Yearly Archives:2019

«Մատչելի միջավայր՝ հաշմանդամություն ունեցող անձանց»

«Մատչելի միջավայր՝ հաշմանդամություն ունեցող անձանց»
#People #with #Disabilities
————————————————————————-
📌 Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Աշխարհի բնակչության մեկ քառորդն ուղղակիորեն առնչվում է հաշմանդամների հետ: Հենց այդ օրն է, որ հաշմանդամներն առավել քան երբևէ, հիշեցնում ու բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանադամություն ունեցող մարդիկ, ի՞նչպես է կարգավորվում նրանց ինտեգրումը հասարակական-քաղաքական կյանքում, ի՞նչպես է արձագանքում աշխատաշուկան սահմանափակ կարողությունների տեր անձանց կարիքներին: Ի՞նչպես հարմարավետ դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը։
—————————————————–
 Ուղիղ հեռարձակում 🔴


Բանախոսներ՝
 Թամարա Վանոյան – «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եվ երիտասարդների կենտրոնի համակարգող
 Գայանե Գրիգորյան – «Ագաթ» ՀԿ ծրագրերի բաժնի ղեկավար
 Ամալյա Ադամյան – Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն
 Սուրեն Ավդալյան – «Հեշտ կյանք» ՀԿ փոխտնօրեն
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

«Դիակիզարաններ՝ ընդդեմ համայնքային հողերի զավթման»

📌Գյումրու գերեզմանատները վաղուղ հատել են թույլատրելիի սահմանն ու դուրս եկել հարակից տարածքներ: Մասնավորապես Շիրակ գերեզմանատունը զավթել եւ շարունակում է տնօրինել միանգամից երկու համայնքի՝ Շիրակի եւ Ջաջուռի հողատարածքները: Սա ընդհանուր խնդիր է ՀՀ-ի համար, որով պայմանավորված էլ 2020 թվականին Հայաստանում նախատեսվում է շահագործման հանձնել 2 դիակիզարան:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝
 Արտյոմ Դավթյան Հավերժ հիշատակ ՓԲԸ
 Համլետ Ասատրյան Շիրակի վարչական ղեկավար
 Մահմեդ Սալոյան Մարմաշեն համայնքի համայնքապետարանի իրավաբան
 Տեր Մակար քահանա Գալամդարյան ՀԱԵ հոգեւոր հովիվ
🔗Արմենուհի Մինասյան

«Հայկական ֆուտբոլը քաղաքականությունից դուրս»

#Armenia #Football #Politica
——————————————————————
📌 Ֆուտբոլի Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականի անփառունակ ելույթները փաստում են, որ հայկական ֆուտբոլը գտնվում է խորքային ճգնաժամի մեջ:
ՀՖՖ նախագահի հրաժարականը, ՀՖՖ գործկոմի լուծարման ընթացքն արդյո՞ք կարող են խնդրին լուծում տալ:
Ֆուտբոլը պե՞տք է դուրս գտնվի քաղաքականությունից: Ինչպիսի՞ն է իրավաիճակը, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, ունե՞ն մանկապատանեկան ֆուտբոլ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ և արդյո՞ք մեզ մոտ մասսայական է «Միլիոնների խաղը»:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

 Բանախոսներ՝
Արսեն Սարգսյան – ՀՖՖ նախկին աշխատակից, ֆուտբոլային սկաուտինգի մասնագետ
Սուքիաս Ավետիսյան – ՀՖՖ գործկոմի նախկին անդամ
Աշոտ Գոմցյան – Արամազդ ինտելեկտուալ ակումբի նախագահ
Դենիս Սարգսյան – «Ռեդինգլ» ֆան ակումբի հիմնադիր
🔗Արմեն Ներսիսյան – վերլուծաբան
🔗Համակարգող՝ Համլետ Գևորգյան