ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսաուղերձով դիմել է ազգաբնակչությանը՝ կոչ անելով խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, փրկել կյանքեր, քանի որ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք:«Հիմա հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, և մյուս խնդիրները, կարծես թե, մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Օրհասական այս օրերին մենք զբաղվում ենք մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ»,- ասել է Թորոսյանը: Այս օրերին վիրավորում ստացած բոլոր զինծառայողներին, կամավորներին, խաղաղ բնակիչներին մաղթելով առողջություն և շուտափույթ ապաքինում՝ Թորոսյանն ընդգծել է, որ, այդուհանդերձ, զուգահեռ իրականությունում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ: «Հիվանդության՝ օրեցօր ավելացող դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին՝ ՀՀ ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, և, ցավոք, խլում կյանքեր: Այժմ ավելի քան կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Վստահորեն կարելի է արձանագրել, որ 3 կանոնների կիրառումը՝ սոցիալական հեռավորության պահպանում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, դրական արդյունք է տվել ամռան ամիսներին, ինչը նշանակում է, որ հնարավոր է անհատական մակարդակում ազդեցություն ունենալ վիրուսի տարածումը կանխարգելելուն»,- ընդգծել է նա։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և սփյուռքի տարբեր բժշկական հաստատություններից առաջնագիծ մեկնած հարյուրավոր բուժաշխատողների, բոլոր բուժաշխատողներին՝ 10 ամիս շարունակ կորոնավիրուսային հիվանդության դեմ անխոնջ պայքարելու և կյանքներ փրկելու համար: Նախարարն իր խորը վշտակցությունն ու ցավակցությունն է հայտնել նահատակված հերոսների հարազատներին և մտերմիներին: «Հիշեք՝ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք, թող զինվորն ու թիկունքն առողջ մնան: Կրիր դիմակ, փրկիր կյանքեր»,- եզրափակել է Թորոսյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ պահանջել է դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան` կոչ անելով պատժել Էրդողանի և Ալիևի վարչակարգերին՝ Արցախի բնակչության հանդեպ ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։ Այս մասին ասվում է ANCA-ի պաշտոնական էջում։ « ԱՄն վարչակազմը պետք է լսի ինչպես իր հետախուզական գործակալներին, որոնք լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այս հարձակումը, այնպես էլ ուշադրություն դարձնի Կոնգրեսի կոչին, որը պահանջում է երկկուսակցական հիմքերով պատժամիջոցներ կիրառել Էրդողանի ու Ալիևի ռեժիմների դեմ: Հաջորդ հնարավորության դեպքում պալատը պետք է ընդունի 1165-րդ բանաձևը` մեսիջ ուղարկելով ոչ միայն Անկարային և Բաքվին, այլև Սպիտակ տանն և գանձապետական վարչությանը, քանի որ ԱՄՆ անգործությունն արդեն չափազանց շատ անմեղ կյանքեր է արժեցել», – ասել է ANCA- ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ավելի քան 750,000 նամակ է ուղարկվել , որոնցով ԱՄՆ իշխանություններից կոնկրետ գործողություններ են պահանջում։
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հոկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59.995 դեպք, որից՝ 47.119-ը՝ առողջացած, 1046-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11.519 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 336.111 թեստավորում:Այսպիսով՝ երեկ կատարվել է 3957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք: Ունենք 406 առողջացած:Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Աղբյուր՝ http://www.moh.am/#1/3281
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել՝ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս:
Աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2780428442277533
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ընդհանուր առմամբ սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ՀՀ տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում՝ 1 անչափահաս) անձ: Ինչպես նաև սպանվել են 5 և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված ՀՀ 11 զինծառայողներ:Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից՝ ներկայացնելով նաեւ Ադրբեջանի կողմից հասցված նյութական վնասները ՀՀ տարածքում: Նշված հանգամանքները փաստագրված և հաստատված են ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող դատավարական, քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում: Համապատասխան գործողությունները շարունակվում են ադրբեջանական զինված ուժերի կատարած ագրեսիվ հանցագործության և այլ բնույթի հանցագործություններին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:
Աղբյուր՝ http://www.prosecutor.am/am/mn/7982/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 աթս, 5 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ, տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Աղբյուր՝ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/809219883247274
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
1949 թ․ ընդունված Հյուսիսանտլանտյան դաշնագրի հիման վրա ստեղծված Դաշինքի նպատակն է երաշխավորել իր անդամների ազատությունն ու անվտանգությունը քաղաքական և ռազմական միջոցներով:
Դաշինքը ստեղծվել է հավաքական պաշտպանության, խաղաղության ու անվտանգության պաշտպանության նպատակով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների նկատմամբ հանձնառության հաստատմամբ։ Դաշնագրի ներքո անդամ պետությունները, այդ թվում 1951թ․ միացած Թուրքիան պարտավորվել են ցանկացած միջազգային հակամարտություն լուծել խաղաղ ճանապարհով և իրենց միջազգային հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքների կամ ուժի այնպիսի կիրառումից, որը հակասում է Միացյալ ազգերի նպատակին: Դաշինքը խթանում է ժողովրդավարական արժեքները և հնարավորություն է տալիս անդամներին խորհրդակցել և համագործակցել պաշտպանության և անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, լուծել խնդիրներ, ձևավորել վստահություն և երկարաժամկետ հեռանկարում կանխել հակամարտությունները: Դաշինքի անդամ երկրների համար առանցքային է համարվում ժողովրդավարությունը, ազատությունը և օրենքի գերակայությունը։
2020թ․ իրականությունը տարբերվում է դաշնագրի մշակման և փոփոխությունների ժամանակաշրջանի ռիսկերի և դերակատարների առումով, սակայն վերոնշյալ սկզբունքներն այնուամենայնիվ պետք է անփոփոխ լինեն։
Եվրոպական մայրցամաքում հաճախ ուղիղ ռազմական վտանգին փոխարինում է տեղեկատվական պատերազմի վտանգը, ինչի ուղղությամբ դեռևս պատշաճ գործողություններ չեն իրականացվում։ Միևնույն ժամանակ իրական ռազմաքաղաքական սպառնալիքները տեղափոխվել են Միջին Արևելք և դեպի Կենտրոնական Ասիա։ Այս տարածաշրջանների գրեթե բոլոր հակամարտություններում առանցքային դերակատար է Թուրքիան, որն ուղղակի ռազմական միջամտությամբ սրում է իրավիճակը մասնավորապես Լիբիայում, Սիրիայում, Կիպրոսում, իսկ այժմ նաև Լեռնային Ղարաբաղում։
Ըստ անկախ հետաքննությունների, Թուրքիան Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան է ուղարկել հազարավոր վարձկան ահաբեկիչների, որոնք ուղղակիորեն մասնակցում են էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ՝ մասնակցելով Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը, մինչ Դաշինքի անդամ պետությունը ահաբեկիչների է հավաքագրում և օգտագործում Լեռնային Ղարաբաղի դեմ՝ խրախուսելով ահաբեկչության տարածումը և առավել ապակայունացնելով իրավիճակը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն ռազմական և քաղաքական աջակցություն է տրամադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 2020 սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակման համար, այլ նաև պատերազմի ընթացքում քննադատել և խոչընդոտել է Ղարաբաղյան հակամարտությամբ խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ հայտարարելով, որ զինադադարի կոչերն անընդունելի են։[1] Պատերազմի անցած երկու շաբաթների ընթացքում ամեն օր ադրբեջանական ռազմական բեռնատար օդանավերը թռիչքներ են կատարել դեպի Թուրքիա։ Թուրքիայի միջամտությունը հանգեցրել է զոհերի և տուժածների նաև խաղաղ բնակչության շրջանում։
Դրանով հանդերձ Թուրքիայի վարչակազմն իր անթաքույց ագրեսիվ գործողություններով ոչ միայն նպաստում է Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի ռազմական ագրեսիային, այլև ձգտում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Սա ոչ թե ուղղակի միջազգային այդ մեխանիզմի կարգավիճակի և ձևաչափի փոփոխություն է ենթադրում, այլև վտանգի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներից մեկը, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով։
2020 հոկտեմբերի 12-ին թուրքական Հաբեր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հիմնավորելով, թե ինչու Թուրքիան պետք է ավելի ակտիվ դեր ունենա, ասել է, որ՝ «Այսօր Թուրքիան ուժային կենտրոն է ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային մասշտաբով: Արևմուտքում շատերը չեն ցանկանում դա ընդունել, դա նրանց զայրացնում է: Նրանք սովոր են նրան, որ, ցավոք, անցյալ դարում, երբեմն նրանց խոսքերը բարձր արժեք ունեին թուրքական քաղաքականության մեջ: Բայց այսօր Թուրքիան բացարձակապես անկախ քաղաքականություն է վարում և դարձել է համաշխարհային մասշտաբի ուժ: Առանց Թուրքիայի ո՞ր հարցն է լուծվում մեր տարածաշրջանում: Տեսեք, Թուրքիան իր խոսքն է ասում Սիրիայում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում, և սա իրականություն է: Նրա հետ պետք է հաշվի նստել»:[2]
Այս հայտարարությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Թուրքիան տարածաշրջանում իր քաղաքականությունը վարում է միայն սեփական շահերի, այլ ոչ թե Դաշնագրում ամրագրված սկզբունքների առաջմղման կամ մյուս անդամ պետությունների հետ փոխօգնության ոգով։ Նման քաղաքականության շարունակումը կհանգեցնի ոչ միայն ՆԱՏՕ-ի որպես անվտանգության և խաղաղության երաշխավոր կազմակերպության հեղինակազրկմանը տարածաշրջանում, այլև ահաբեկչության տարածմանը Կովկասում՝ խորացնելով հումանիտար աղետը։
Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք․
📌Հրատապ միջոցներ ձեռնարկել կանխելու Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի շարունակությանն ուղղված խրախուսող հռետորաբանությունը, գործնական քայլերը և անմիջական ներգրավվածությունը,
📌Հետաքննել Թուրքիայի միջամտության իրավաչափությունը տարածաշրջանի հակամարտություններում և նրա գործողությունների համատեղելիությունը Դաշինքի սկզբունքների հետ՝ տալով ռազմաքաղաքական գնահատական,
📌Կիրառել պատժամիջոցներ և հստակ արգելանքներ՝ բացառելու այդ միջամտության շարունակականությունը,
📌Վերանայել Հյուսիսատլանտյան դաշնագրի իրավասության տարածքը՝ ապահովելով սկզբունքների և պաշտպանության մեխանիզմների տարածումը երրորդ երկրներում անդամ պետությունների միջամտության դեպքերի համար,
📌Նախատեսել սկզբունքներ և մեխանիզմներ՝ հետագայում կանխելու ՆԱՏՕ-ի կանոնադրության և հիմնարար սկզբունքները ոտնահարող անդամ պետության ոչ իրավաչափ գործունեությունը, պատժամիջոցներ կիրառելու նման գործունեության իրականցման դեպքում, ապահովելու տուժած երրորդ կողմերի հետ արդյունավետ համագործակցությունը և խախտված իրավունքների վերականգնումը։
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, հրամանագիր եմ ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ»:
Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ տվյալ հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն կազմակերպելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:
Արցախի Հանրապետության տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում։ Պարետին լիազորվել է նաև, ըստ անհրաժեշտության, սահմանել ԱՀ որոշակի տարածքներ անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ տարածքներում գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ և պայմաններ:
Աղբյուր՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/625505448146832
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր իր հրամանագրով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Աղբյուր՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/625437681486942
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru