#Մամուլի_ասուլիս «ՇՊՀ մոնիտորինգի արդյունքների ներկայացում»
#ՇՊՀ #Monitoring
————————————————————————-
📍(Առկա խնդիրներ, ապօրինություններ, չարաշահումներ, մոնիտորինգի դրական արդյունքներ)
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Գևորգ Ղուկասյան «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն
➡ Մարգարիտա Գրիգորյան «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն
2020 թվականի քաղաքական գործընթացների մեկնարկը տրվեց սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ ձեռնարկվող քայլերով։ Դեռ տարեվերջին՝ դեկտեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Խորհրդարանական խմբակցություններն արդեն ներկայացրել են հանձնաժողովում իրենց ներկայացոցիչներին եւ ենթադրվում է, որ մինչեւ հունվարի վերջ կամ փետրվարի սկիզբ հանձնաժողովը ձեւավորված կլինի:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ընդհանուր առմամբ կազմված է լինելու 15 հիմնական անդամից։ Այնտեղ ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովի ներկայացուցիչը։ Հանձնաժողովոմ ներկայություն կունենա նաեւ քաղաքացիական հասարակությունը։ Արդարադատության նախարարն հայտարարել է, որ տարեվերջին պատրաստ կլինի սահմանադրական փոփոխությունների այն նախագիծը, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի:
Իշխանության ներկայացուցիչները չենք թաքցնում, որ սահմանադրական փոփոխություններում մեծ տեղ են գրավելու դատական համակարգին վերաբերող դրույթները։ Այսինքն՝ մտադիր են դատական համակարգում առկա ճգնաժամը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի կնճիռը լուծել սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Եթե այդպես լինի, ապա ակնհայտ է, որ այդ ճգնաժամը եւ Սահմանադրական դատարանի էպոպեան շարունակվելու է 2020 թվականի ընթացքում։
Իշխանությանը անցած ողջ տարվա ընթացքում չհաջողվեց այլ միջոցներով հանգուցալուծել Սահմանադրական դատարանի ու դրա նախագահ Հրայր Թովմասյանի հարցը, որոնց համարում են ոչ լեգիտիմ ու մեղադրում քաղաքականությամբ զբաղվելու եւ նախկին իշխանական շրջանակների շահերը սպասարկելու մեջ։
Այդ միջոցներից վերջինը Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, որից ՍԴ անդամները, ըստ էության, հրաժարվեցին։ Այդ համակարգի շուրջ մեծ աղմուկ բարձրացրին նախկին իշխանության ու դրա հետ փոխկապակցված շրջանակները, այդպիսով ինչ-որ կերպ՝ ուղղակիորեն կամ անուղղակի ճնշում գործադրելով ՍԴ անդամների վրա՝ վերջիններիս հրահանգելով մինչեւ վերջ կատարել «դիրքապահի» կամ վերջին բաստիոնի պահապանի դերը։ Ու մարդիկ շատ լավ կատարոմ են այդ դերը, իհարկել, գլխավոր դիրքապահ Հրայր Թովմասյանի գլխավորութամբ, որին քրեական մեղադրանք է ներկայացվել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու ու վատնումներ կատարելու համար։
Ըստ ամենայնի, Հրայր Թովմասյանի դիրքապահությամբ առավել քան շահագրգռված են Ռոբերտ Քոչարյանն ու իր կողմնակիցները։ Անցած ողջ տարվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց սկսել Մարտի 1-ի գործով դատական նիստի բովանդակային քննությունը՝ Քոչարյանի փաստաանների անվերջ ու տարատեսակ միջնորդությունների պատճառով։
2020 թվականը սկսվեց գրեթե նույն սցենարով։ Նպատակը մնացել է նույնը (թույլ չտալ բուն դատական գործընթաց սկսելը), փոխվել է միայն մարտավարությունը (միջնորդություններ ներկայացնելու փոխարեն Քոչարյանի ու մյուս ամբաստանյալների պաշտպանները հերթով չեն ներկայանոմ դատական նիստերին ու բոյկոտոմ են դրանք)։ Փաստաբանների այս քայլը մեկ անգամ եւս ու վերջնականապես բացում է նրանց խաղաքարտերը՝ ամեն կերպ ձգել դատավարոթյունը եւ հույսը դնել «դիրքապահ» Սահմանադրական դատարանի վրա, որը սպասում է Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի խորհրդատվական եզրակացությանը։
Քոչարյանականներն ըստ երեւույթին ակնկալում են, որ եվրոպական այդ կառույցներից իրենց համար շահեկան ինչ-որ եզրակացություն կգա, եւ ՍԴ-ի դիրքապահները Քոչարյանի համար ցանկալի որոշում կընդունեն։ Կամ Հրայր Թովմասյանն ու նրա գործընկերները իրենց հայտնի միջոցներով ու խուճուճ ձեւակերպումներով շահեկան կդարձնեն եզրակացությունը։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ եզրակացությունը կլինի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին։ Այսինքն՝ այդ ողջ ընթացքում դատական նիստերը թերեւս բոյկոտվելու են։
Մինչ այդ քաղաքական առումով բավական ակտիվացել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում հասարակական-քաղաքական թեմաներով կարճառոտ գրառումներ է անում՝ ըստ ամենայնի նախապատրաստելով իր քաղաքական գործունեոթյան մեկնարկը եւ դիրքավորվելով քաղաքական դաշտում։ Ինչպես եւ սպասվում էր՝ այդ դիրքն ուղղակիորեն տեղավորվում է նախկինների դաշտում։ Ամեն դեպքում՝ հռետորաբանությունը գրեթե նույնն է։
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
1988-ին հաջորդած տարիների ընթացքում պետությունը բնակապահովման խնդրի կարգավորմանը զուգահեռ, աղետից ուղիղ 32 տարի անց անօթեւաններին բաժանեց երկու խմբի՝ 88-ի հետեւանքով բնակարաններ կորցրած անօթեւաններ, եւ երկրորդ՝ ուղղակի անօթեւաններ, որոնք Գյումրիում տնակներում են ապրում՝ պայմանավորված ամենատարբեր հանգամանքներով: Առաջին խմբի նկատմամբ, այսինքն Գյումրիում 88-ին բնակարաններ կորցրածների մասին է խոսքը, պետությունն, ըստ ՇՄ քաղշինվարչության պետ Ալբերտ Մարգարյանի, այլեւս պարտավորություն չունի: Նրանք, ովքեր անօթեւան են ճանաչված եղել, պետության կողմից արդեն փոխհատուցվել են: Ներկա պահին այդ խմբի անօթեւաններ կան միայն Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում: Գյուղական 9 բնակավայրում ներկա պահին 148 անօթեւան ընտանիք է ապրում:
Նրանցից 90-ը նախընտրել է վերցնել բնակարանի գնման վկայագիրը, որպեսզի կամ իր գյուղում, կամ մեկ այլ համայնքում բնակարան գնի: Մնացած 58-ը ցանկացել է օգտվել պետության առաջարկած բնակարանային շինարարության ծրագրից, որը հավանաբար կմեկնարկի գարնանը: Իսկ ԲԳՎ ծրագրի 2020-ի առաջին փուլն արդեն մեկնարկել է: Բայց այնպես չէ, որ վկայագրեր վերցրած անօթեւանները մեծ ոգեւորության մեջ են: Ասում են տրված գումարը քիչ է, հետո էլ գյուղերում ազատ բնակարաններ չկան, որ իրենք էլ գնեն: Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն իր գյուղի օրինակով բացատրում է, որ մարդիկ վկայագրին են համաձայնել, քանի որ շինարարության համար էլ էր պետությունը գումարի նույն չափն առաջարկել, որով իհարկե բնակարան կառուցել որեւէ մեկը չէր կարողանա: 1 քմ-ի համար հաշվարկվել է 78.000 դրամ: 5 սենյականոց բնակարանի համար գյուղական բնակավայրերի անօթեւանին կտրվի 9 մլն 672 հազար դրամ արժեցող վկայագիր, 4 սենյականոցի համար քաղաքացին կստանա 6 մլն 45 հազար, 3 սենյականոցի համար 5 մլն 239 հազար, իսկ 2 սենյականոց բնակարանի վկայագրի արժեքը 4 մլն 433 հազար դրամ է:
Գյուղում բնակարանները թանկ են, որոնք էլ մի փոքր էժան են, բակության համար պիտանի չեն: Անօթեւաններն արդեն հաշվել են, մինչեւ պետության տված գումարը չկրկրնապատկեն, բնակարան գնել չեն կարողանա: Իսկ Գյումրիում ապրել չեն ուզում:
Մարզպետարանի պատասխանատուն ասում է, անկախ տարբեր դժգոհություններին ԲԳՎ ծրագիրն իրեն արդարացնում է: Այն Շիրակում իրականացվում է 2012 թվականից: 500 ընտանիքի անցնող տարիներին տրվել են վկայագրեր, միայն 71 ընտանիք չի կարողացել բնակարան ձեռք բերել եւ մարել է վկայագիրը: Անօթեւանների երկրորդ խմբի մասին եւս չեն մոռանա,-ասում է Ալբերտ Մարգարյանը: Գյումրիում դեռեւս 91 տնակային ավան կա: Այս ուրբաթ կառավարությունը կքննարկի այն գործողությունները, որոնք իրականացվելու են պարզելու, թե ովքեր են Գյումրու այն անօթեւան ընտանիքները, որոնք մինչ օրս ապրում են տնակներում: Ինչպես են հայտնվել տնակում, եւ երբվանից: Կայանալիք քննարկման ժամանակ ուսումնասիրվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովի արձանագրած տվյալները: Նաեւ քննարկման առարկա կլինի Գյումրու վթարային շինությունների բնակչների հարցը: Կամ ԲԳՎ կտրվի նրանց, կամ շենքերը կամրացվեն: