© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Սեպտեմբերի 18-ին Գյումրին նշեց իր տոնը: Օրը թեեւ համեստ միջոցառումներով անցավ, բայց նշանավորվեց մշակութային օջախների բացմամբ: Բացվեց նաեւ Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբի նոր շենքը: Ժողգործիքների նվագախումբը նորակառույց շենքի ձայնային հնարավորությունները ստուգեց փոքրիկ համերգային ծրագրով, որի երգացանկում իհարկե չէր կարող չլինել վաղուց համույթի այցեքարտը դարձած Գյումրի-Լենինական երգը:
Ավելի քան 30 տարի Գյումրիի ժողգործիքների նվագախումբը տնակային պայմաններում է իր փորձերն արել, բայց դրանից համույթի հեղինակությունը չի տուժել, մեծ ճանաչում է ձեռք բերել նաեւ լավ երաժիշտների ու երգիչների շնորհիվ: Հայտնի շատ երաժիշտներ է տվել Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը, ովքեր մնացել են համույթի լավագույն բարեկամները: Նրանցից ոմանք հիմա միջազգային բեմերում են հայկական ժողովրդական երգը ներկայացնում: Ժողգործիքների նվագախմբին դեռ 2018 թվին էր հատկացվել նախկին Վան առողջարանի շենքը, որի հիմնանորոգման նպատակով 20 մլն դրամ տրամադրել էր Օյունջյան հիմնադրամը, 26 մլն դրամ էլ հատկացրել էր կառավարությունը: Նվագախմբի տնօրենի խոսքերով, շինարարը մրցույթը շահել էր 36 մլն դրամով, հատկացված գումարից 10 մլն-ով պակաս: Այդ գումարը ետ էր ուղարկվել պետական բյուջե, իսկ 36 մլն-ը չէր բավականացրել ամբողջ շինարարությանը:
Ընդամենը 3 սենյակում են ներքին հարդարման աշխատանքներ տարվել, որտեղ էլ ըստ տնօրենի, թառի, քամանչայի, ուդի դասարանները կպարապեն: Սրանք մոռացվող գործիքներն են: Նվագախմբին սերնդափոխություն ապահովելու համար անհրաժեշտ են այլ գործիքներով եւս դասարաններ բացել: Շենքը գազաֆիկացված չէ, հաշվարկել են, որ եւս 20 մլն դրամ է անհրաժեշտ կիսատ գործերն ավարտին հասցնելու համար:
Տարածքից գրունտային գրերը հեռացնելու համար դրենաժային համակարգ է կառուցվել, անհրաժեշտ է կից քոթեջները եւս վերակառուցել հյուրընկալվող երաժիշտների գիշերակացն ապահովելու համար: Համույթը կշարունակի դպրոցականների համար աբոնենտային համերգները, համավարակի պատճառով 2 տարի է, չեն կարողանում 0 ընդունել Ֆրանսիայից ու ՌԴ-ից ստացած հաներգային հրավերները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում սեպտեմբերի 18-ին վիճակահանությամբ որոշվել է, թե որ ուժերի քվեաթերթիկն ինչ հերթական համար է ունենալու: Ըստ այդմ, ամեն քաղաքական ուժի ներկայացուցիչն ինքն է հանել իր համարը: Եւ այսպես, թեկնածու ուժերի քվեաթերթիկները կունենան հետեւյալ հերթականությունը.
Նշենք, որ սեպտեմբերի 22-ից մեկնակում է նախընտրական քարոզարշավը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 15-ը, հոկտեմբերի 16-ին լռության օր է, իսկ հոկտեմբերի 17-ին արդեն տեղի կունենան Գյումրիի ավագանու ընտրությունները, որին մասնակցում է 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք եւ 7 կուսակցություն: Հիշեցնենք, որ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին Գյումրիում ընտրապայքարը 11 քաղաքական ուժի միջեւ էր:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցող ընտրությունների դիտորդության համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը
https://forms.gle/LMzF6DwVH6Ghongz6
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Վերանորոգումից հետո վերաբացվեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Կատարված աշխատանքներին ծանոթանալու ու ժամանման նոր սրահի բացմանը ներկա գտնվելու համար այսօր Գյումրիում էին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության պատասխանատուները: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար ներդրումների շրջանակում «Շիրակ» օդանավակայանում կառուցվել է նոր ժամանման սրահ և ամբողջությամբ նորոգվել վազքուղին: Ժամանման նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, այդ թողունակությունն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի եռապատկել: Այս աշխատանքներին զուգահեռ իրականացվել են վազքուղու նորոգման աշխատանքներ: Այն ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն: Վազքուղու համար կառուցվել է նաև նոր ջրահեռացման համակարգ: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը կարևորել է Շիրակի մարզում միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայան ունենալը՝ ընդգծելով, որ այն դառնալու է Շիրակի մարզի զարգացման կարևոր գրավականը և նպաստելու է մարզում զբոսաշրջության զարգացմանը և հավելել՝ օդանավակայանն այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաև սպասարկելու եվրոպական բյուջետային չվերթները: