: Հարցը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Գյումրին կունենա նոր գերեզմանատուն»

📌Գյումրին առաջիկայում նոր գերեզմանատուն կունենա: Նոր վայրի գործարկմամբ վերջ կդրվի Շիրակ գերեզմանատանը հարակից համայքներում ապօրինի հողազավթումներին և վարելահողերում հուղարկավորությունների կատարմանը:
Փոփոխություններ են կատարվել նաև Սգո սրահների շահագործման և վայրի ընտրության կարգում:
————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴 
ℹԲանախոսներ՝
➡ Էդուարդ Բաղրամյան «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն
➡ Մահմեդ Սալոյան Ախուրյան խոշորացված համայնքի իրավաբան
➡ Համլետ Ասատրյան Շիրակի վարչական ղեկավար
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հարվածի տակ են գտնվում» Ա․Ղուկասյան

🎥«Նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հարվածի տակ են գտնվում» Ա․Ղուկասյան

YouTube` 🔴

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզում»

«Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզում»

————————————-
📌Հայաստանի մեծ թվով գյուղական համայնքներ օժտված են տուրիստական նշանակության օբյեկտներով, որոնք հնարավորություն են տալիս համայնքներում զարգացնել և կիրառել տուրիզմի շատ տարատեսակներ, այդ թվում`գյուղական տուրիզմը: Մեր երկիրն ունենալով բնական հարուստ ռեսուրսներ, պատմամշակութային մեծ ժառանգություն ու ավանդույթներ`ունի բոլոր նախադրյալները գյուղական տուրիզմի զարգացման համար: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, այդ թվում` Շիրակի մարզում, գյուղական տուրիզմի զարգացման բավականին լուրջ պոտենցիալ կա։

Բանախոսներ՝
➡ Նաիրա Գրիգորյան-Շիրակի տուրիզմի զարգացման և հետզատության կենտրոնի համակարգող
➡ Կարեն Բադիշյան-Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ հաստատման ենթակա
➡ Արծրուն Իգիթյան-Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար
➡ Հովհաննես Հակոբյան- Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի հետազոտող
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Թափառող շների խնդիրը մնում է չլուծված»

📌Գյումրիում թափառող շները շատացել են. կենդանասերների մոտավոր հաշվարկներով՝ քաղաքում ավելի քան 2000 թափառող շուն կա, որոնք հաճախ հարձակվում են մարդկանց վրա: Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի համաձայն՝ շների վնասազերծման նախկին տարբերակը՝ ֆիզիկական ոչնչացումն այլևս կիրառելի չէ. թափառող շներին վնասազերծում են ստերջացման միջոցով:
📌Գյումրու համայնքապետարանն այս տարի մրցութային պայմանագիր է կնքել թափառող կենդանիների ստերջացմամբ զբաղվող «Գյումրու թափառող շների կենտրոնի» հետ: Այս նպատակի համար համայնքի բյուջեից հատկացվել է 30մլն դրամ գումար:
————————————-
Բանախոսներ՝
➡ Դավիթ Առուշանյան- Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ
➡ Արսեն Սումբուլյան – «Գյումրու թափառող շների կենտրոնի» գլխավոր անասնաբույժ
➡ Սահականուշ Եգանյան- Արևելյան բժշկության մասնագետ, կենդանասեր
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

🎥«Մենք ունենք խաթարված, հավասարակշռությունը կորցրած քաղաքական համակարգ» Ն․Նորիկյան

YouTube` 🔴 

#քաղաքական

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru