Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ի պատասխան Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումի, փակ քննարկում կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:Նա նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի զինված ուժերի, վարձկանների և ահաբեկչական խմբավորումների հետ հանցավոր համագործակցությամբ արդեն 20 օրից ավելի օդուժի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ թիրախավորում են Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական օբյեկտները, օգտագործում միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, ինչպես նաև սպանում (այդ թվում՝ գլխատման միջոցով) ռազմագերիներին, կատարում այլ պատերազմական հանցագործություններ և իրականացնում Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բնակչության էթնիկ զտում։Այս գործողությունների արդյունքում իրական է դարձել վտանգը, որ նոր ցեղասպանություն կիրագործվի ցեղասպանության արհավիրքը վերապրած ազգի դեմ։
Աղբյուր՝ https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4521146267957065
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղեւորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ քաղաքացիական ավիացիայի (ՔԱԿ) լրատվականից։
Հիշեցնենք՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության՝ դեպի Հայաստան չվերթը նախատեսված էր հոկտեմբերի 15-ին, սակայն այն չէր կայացել։ Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով: Թուրքիան, սակայն, խոչընդոտներ էր հարուցել Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար: ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնել էին՝ Լոս Անջելես-Երեւան չվերթի չեղարկման մասին ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել:
Ըստ ՔԱԿ-ի՝ ակնկալվում է, որ հումանիտար օգնությունը ժամը 12:50-ին կհասնի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան։
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը, անդրադառնալով թռիչքի չեղարկմանը, հայտնել էր, որ հիմքեր ունեն՝ պնդելու, որ Թուրքիան միտումնավոր է փակել օդային ճանապարհը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/armine.udumyan/posts/10222940069351419
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ՝ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Սակայն, ինչպես և նախորդ անգամ՝ Մոսկվայում համաձայնության ձեռք բերումից հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր պատրաստակամության իսպառ բացակայությունը՝ հավատարիմ մնալու իր իսկ կողմից ստանձնված հանձնառություններին:
Այս ամենը ուղեկցվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններով, որ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները մինչև պատերազմի «հաղթական ավարտը»։ Հատկանշական է, որ միաժամանակ նմանատիպ հայտարարություններ հնչել են նաև Թուրքիայում։
Մարդասիրական զինադադարի հայտարարումից րոպեներ անց Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են մարտական գործողությունները, իսկ հոկտեմբերի 18-ի առավոտյան լայնամասշտաբ հարձակման անցել հարավային ճակատում։
Փաստորեն, սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:
Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:
Այդ առումով կրկին վերահաստատում ենք այդ հայտարարությունները, որոնք կիրառական արտահայտություն են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի, ինչպես նաև համանախագահ երկրների ԱԳ նախարարների հոկտեմբերի 5-ի հայտարարություններին:
Հավատարիմ ենք կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով:
Պահպանելով հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը»։
Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/10/19/mfa_arm_st/10544
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է մի քանի հարցերի, որոնք այս օրերին շատ են հուզում քաղաքացիներին: Խոսքը Արցախյան պատերազմի մասին է: Վարչապետը գրել է.
1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։
2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։
3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին Կազանում։
4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն՝ այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի՝ գուցե մի փոքր ավելի վատթար բանաձեւով։
5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։
6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին։
Աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2784661615187549
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գերազանց համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, ականապատել այն և բարեհաջող դուրս եկել տարածքից: Հաջողված գործողության կազմակերպման ու իրականացման համար մայոր Հովիկ Միրզոյանը, կապիտաններ Արմեն Անդրյանը, Շանթ Հայրապետյանը, Դավիթ Հայրապետյանը, Կորյուն Սողոմոնյանը, ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, շարքայիններ Սամվել Իսախանյանը, Ալիկ Շավերշյանը, Սուրեն Խաչատրյանը, Նորիկ Խաչատրյանը, կրտսեր սերժանտներ Կարեն Պետրոսյանը, Անդրանիկ Արամյանն ու Ալբերտ Ֆարմանյանը, աշխարհազորայիններ Թելման Գաբրիելյանը, Սեյրան Ավագիմյանը, Վարուժան Մանասյանը, Էրիկ Աղաջանյանը և պահեստազորի գնդապետ Մանվել Գրիգորյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով:
Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3342563509113119
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում:ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/812516699584259
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ՝ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/812571399578789
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Էրդողանը իրականացնում է Իսրայելի ծրագիրը` ներսից քայքայելով Թուրքիան» Մ․Հինդոյան
![]()
![]()
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru