📌Տարեմուտը ճիշտ ժամանակն է տնտեսական և սոցիալական ոլորտներն ամփոփելու խորքային վերլուծություններով, արված ու չարված գործերի նկարագրով։ ‹‹Երկխոսության մեդիա›› կենտրոնն այս անգամ ամփոփում է 2019թ․-ը զբոսաշրջության ոլորտում։ Անցնող տարին բեկումնային եղավ Շիրակի մարզի և Գյումրու տուրիստական գրավչությունների բացահայտման, զբոսաշրջային նոր հոսքերի ու երթուղիների, քաղաքի բրենդինգի ու PR-ի առումով։
📌 Սակայն, ըստ պատասխանատուների, ոլորտում անելիքները դեռ շատ-շատ են։ Ի՞նչ խնդիրներ կան թանգարանային ու հյուրատնային բնագավառներում, զբոսաշրջային ընկերությունների համար որո՞նք են մարտահրավերները, մարզն ու քաղաքը միջազգային ինչպիսի կառույցների հետ են աշխատում և այլն։
————————————————————————-
#Shirak #Region #Tourism
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Արա Պապանյան – Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն
➡ Գոռ Թորոսյան – «Գյումրի տուր» զբոսաշրջային ընկերության ղեկավար
➡ Նաիրա Գրիգորյան – Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող, «Station tour» զբոսաշրջային ընկերության ղեկավար
➡ Վարդան Սրտաշյան – «Արաքս» հյուրանոցային համալիրի տնօրեն
➡ Վահան Մարտիրոսյան – Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ
Համակարգող՝
🔗Լիզա Գասպարյան
«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացների իրազեկում Գյումրիում»
#1991Unit #preparatory #courses
——————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡Արտաշես Հարթենյան, «Իմպրովիզ» ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու
➡Արամ Բաղիյան, պահեստազորի մայոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Իմպրովիզ Էյրոսփեյս ընդ Դիֆենս» (Improvis Aerospace and Defence) ընկերության գործադիր տնօրեն
➡Դավիթ Ղազարյան, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ավագ գիտաշխատող, տեխնիկական գիտությունների թեկնածու
——————————————————————-
📌Գյումրիում առաջին անգամ «Իմպրովիզ» ընկերությունը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) կազմակերպում են արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներում նախապատրաստական անվճար դասընթաց:
➡Նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ վերջիններս առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում (IT զորամաս) ծառայության անցնելու համար։ Ասուլիսին կներկայացվեն այլ մանրամասներ իրականացվող ծրագրի և նրա ընձեռած հնարավորությունների մասին։
➡ԶԼՄ-ներին, Շիրակի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին, ծրագրով հետաքրքրված աշակերտներին և այլ շահագրգիռ անձանց սիրով հրավիրում ենք մասնակցել այս հանդիպմանը։
#ԱԺ #Parliament #deputy
—————————————————————–
📌Թավշյա հեղափոխությունից հետո, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից մեկ տարի անց օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են կատարվել Հայաստանում, ո՞ր ոլորտներն են ավելի շատ զգացել նոր իշխանությունների գործունեության ազդեցությունը: Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները կամփոփեն խորհրդարանում իրենց գործունեության մեկ տարին և կփաստեն թե ի՞նչ տվեց 2019 թվականը Շիրակի մարզին:
—————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹԲանախոսներ՝
➡ Նազելի Բաղդասարյան – ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
➡ Սոֆյա Հովսեփյան – ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
➡ Արցախցիները, մեկընդմիշտ արտահայտել են իրենց տեսակետը միացում բառի մեջ․ Ալեքսանդր Քանանյան
Դեկտեմբերի 10-ին կայացավ Գյումրու ավագանու յոթերորդ նստաշրջանի չորրորդ նիստը, որի օրակարգում ընդգրկվել էր 21 հարց, բոլոր հարցերն ընդունվեցին, միայն տեղական տուրքերի եւ դրույքաչափերի հաստատման հարցն ընդունվեց վերապահումներով, թանգարաններում հաստատվող վճարների հարցը լրացուցիչ քննարկվելու է մի քանի օրից:
Գյումրու ավագանին միաձայն որոշեց հաստատել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը, 2020 թվականի հունվարի մեկից դադարելու է գործել աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը, բաժնի ծառայությունները մրցութային եղանակով մատուցելու է հաղթող ճանացչված որեւէ մասնավոր ընկերություն: Քանի որ «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը գտնվում է ֆինանսական ծանր վիճակում եւ չի կարող ապահովել ձմռան ամիսների ջեռուցման ծախսերը, Գյումրի համայնքի ավագանին, հիմք ընդունելով հաստատության տնօրեն Սոնա Սիմոնյանի գրությունը, որոշեց մեկ միլիոն ՀՀ դրամ հատկացնելգիշերօթիկին 2019-2020 թվականների ձմռան ամիսներին հաստատությունում ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով: Ավագանին Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Վարպետաց փողոց 101 հասցեի 116,18 քառակուսի մետր նկուղային տարածքից 60.6 քառակուսի մետր տարածքը մեկ տարի ժամկետով մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպման նպատակով տրամադրեց «Զանան» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը: Տարածքի ամսական վարձավճարի չափ սահմանվել է 59 հազար դրամ:
2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին եւ նրանց մարզիչներին շնորհվեց դրամական պարգեւներ 17 մլնդրամի չափով, մինչեւ տարեվերջ հատկացված գումարին կավելանա 3 միլիոն դրամ եւս:
Գյումրու ավագանու նիստերը կշարունակեն կայանալ 2020 թվականի փետրվարից:
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Շիրակի բնակիչների ո՞ր իրավունքն է ավելի հաճախ խախտվում»․ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների օր
#HumanRights #Dectember10
————————–
Ուղիղ հեռարձակում
🔴
ℹԲանախոսներ
➡ Սեյրան Մարտիրոսյան՝ Ա.Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար
➡ Լևոն Բարսեղյան` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ
➡ Մկրտիչ Դավթյան՝ Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
➡ Թամարա Յայլոյան – փաստաբան
#Հարցում
➡ 1. ՀՀ -ում ո՞ր ոլորտներն են առավել կոռումպացված
➡ 2. Հնարավ՞որ է արդյոք ՀՀ-ում վերացնել կոռուպցիան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
➡ «Նախկիններն իրենց 5-րդ շարասյունով նախապատրաստվում են հեղաշրջման»․Ժիրայր Սեֆիլյան
🔴🎥
#Մամուլի_ասուլիս «Քաղաքական իրավիճակի գնահատական և անելիքներ»
#ՍասնաԾռեր
————————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Ժիրայր Սէֆիլյան – Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ
➡ Վարուժան Ավետիսյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող
➡ Վարդան Գերավետյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամ