ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կրկին քննարկվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «զինծառայությունից գումարով ազատվելու» վերաբերյալ օրինագիծը, որը նախկինում, թեև ստացել էր կառավարության դրական եզրակացությունը, սակայն խորհրդարանում չէր ընդունվել։ Քննարկման ընթացքում Հայկ Սարգսյանը պնդել է, որ նախագծի մերժումը հանգեցնում է լուրջ հետևանքների՝ նշելով, որ զինծառայողների թիվը շարունակաբար նվազում է։ Նրա ներկայացմամբ՝ վերջին տարիներին աճել է հատկապես քաղաքացիությունից հրաժարվող երիտասարդ տղամարդկանց թիվը, ինչի արդյունքում բանակը կորցնում է զգալի զորակոչային ռեսուրս։
Պատգամավորը շեշտել է, որ եթե համապատասխան մեխանիզմներ չկիրառվեն, այս միտումը շարունակվելու է՝ առաջացնելով նոր խնդիրներ պաշտպանության համակարգում։ Սարգսյանը նաև նշել է, որ ծառայության բեռը անհավասար է բաշխված՝ ընդգծելով, որ այն հիմնականում ընկած է մարզերի բնակիչների վրա, մինչդեռ որոշ համայնքներում մեծ թվով երիտասարդներ չեն ներգրավվում ծառայության մեջ։ Նրա խոսքով՝ առաջարկվող նախագիծը կարող է կարգավորել այս իրավիճակը և նվազեցնել նման անհավասարությունները։ Միևնույն ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է, որ օրինագծի մի շարք դրույթներ գնահատվել են հակասահմանադրական, և ընդգծել է, որ «փողով բանակից ազատվել չի կարող լինել»։ Քննարկման ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել․ Հայկ Սարգսյանը փորձել է արձագանքել քննադատություններին, սակայն նրա և Անդրանիկ Քոչարյանի միջև վիճաբանություն է ծագել։ Պ
ատգամավորը պնդել է, որ նախագիծը մերժվել է ոչ թե իր, այլ խորհրդարանի կողմից, և նշել է, որ դրա վերաբերյալ պետք է հստակ պատասխանատվություն սահմանվի։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտարարել է, որ այս պահին կառավարությունը նպատակահարմար չի համարում օրինագծի ընդունումը և առաջարկել է ձեռնպահ մնալ կողմ քվեարկելուց։ Իր ամփոփիչ ելույթում Հայկ Սարգսյանը դժգոհություն է հայտնել պատգամավորների դիրքորոշումից՝ ընդգծելով, որ նախագծի չընդունումը կարող է երկարաժամկետ բացասական ազդեցություն ունենալ բանակի համալրման վրա։ Վերջիվերջո հանձնաժողովի անդամների քվեարկությամբ օրինագիծը կրկին չի ընդունվել։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2026 թվականի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Պայմանագրային զինծառայողը մահացել է:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ: Արդյունքում՝ հինգ տասնյակից ավելի անձանց խոստացել են 50․000-ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին:
Հանցանքն ավարտին հասցնելու և այդ նպատակով գործընթացն ամբողջապես վերահսկելու համար խմբի անդամները կատարել են դերերի հստակ բաշխում, կազմել են հավաքագրված ընտրողների ցուցակներ, իսկ ընտրության օրը հեռախոսակապի մեջ են գտնվել հավաքագրված քաղաքացիների հետ։
Կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ընտրակաշառք ստանալու առաջարկն ընդունած և ընտրակաշառք տալուն օժանդակած անձանց վերաբերյալ ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, ընտրողների և ընտրատեղամասերի վերաբերյալ ցուցակներ։
Քրեական վարույթով ձերբակալվել և հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ, որոնց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ։ Մեղադրյալներից մի մասի նկատմամբ վարույթն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասվում է հաղորդագրությունում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կառավարությունը, հաշվի առնելով ՀՀ հողային օրենսգրքում կատարված փոփոխությունները, սահմանել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը կկատարվի բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով։
Նոր կարգավորումը միտված է ապահովելու գործընթացի թափանցիկությունը, հավասար մրցակցային պայմանները և հանրային վերահսկողությունը։ Այն նաև կնվազեցնի մարդկային գործոնի ազդեցությունը, վարչարարական ծախսերն ու ժամկետները՝ միաժամանակ բարձրացնելով տեղեկատվության հասանելիությունը և կանխելով հնարավոր չարաշահումները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կառավարության որոշմամբ նախատեսվում է շուրջ 4.05 մլրդ դրամի վերաբաշխում՝ մարզերում կրթական ենթակառուցվածքների բարելավման նպատակով։ Ծրագրով կմեկնարկեն 37 մանկապարտեզի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև կֆինանսավորվի 5 դպրոցում նախակրթարանների ստեղծումը։ Բացի այդ, նախատեսվում է 74 դպրոցի և 2 մանկապարտեզի տեխնիկական զննության և նախագծային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև Հրազդան մարզադաշտի տեխնիկական հետազոտության ծախսերի վճարում։
Նախակրթարանների համաֆինանսավորման մասով կլուծվեն նաև մի շարք համայնքներում առաջացած խնդիրներ։ Ծրագրերը կիրականացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիները․ այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները և ՀՀ ներքաղաքական գործընթացները։ Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքական գործընթացները բնական և շարունակական են։ «Մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և դրանց արդյունքով փաստացի ընտրվում է նաև վարչապետը։
Այս ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ այլ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու»,– նշել է Փաշինյանը։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ վարչապետը նշել է, որ դրանք վերջին տարիներին անցել են տարբեր փորձությունների միջով, սակայն պահպանվել է փոխադարձ վստահության մթնոլորտը։
«Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների արդյունքում Հայաստանում ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը էլ ավելի կամրապնդվեն, իսկ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կշարունակեն դինամիկ զարգանալ»,– ասել է նա։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել աշխատանքային այցով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Անկախ դիտորդ հասարակական դաշինքի դիտորդ Դանիել Իոաննիսյանը սոցիալական հարթակում պնդում է արել, թե ՀՀ Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածում 2024 թվականին արված փոփոխության հեղինակը ԿԸՀ-ն է։ Փոփոխությունը վերաբերում է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ԿԸՀ-ն երբևէ որևէ հարթակում նման առաջարկությամբ հանդես չի եկել։
Ուստի Իոաննիսյանի հրապարակման մեջ ներկայացված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ ԿԸՀ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց:
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հավատարմագրված դիտորդական առաքելությունները պարտավոր էին հավատարմագրման ներկայացվող անձանց իրազեկել Ընտրական օրենսգրքով դիտորդին ներկայացվող պահանջների մասին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Պապիկի Բաղմանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը և որոշվել, որ ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին։
«Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։ Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում»,- ասվում է հաղորդագրությունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com