Yearly Archives:2020

«Պատերազմական վիճակից ելնելով, համավարակը երկրորդ պլան մղվեց» Գ․Գևորգյան

«Պատերազմական վիճակից ելնելով, համավարակը երկրորդ պլան մղվեց» Գ․Գևորգյան

🔴🎥

#Covid19 #Law

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru


Որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում. Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած և բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, ըստ էության, և բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Մենք բազմիցս ենք նշել` հարցը փոխզիջումների ճանապարհով լուծելու պատրաստակամություն ունենք: Բայց այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ, և սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում», – նշել է նա:Վարչապետը շատ բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն ու փոխգործակցությունը, և նկատել` զգում են Ռուսաստանի աջակցությունը որպես ՀՀ-ի ու հայ ժողովրդի դաշնակցի: Այս իրավիճակում, ըստ նրա, հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է: «Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այսօր Ադրբեջանի վերը հիշատակված դիրքորոշման առումով և համատեքստում պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպան գործին, և այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման, որովհետև ըստ էության Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի համաձայն չէ», – ասել է Նիկոլ Փաշինյանը` դիմելով կոչով. – «Կռվել այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի, ընդ որում ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին»: Հայաստանի ղեկավարը հորդորել է քաղաքապետերին, գյուղապետերին, համայնքապետերին կամավորական ջոկատներ կազմակերպել, որոնք կլինեն ԶՈւ գլխավոր շտաբի ենթակայության տակ:Հայաստանի վարչապետը ներկայացրել է նաև իրավիճակն առաջնագծում. – «Այո, առաջնագծում բավականին բարդ, բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել, Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում, և այստեղ կա մի շատ կարևոր նրբություն` մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ իր վերջին ռեզերվները, այո, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն անկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում»:

Տեսանյութ՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/686923008592885/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է, որ երեկ և այսօր արտգործնախարար Սերգեյ Լավորվը առանձին հանդիպումներ է ունեցել աշխատանքային այցերով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը և խնդրի հաստատուն կարգավորմանը վերաբերող հրատապ հարցերը», – նշված է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝  https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/4398257

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել

Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:«Ճանապարհը առաջ ազատության ճանապարհն է, այդ է պատճառը, որ ես Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում», – գրում է Նապոլիտանոն Թվիթերում՝ հրապարակելով իր ներկայացրած փաստաթուղթը:Անդրադառնալով հակամարտությունը Արցախում՝ հայամետ կոնգրեսականն այդ փաստաթղթում շեշտում է. – «Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատ ժողովրդի հաղթանակը օտար կառավարման դեմ: Այդ հպարտ Հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր իսկ Անկախության հռչակագրի բառերը»:Դեմոկրատ կոնգրեսականը նշում է՝ քաջ հայտնի է և փաստաթղթերով հաստատված, որ հազարավոր տարիներ Արցախը մաս է կազմել Հայաստանին, իսկ այժմ էլ օրինական ամուր հիմքերի վրա հաստատված անկախ հանրապետություն է:«Բայց ամենից կարևորն այսօր, երբ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց ԻՍԻՊ դաշնակիցները հրթիռների և ռումբերի անձրև են տեղում Արցախի քաղաքացիական բնակչության վրա, այն է, որ ազատությունը ոչ միայն պատմության նկատմամբ հարգանքն է կամ օրենքի կիրառումը:Ազատությունը Արցախի գոյատևման համար մնացած միակ պատասխանն է՝ պատմականորեն հիմնավորված, օրենքի վրա հիմնված անջատումը որպես բժշկում:Հետդարձի ճանապարհ չկա: Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջանին», – հայտարարում է Գրեյս Նապոլիտանոն՝ եզրափակելով.««Ճանապարհը առաջ ազատության ճանապարհն է, այդ է պատճառը, որ ես Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում»:

Աղբյուր՝  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Բանկերը կներեն զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:«Ընդ որում, վարկային պարտավորություններ ասելով, նկատի ունենք ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլ նաև վարկի մայր գումարները»,-ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։Նախագծով հնարավորություն է ընձեռվում, որպեսզի առանց հարկային հետևանքների ներվեն ոչ միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլ նաև նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները:Նաև հնարավորություն է տրվում ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:

Աղբյուր՝  http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13404&year=2020&month=10&day=21&lang=arm

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Խոցվել է ադրբեջանական եւս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա. թշնամու կորուստները՝ ամփոփ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է հակառակորդի կորուստները՝ վերջին տվյալներով. խոցվել է ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ:

Աղբյուր՝  https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/814408262728436

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Պետությանը հանձնվող՝ ԵԱՏՄ-ից որոշ ապրանքների ներմուծումը կազատվի հարկերից. ԱԺ-ն ընդունել է նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հարկերից ազատել Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և Առողջապահության նախարարությանը հանձնվող՝ ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից:«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:Սահմանվում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից՝ այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:

Աղբյուր՝  http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13404&year=2020&month=10&day=21&lang=arm

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՌԴ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները։ Ողջունում ենք առաջնորդների՝ հանդիպելու և խաղաղության հասնելու ցանկությունը»,- ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ ասել է Ռուդենկոն։ Նշվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամության մասին ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ասել են ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Մինչ այդ, հիշեցնենք, ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման նպատակով արդեն Մոսկվայում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը։

Աղբյուր՝  https://tass.ru/politika/9773763

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru