Yearly Archives:2020

«Այո՞, թե՝ ոչ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին»

«Այո՞, թե՝ ոչ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին»
#Constitution #Referendum
——————————————————
📍Մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Առավել տեղայնացված ձեւակերպմամբ, սա Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամի լիազորությունների դադարեցման հարցով ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավն է։ Այո՞, թե՝ ոչ այս հանրաքվեին:
——————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴

Բանախոսներ՝
 Նազելի Բաղդասարյան – ԱԺ պատգամավոր, Իմ քայլը խմբակցություն
 Արամայիս Հայրապետյան – իրավաբան
 Վահագն Խաչատրյան – իրավապաշտպան
 Գագիկ Համբարյան – քաղաքագետ
🔗Արմենուհի Մինասյան

Գյումրու քաղաքապետարանը կրկին ընդառաջեց համայնքապատկան հողերն ապօրինի զավթած Զարգարյաններին

Մեծաթիվ ոստիկաններ, կռունկ եւ բեռնատար: Այս աղմուկ-աղաղակը Հյուսիսային մաքսատուն վարչության տարածքում էր: Գյումրու քաղաքապետարանը հերթական անգամ եկել էր տարածքում տեղադրված ապօրինի տաղավարներն ապամոնտաժելու:

 7 տաղավար է ապօրինի տեղադրվել տարածքում, հիմնական տերերը Զարգարյան եղբայրներն ու քույրերն են: Դեռ դեկտեմբերի 6-ին էին զգուշացվել, որ իրենց դրած տաղավարներն ապօրինի են եւ ենթակա հեռացման: Նրանց նկատմամբ վարչական երկու վարույթ կա հարուցված:

 Տնակների տարածքից հեռացնելու որոշումից բարկացած Զարգարյանները թույլ չտվեցին, որ կռունկը տարածք մտնի: Երկար պայքարից հետո, երբ տեխնիկան հասավ տաղավարներին, անսպասելիորեն փչացավ:  Թե ինչու՞, հասկանալի չեղավ: Տեւական ժամանակ հետո նոր կռունկ եկավ:  Այս անգամ վճռական, եռագույնն էլ՝  վրան ամրացված : Տեղում որոշվեց հեռացնել տաղավարներից մեկը, հետո նոր խոսել  հաջորդների մասին: Առաջին տաղավարը հեռացնելուց հետո, սակայն, հրահնգվեց հեռացնել բոլորը: Հենց այստեղ էլ կրքերն առավել թեժացան:Asulis.00_01_22_28.неподвижное изображение002

Զարգարյանները հայտարարեցին, որ տաղավարներն ապօրինի չեն տեղադրել:  Տարածքն իրենց քաղաքապետարանն է հատկացրել:

 Ավելի ուշ Գյումրու քաղաքապետարանը կրկին ընդառաջ գնաց տաղավարների տերերին: Մինչեւ հաջորդ կիրակի տաղավարներն ինքնակամ հեռացնելու ժամանակ տվեց նրանց:  Եթե գնան ընդառաջ, քաղաքապետարանն անգամ 2,5մլն դրամի տուգանքը կչեղարկի, հակառակ պարագայում, արդեն առանց ներման, քաղաքապետարանը ապամոնտաժի տաղավարները, կգանձի տուգանքը:

Ա․Մինասյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

ՍԴ-ի հարցի լուծումը վերապահվեց ժողովրդին

Իշխանությունը գտել է մեկ տարուց ավելի ձգվող Սահմանադրական դատարանի հետ կապված հանգույցը լուծելու ճանապարհը։ Ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե, որի դրական ելքի դեպքում կդադարեն Սահմանադրական դատարանի 7 անդամների լիազորությունները։ Դա, ըստ էության, այն խմբակն է, որը ՍԴ-ում իր գործունեությունը շարունակում է նախորդ Սահմանադրության կարգավորումներով ու տրամաբանության մեջ, Հրայր Թովմասյանի գլխավորութամբ սպասարկում է մերժված համակարգի շահերը ու պահպանում նախկինների խրամատը։

Սահմանադրական հանրաքվեի գնալու իշխանության քայլը անսպասելի էր թե քաղաքական շրջանակների, թե հանրության համար։ Նախապես խոսվում էր Ազգային ժողովի կողմից այդ հարցը լուծելու տարբերակի մասին։ Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քանակը լիուլի բավարար էր նման օրինագիծ ընդունելու համար, սակայն այդ պարագայում դա պետք է ուղարկվեր Սահմանադրական դատարան՝ որոշման սահմանադրականությունը ստուգելու համար։ Հասկանալի է, թե այդ դեպքում ինչ որոշում կընդուներ ՍԴ-ն։

Սակայն իշխանությունը գնաց այլ ճանապարհով. շրջանցել տվյալ հարցում շահերի բախում ունեցող ու ոչ օբյեկտիվ Սահմանադրական դատարանի անդամներին եւ ուղղակիորեն դիմել ժողովրդին։59295611_673472133109604_2463945939404980224_n

Հարցի հետ կապված՝ բավական հետաքրքիր դրսեւորումներ արձանագրվեցին խորհրդարանում, խոսքը հատկապես վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների դիրքորոշմանը։

ԼՀԿ-ականները նախապես քննադատում էին իշխանության քայլը՝ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի հարցը լուծելու համար՝ դա համարելով միանձնյա, ավտորիտար, ոչ ժողովրդավարական լուծում։ Սակայն երբ հայտնի դարձավ, որ իշխանությունը գնում է սահմանադրական հանրաքվեի ճանապարհով, ընկնելով տառերի ու ստորակետերի ետեւից՝ Էդմոն Մարուքյանն ու իր կուսակիցները սկսեցին էլ ավելի կոշտ քննադատել հարցի լուծման այդ ճանապարհը՝ դա համարելով հակասահմանադրական ու հակաիրավական։

Էդմոն Մարուքյանը փորձեց խորհրդարանում ստորագրահավաք կազմակերպել՝ հանրաքվեի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ Այդ հարցով ՍԴ դիմելու համար «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների ստորագրությունները բավարար չէին, հարկավոր էր նաեւ մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների ստորագրությունները։

Հատկանշական է, որ ԲՀԿ-ն, որը համեմատաբար պասիվ էր խորհրդարանում քննարկումների ժամանակ, քաղաքական հեռատեսություն ցուցաբերեց եւ չմիացավ «Լուսավոր Հայաստանի» մտադրությանը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն հայտարարեց, թե Սահմանադրական դատարանի անդամները չեն կարող քննարկել ու լուծում տալ իրենց իսկ վերաբերող հարցին։ Ուշադրության է արժանի, որ իրեն կլասիկ քաղաքական գործիչ համարող Էդմոն Մարուքյանն այս պարզ ճշմարտությունը չէր հասկանում կամ չէր ուզում հասկանալ։

Սահմանադրական հանրաքվեի գործընթացը արմատական հռետորաբանությամբ քննադատում են նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչները, հատկապես հանրապետականները եւ նրանց հետ կապված շրջանակները, գրեթե այն նույն ասելիքով, ինչ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Այս տեսանկյունից նրանք նույն գծի մեջ են։ Նույն գծի մեջ են նաեւ մեկ այլ դիրքորոշմամբ։ ՀՀԿ-ականներ, արդարադատութան նախկին նախարարներ Դավիթ Հարութունյանն ու Արփինե Հովհաննիսյանն հայտարարել են, թե չեն մասնակցելու սահմանադրական հանրաքվեի գործընթացին, այսինքն՝ քարոզարշավին (խոսքը բնականաբար վերաբերոմ է Ոչ-ի քարոզարշավին, քանի որ եթե մասնակցեին, լինելու էին այդ ճամբարում)։ Նույնն է հայտարարել նաեւ Էդմոն Մարուքյանը։

Գործընթացին չմասնակցելու այդ որոշումը հասկանալի է. ի սկզբանե պարզ է անհաջողությունը։ Էդմոն Մարուքյանը նաեւ չմասնակցության մեկ այլ պատճառ էլ ունի. չհայտնվել հակահեղափոխության դաշտում, քանի որ, ուզենք թե չուզենք, սահմանադրական հանրաքվեն լինելու է հեղափոխության ու հակահեղափոխության մասին։

Ի տարբերություն Ոչ-ի ճամբարին, որի կազմակերպչական շրջանակը այս պահին դեռ չի երեւում, Այո-ի ճամբարն արդեն իսկ նշմարվում է։ Բնականաբար, այդ ճամբարում ծանր հրետանու դերը ստանձնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այդ ճամբարում հանդես գալու մասին հայտարարել են նաեւ Հայ Ազգային կոնգրեսը, Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցութունը։ Ամենայն հավանականությամբ, նման հայտարարություններ կանեն նաեւ հեղափոխությանը ակտիվորեն մասնակցած ու կողմնակից այլ ուժեր։

Ինչքան էլ սահմանադրական հանրաքվեի դրական ելքը ուղղակիորեն կապված լինի հեղափոխության գաղափարների հետ, պետք է նկատել, որ Այո-ի հաղթանակը որոշակի դժվարությունների հետ կապված է։ Այդ դժվարությունը պամանավորված է ոչ թե նրանով, որ հանրաքվեի արդյունքներում կարող են մեծ թիվ կազմել Ոչ-երը (սա գրեթե բացառվում է), այլ այն հանգամանքով, որ Այո-ի հաղթանակի համար անհրաժեշտ կլինի շուրջ 650 հազար ձայն։ Հաշվի առնելով, որ հանրաքվեներին սովորաբար ընտրողների համեմատաբար քիչ տոկոս է մասնակցում, ահա այդ թիվը ապահովելը որոշակի բարդություն կհարուցի։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru