Տեսանյութեր

«Թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում և դրա ազդեցությունը տնտեսության վրա»

Թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում և դրա ազդեցությունը տնտեսության վրա»

➡ Դեկտեմբերի 31-ից ուժի մեջ մտավ «Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ Կառավարության որոշումը։ Սույն որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Որոշման ընդունումը հիմնավորվում է նրանով, որ, անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Թուրքիայի բյուջե ՀՀ աղբյուրներից ֆինանսավորումը, որի հաշվին, հնարավորություն էր ստեղծվում Թուրքիայի իշխանությունների համար միջոցներն ուղղորդել Ադրբեջանին սատարելուն։

➡ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից նշվում է, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ։

➡ Այս որոշումն ինչպե՞ս կանդրադառնա մեր տնտեսության վրա և ի՞նչ այլընտրանքային մեխանիզմներ են մշակվում:

ℹԲանախոսներ՝
➡ Արթուր Մկրտչյան – Տնտեսագետ, ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ
➡ Արամ Գրիգորյան – Անհատ ձեռնարկատեր
➡ Էդուարդ Մխիթարյան – «Նոյեմի» բրենդային օճառների գործարանի ներկայացուցիչ
➡ Արման Գրիգորյան -«Ամալի» բրենդային հեղուկ օճառների արտադրամասի սեփականատեր
🔗Համակարգող՝ Շուշանե Սաքունց

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակի մարզից գերեվարված 62 զինծառայողներից հինգը հայրենիք են վերադարձել

Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ Բաքվից Երևան է վերադարձել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: «Իմ անձնական վերահսկողության ներքո գտնվող ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ գերու, հինգ գերի էլ վերադարձվել է Երևան»,- ասել է Մուրադովը: Նշենք, որ հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հայաստանի ղեկավարությունը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի անդամների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:Վարչապետը ծաղիկներ է դրել արցախյան պատերազմի հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Աղբյուր՝ 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Փետրվարի 1-ից քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ՝ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հայտնել է, որ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը: «Նախորդ տարվանից ծավալվող նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել։ Եվ մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, որովհետև դա նաև որոշակի սոցիալական կոմպոնենտ ունեցող հարց էր: Գիտեք, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի էին մեկնում Ռուսաստանի Դաշնություն:Մենք նախորդ տարվանից Ռուսաստանի և Եվասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ ահա ունենք կարծես կոնկրետ արդյունք. մեկնարկում է, գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնություն, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրն առայժմ մեկնարկում է պիլոտային կարգով մինչև մարտի 1-ը, բայց գործնականում կարծում ենք, որ այն կաշխատի, որովհետև նախափորձարկումն արդեն հաջող է անցել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել, որ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ: «Քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «Путешествую без COVID» հավելվածը: Այն հեշտությամբ կարելի է գտնել և ներբեռնել հեռախոսի մեջ: Այդ հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն և ընդգրկված են ծրագրում: Կարող են այս լաբորատորիաներից մեկում հանձնել թեստը: Թեստի արդյունքները QR կոդով կարդացվում են համապաստախան ծրագրով: Թեստի բացասական պատասխանի արդյունքում կանաչում է նրա ազատ տեղաշարժի պատուհանը և նա կարողանում է հատել սահմանը: Ուղղակի պիտի խնդրենք, որ քաղաքացիները վստահ լինեն, որ հավելվածն իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստի պատասխանը արված է առնվազն 72 ժամվա ընթացքում»,-ասել է նախարարը՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից: Կառավարությունը հաստատել է նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական աջակցության ձևով՝ 500 000 դրամի չափով, դրամական օգնություն հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական դժվարությունները մեղմելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է,որ սրանով փորձ է արվում այդ սոցիալական խնդիրները կարգավորել: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, մեր առկա տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս պահին արդեն 200-ից ավելի քաղաքացի է անցել բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ։ Աջակցության տրամադրման կարգը պետք է մշակվի մինչև 2021 թ. փետրվարի 3-ը: Շահառուները գումարները կկարողանան ստանալ առավելագույնը 10 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային տարբերակով: «Անհրաժեշտ է լինելու միայն իրենց անձնական տվյալները և բանկային հաշվեհամարը նշել, մենք էլեկտրոնային եղանակով հենց այդ պահին նույնականացնելու ենք իրենց առկա բազայի հետ ու հաստատելու շահառու հանդիսանալու փաստը: Անհրաժեշտություն չկա նաև փաստաթղթեր տրամադրելու, քանի որ բուժհաստատություններից ստացված տեղեկության հիման վրա մեզ մոտ կան բոլոր տվյալները»,-նշել է Մեսրոպ Առաքելյանը։   Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ այս որոշումը նույնպես իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է:

Աղբյուր՝  https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/27/Cabinet-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Մարզի մարտահրավերները կհաղթահարվեն

2018 թվականից մինչ օրս Շիրակի մարզն ընդունում է արդեն թվով 3-րդ մարզպետին: Հաճախակի արվող այս փոփոխությունները կառավարությունում բնականոն են համարում:

Սինխրոն  -պետք չի դրանից մտածել որ  մարզը կտուժի

Նախ շնորհակալություն մարզի նախկին ղեկավարին բարեխիղճ աշխատանքի համար և ապա բարի երթ նորանշանակին: Այս առաքելությամբ էր աշխատանքային այցով այսօր Գյումրիում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախ համավարակը, հետո Արցախյան պատերազմը նոր մարտահրավերներ են առաջ բերել Հայաստանում , մասնավորապես Շիրակի մարզում, եվ այդ խնդիրները հաղթահարելու  հարցում այժմ մեզ հարկավոր է մեծ կամքի ուժ, նշեց նախարարը:

Մարզում ծառացած խնդիրների լուծման հարցում, Սուրեն Պապիկյանը կարևորեց հատկապես  համայնքապետերի դերը:

2021 թվականին անելիքները շատ են հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում, դրանց մեծ մասը նախորդ տարում, չնայած առկա խոչընդոտներին, կյանքի կոչվել են:

Ըստ նախարարի Տեմպով աշխատելու են նաև տուրիզմի զարգացման ուղղությամբ:

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին էլ նախարարը հուսադրող ասելիք ուներ:

Ինչ աշխատանքներ են իրականացվում շիրակցի գերիների վերադարձի ուղղությամբ հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանը հայտնեց  ամենաթարմ նորությունը:

Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը փակ հանդիպում ունեցավ  շիրակցի գերիների հարազատների հետ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

Կորոնավիրուսի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջին նիստն է անցկացրել

Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստ է գումարել ։ Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը նախ կոչ է արել ձևավորել գործընկերային, համագործակցային միջավայր և ցուցաբերել հանդուրժողականություն այլ կարծիքների, մոտեցումների նկատմամբ։ «Գործընկերային, համագործակցային միջավայրում կարող ենք արդյունավետ աշխատել, բնականաբար, բաց, թափանցիկ, հրապարակային։ Կոչ եմ անում հանդուրժողականության այլ կարծիքների, այլ մոտեցումների հարցում», – ասել է Խաչատրյանը։ Հանձնաժողովն այսօր հիմնականում ընթացակարգային հարցեր է քննարկել։ Խաչատրյանը նշել է, որ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է հերթական և արտահերթ նիստերի միջոցով և առաջարկեց հիմնական նիստերը գումարել երեք շաբաթը մեկ։ Նշենք, որ հանձնաժողովը բաղկացած է 12 հոգուց․ 8-ն իշխող «Իմ քայլից» են, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն երկուական ներկայացուցիչ ունեն։ Հանձնաժողովը կուսումնասիրի նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հայաստանում կորոնավիրուսի թվերը նվազում են. սպասվում է երրորդ ալիք»

➡ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված վերջին մեկ շաբաթվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիտվում է վարակի թվերի նվազում: Եթե պատերազմի ժամանակահատվածում օրական գրանցվում էր 2 հազարից ավելի նոր դեպք, ապա վերջին օրերին թվերը զգալի նվազել են: Օրական հաստատված դեպքերի թիվը հասել է միջինում 100-ի։ Թվերի նվազմանը զուգահեռ խոսվում է նաև կորոնավիրուսի երրորդ ալիքի և վիրուսի նոր շտամի մասին:
➡ Կորոնավիրուսային ի՞նչ իրավիճակ է երկրում:
Ինչո՞վ է պայմանավորված կորոնավիրուսի դեպքերի նվազումը:
Որքանո՞վ է պատրաստ առողջապահական համակարգը՝ դիմակայելու կորոնավիրուսի երրորդ ալիքին:
Պատվաստվե՞լ, թե՞ ապավինել սեփական իմունիտետին:
ℹԲանախոսներ՝
➡ Արմեն Իսահակյան – «Գյումրու բժշկական կենտրոն»-ի տնօրեն
➡ Արմինե Անդրյան – Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն
➡ Կարինե Տոնոյան – «Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ բժիշկ- վարակաբան
➡ Արկադի Անդրեասյան- «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Արժե՞ ՀՀ-ում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ

#Հարցում

1. Արժե՞ ՀՀ-ում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ

2. Ու՞մ կվստահեք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱԺ արտահերթ նիստը՝ ԲԴԽ անդամների ընտրության հարցով

Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը։ Հիշեցնենք՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունն այս պաշտոնների համար առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստի մեկնարկին առանց որևէ բան ասելու լքել է դահլիճը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակցի գերիները պետք է ժամ առաջ վերադառնան

Շիրակի մարզպետարանում մարզպետի աշխատասենյակի մուտքի ցուցանակը դեռեւս դատարկ է, այստեղ շուտով իր տեղը կգտնի նորանշանակ մարզպետի անունը: Կառավարության որոշմամբ Հունվարի 21-ից  մարզի ղեկավարումը հանձնվեց առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանին:

Հիշեցնենք, նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանն ինքն էր աշխատանքից ազատման դիմում ներկայացրել, իսկ հրաժարականի պատճառների մասին խոստացել ավելի ուշ խոսել: Նոր պաշտոնում նշանակվելուց ժամեր անց Հովհաննես Հարությունյանը շտապեց պատասխանել լրագրողների հարցերին: Նախ ամենակարևոր հարցը, ինչպես է պատկերացնում մարզի նորանշանակ ղեկավարը շիրակցի 62 գերիների վերադարձի հետ կապված խնդրի լուծումը:

Բայց հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակներում , վստահեցնում է նորանշանակ մարզպետը: Սոցիալ-տնտեսական ամենածանր վիճակում գտնվող մարզի ղեկավարումը ստանձնել այն էլ հետպատերազմական դժվարին այս  շրջանում, ավելի է պարտավորեցնում Հովհաննես Հարությունյանին:

Մարզին առնչվող Ինչ առաջնահերթ խնդիրներ կան առանձնացված մարզպետի օրակարգում, հնչում է հաջորդ հարցը:

Մասնագիտությամբ բժիշկ մարզպետը համոզված է, որ նոր պաշտոնում իրեն հաստատ կօգնեն  առողջապահության ոլորտում ունեցած փորձն ու գիտելիքները:

Ինչ վերաբերում է կառավարչական հմտություններին, Հովհաննես Հարությունյանը լիահույս է, որ այստեղ էլ օգնության կգան ոլորտում  իր ունեցած հմտությունները:

Պատրաստվում է արդյոք մարզպետարանում  կադրային փոփոխություններ իրականացնել հարցին, մարզպետը նշեց, սկզբի համասր խնդիր է դրված, որ աշխատելու են բոլորը, իսկ հետագան արդեն ինքը ցույց կտա:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru