Գյումրու քաղաքապետարանում օգոստոսի 19-ին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ու ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը ստորագրել են համաձայնագիր, որի հիմքում տնակներում բնակվող ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծումն է: Համաձայնագրով Գյումրու քաղաքապետարանը Անի թաղամասում անհատույց տարածք է հատկացնում հիմնադրամին՝ բնակելիներ կառուցելու նպատակով: Քաղաքապետարանը նաև տրամադրում է բնակելիների արտաքին ինժեներական ցանցերի կառուցման նախագիծ: «Հիմնադրամը գումար է հատկացնում բնակելիների կառուցման ու շինարարության համար: Ներդրումների 50 տոկոսը ընտանիքների համար նվիրատվություն է լինելու, իսկ գումարի մյուս 50 տոկոսը բնակիչները վերադարձնելու են հիմնադրամին 10 տարվա ընթացքում: Այս վերադարձվող գումարը ևս շինարարության հաջորդ փուլերի շարունակության նպատակով է ծառայելու»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ հիմնադրամի ներդրումներն իրականացնում են ամերիկաբնակ հայերը: Տարածքը հիմնադրամին վերջնական հանձնելու որոշում կայացնելու է Գյումրու ավագանին՝ առաջիկա նիստի ժամանակ: Շենքերը լինելու են 4 հարկ, յուրաքանչյուր հարկում 3-4 բնակարան: Խոսքը գնալու է 15-18 բնակարանի մասին՝ առաջին փուլով: Բնակարանները կլինեն ամբողջովին հարդարված, խոհանոցային կահույքով: Նախագծային աշխատանքները կմեկնարկեն ավագանու որոշումից հետո: Նախատեսվում է, որ առաջին փուլը կավարտվի 2 տարի հետո: Շահառուների ընտրությունը կկատարի հատուկ ձևավորվող հանձնաժողովը։
Աղբյուր՝ https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/posts/2701484563489986
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն և 2021-2026 թվականների գործողությունների ծրագիր, որը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում մշակվելու է օրենքի նախագիծ՝ հստակ ամրագրելով ծնունդների խրախուսումներն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ ընտանիքներին 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով: Ծրագրի համաձայն՝ կընդլայնվի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի շահառուների շրջանակը՝ ի հաշիվ չաշխատող մայրերի՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի: Ծրագրում նաև նշված է, որ բարելավվելու է երեխա ունեցող ծնողների աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելուն աջակցող միջոցառումները, իրականացվելու են գյուղաբնակ երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու, այդ թվում՝ եկամտաստեղծ գործունեությանը միտված պետական աջակցության թիրախային ծրագրեր, թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար:
Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/08/18/Cabinet-meeting/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկել է կառավարության՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Women’s Rights House
Սույն հետազոտությունը ներկայացնում է ԿՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում կանանց աշխատանքային և այլ իրավունքների ոտնահարումների վերաբերյալ իրավիճակը Հայաստանում, մասնավորապես՝ Շիրակի տարածաշրջանում։
Ներածությունում նկարագրված է ԿՈՎԻԴ-19 համավարակից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում երկրում ստեղծված ընդհանուր իրավիճակը։
Կանանց իրավունքների տան կողմից իրականացվող «Արագ արձագանքման դրամաշնորհներ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» ծրագրի շրջանակներում իրականացվել է համաճարակի ընթացքում աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ հետազոտություն` Մարդու իրավունքների տուն Երևանի աջակցությամբ:
Հետազոտության նպատակն էր մանրամասն ուսումնասիրել աշխատանքային իրավունքների խախտումների դեպքերը Շիրակի մարզում, վերլուծել և պատրաստել առաջարկությունների փաթեթ՝ պետական մարմինների և գործատուների հետ հայտնաբերված խնդիրները լուծելու համար:
Ուղիղ հեռարձակում`
Խոսնակներն են՝
Կարինե Դավթյանը – Կանանց իրավունքների տան նախագահ:
հետազոտություն իրականացնողներ՝
Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը
Սոնա Մելիքջանյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Այսօր տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալլ: Ըստ նախարարության՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալլ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալլ ուժգնությամբ: Օգոստոսի 15-ին էլ ԱԻՆ-ը հայտնեց, որ երեկոյան ժամը 23:42-ին 4-5 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալլ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ:
Աղբյուր՝ http://mes.am/hy/news/item/2021/08/16/0700/