Այսօր շահագործման հանձնվեց Գյումրու նոր ավտոմաքսատան առաջին հատվածը: Աշխատանքներն ամբողջությամբ դեռ ավարտված չեն, սակայն մաքսազերծման գործընթացի համար խնդիրներ չկան:
Առաջին օրն արդեն առաջին աշխատանքային ժամերին 100 մեքենա է մաքսազերծել: Այսօրվանից սկսած Գյումրի կգան նաեւ ավտոքարշակներով մեքենաները :
«Սահմանը հատած ավտոքարշակներով մեքենաները տեղափոխվելու են այս տարածք, բայց դեռ տեղ չեն հասել, ինձ թվում է վաղն առաջին ավտոքարշակն այստեղ կլինի: Ավտոքարշակներին ամբողջովին սպասարկելուն պատրաստ ենք, դրանք ձեւակերպող 12 տեսուչ կա Գյումրիում: Այն պահին, երբ հավելյալ գործառույթ կտեղափոխենք այստեղ , աշխատակիցների թիվն էլ կավելացնենք: Մենք կադրային ռեսուրսի առումով ամբողջովին պատրաստ ենք եւ ինչպես հայտարարել ենք, ամեն ինչ փորձելու ենք անել, որ բեռնարկղերով եկած մեքենաներն էլ կարողանանք այստեղ սպասարկել: Բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են այսօր Երեւանում: Այսինքն, այն պահից, երբ որ բեռնարկղերով մեքենաներն էլ կտեղափոխենք այստեղ , իսկ դա կլինի մոտ ապագայում, կարող ենք հայտարարել, որ արդեն մաքսազերծման գործընթացը տեղափոխեցինք Գյումրի»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:
Այն, որ տարածքոիմ մշտապես եւ երկար ձգվող հերթեր կան, ըստ Շուշանիկ Ներսիսյանի, բնական է: «Ասում ենք հերթեր են, բայց մենք ինչ ենք հասկանում հերթ ասելով: Այսօր մաքսատան աշխատանքային օրը սկսվելուն պես դռան մոտ արդեն կանգնած են լինում 300-ից 350 մեքենա: Եվ, եթե մենք ուզում ենք, ոչ այդ 350 մեքենան 15 րոպեում սպասարկվի, ուրեմն ժամը 09:00-ին ՊԵԿ-ը պետք է 350 ձեւակերպող տեսուչ ունենա, ինչն այս կարճ ժամկետի համար արդարացված չէ»,-պարզաբանեց Ներսիսյանը:
Մինչեւ ժամը 18:00-ն Գյումրի մտած բոլոր մեքենաները սպասարկվում են հենց նույն օրը: Բանկերի մասնաճյուղերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի մի փոքր երկար աշխատեն, որպեսզի ժամը 18:00-ին մեքենայի մաքսազերծման փաստաթղթերն իր ձեռքում ունեցող վարորդը նաեւ վճարումները կարողանա կատարել եւ գնալ Գյումրիից:
Գյումրիում խոսակցություններ կան, որ մեքենայի հերթերը վաճառվում են: Շուշանիկ Ներսիսյանն ասաց արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել են: «Մենք էլ ենք տիրապետում նման տեղեկությունների, մեզ էլ են դրանք հասել, բայց այդ ամենը կատարվում է փողոցում, մաքսատան տարածքից դուրս: Մենք համագործակցում ենք ոստիկանության հետ, եթե չեմ սխալվում մի քանի քաղաքացի արդեն հրավիրվել է ոստիկանություն»:
Նորագավիթի մաքասատունը կգործի մինչեւ տերեվերջ: Այս պահին ՀՀ մաքսակետերում օրական 1000 ավտոմեքենա է սպասարկվում, քարշակներով մտնում է մոտ 250-ից 300 մեքենա, բեռնարկղերով մեքենաների թիվն օրական մոտ 200 է: Այդ ամբողջ ծավալն, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, առաջիկայում կսպասարկեն Գյումրիում:
Ա․ Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
#Youth #Opportunities
——————————————————————
📌Հանդիպումը նախատեսված է Բավարիայի Երիտասարդական Խորհրդի (BJR) և Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) շարունակական համագործակցության արդյունքում իրականցված և իրականացվելիք երիտասարդական ծրագրերի լուսաբանման համար։
Հանդիպման մանրամասներ․ 1․ BJR-ի մասին – 5 րոպե 2․ ՆՍՀԿ-ի մասին – 5 րոպե 3․ Համատեղ ծրագրերի մասին 4․ BJR-ի նպատակները երիտասարդների զարգացման գործում միջազգային հարթակում
5․ Փոքր դրամաշնորհների մասին ակնարկ 6․ Երիտասարդական փոխանակման ծրագրերը 7․ Հնարավորությունները երիտասարդների համար 8․ Հարց ու պատասխան
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Գաբրիելլե Վայցման Բավարիայի Երիտասարդական Խորհրդի (BJR) գործադիր տնօրեն,
➡ Արման Սահակյան Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակի ղեկավար
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
#Հարցում
➡ Կհրաժարվեն արդյո՞ք ԲՈՒՀ-երը հայոց լեզու, հայ գրականություն,
հայոց պատմություն առարկաների պարտադիր ներառումից
➡ Ինչպե՞ս եք վերաբերվում ԿԳՄՍ նախարար
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին
#Shirak #Region #Borders
——————————————————————
📌Շիրակի մարզի համայնքներում ինչպիսի՞ սահմանային անճշտություններ կան, ինչու՞ են դրանք առկա եւ խնդրի լուծման ի՞նչ ճանապարհներ են մշակված։ Արդյո՞ք համայնքների խոշորացումն ունեցել է դերակատարում եւ ո՞ր համայնքներում է ներկա պահին խնդիրն առկա։
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹԲանախոսներ՝
➡ Զորիկ Խաչատրյան ՇՄ հողաշինության եվ հողօգտագործման բաժին-հողային պետական տեսչության պետ
➡ Երվանդ Հակոբյան Անուշավան համայնքի ղեկավար
➡ Մերգել Ղարիբյան Արփի համայնքի ղեկավար
➡ Մխիթար Վարագյան Արթիկի համայնքապետ
🔗Արմենուհի Մինասյան