Աշխատատեղեր

Արդարադատության նախարարությունը Գյումրիում ասելիք ու անելիք ունի

Գյումրու ավագանու Բալասանյան դաշինքի տասը անդամ, Հայկական վերածնունդ խմբակցությունից մեկ եւ Բարգավաճ Հայաստան խմբակցության երկու անդամ քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ ներկայացան։ Նախաձեռնող խումբը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Բալասանյան դաշինքի ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: Այս նախաձեռնությունը վերջին երեք-չորս օրում շարունակաբար քննարկվում էր, քննադատվում էր այն միտքը, որ Ս․Բալասանյանն ինքն իր դեմ անվստահություն է հայտնում։ Մարդիկ Քաղաքապետի թեկնածու Տիգրանո Հովհաննիսյանը մինչ քվեարկությունը ելույթ ունեցավ, միաժամանակ հայտարարեց, որ որեւէ հարցի չի պատասխանելու։  Ավագանու անդամները ներկայացան ելույթներով, որոնց հաջորդեց Սամվել Բալասայանի պոռթկուն խոսքը։ Ավագանու անդամներ-Բալասանյան ԲՀԿ-ն չէր մասնակցում նիստին, ՀՎԿ եւ Գալա խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը, ավելին՝ Գալան բոյկոտելու է ավագանու նիստերը։ 18 դեմ եւ 0 կողմ քվեարկությամբ Ս․Բալասանյանին անվստահություն հայտնելու նախագիծը չընդունվեց։ Ս․Բալասանյանը մնաց քաղաքապետի պաշտոնում։ Իր թեկնածությանը դեմ քվեարկեց նաեւ քաղաքապետի թեկնածու Տիգրան Հովհաննիսյանը։

 

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

embassy-of-japan-in-armeniaՔարտուղարության ժամանակավոր աշխատակից

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Ճապոնիայի դեսպանատունն աշխատանքի է հրավիրում ժամանակավոր աշխատակցի:

Պայմանագրի ժամկետ՝ հուլիսի վերջ – դեկտեմբերի վերջ (հնարավոր է փոփոխություն)

Աշխատանքի պարտականություններ՝

– Բանկային վճարման հանձնարարագրերի և այլ կարևոր ֆինանսական փաստաթղթերի պատրաստում,

– Բանակցությունների վարում,

– Դեսպանատան հանձնարարականների իրականացում:

Թեկնածուին ներկայացվող պահանջներ՝

– Հոգեկան եւ ֆիզիկական առողջություն,

– Ճապոներեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն (գրավոր և բանավոր թարգմանության, փաստաթղթերի պատրաստման և երկխոսությունների վարման մակարդակ),

– ՏՏ հմտություններ: Word, Excel, տեղեկատվության որոնում Ինտերնետում,

– Հայաստանում ապրելու և աշխատելու իրավունքի  առկայություն:

Ռեզյումեն երն ուղարկել embjp@yv.mofa.go.jp էլ. հասցեին:

Հեռ.՝ 060 521 030

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ.հունիսի 30-ը:

ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է գրասենյակի համակարգողի թափուր աշխատատեղի բաց մրցույթ:

Տևողությունը`                                                6 ամիս` երկարացման հնարավորությունով

Աշխատավայրը`                                           Հայաստան, քԵրևան

Պաշտոնը`                                                     Գրասենյակի համակարգող

Սկիզբը`                                                         01/07/2013թ.

Հաշվետու է                                                    ՀԿ նախագահին

Դիմումների վերջնաժամկետ`                     26/06/2013թ.

Նկարագրություն՝

  • իրականացնել ՀԿ-ի ենթակա աշխատակազմի համակարգման ամբողջական աշխատանքները.

  • նախապատրաստել, համակարգել և կազմել հաշվետվություններ ՀԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների /ծրագրերի զարգացման, առաջընթացի, իրականացման, մոնիթորինգի վերաբերյալ.

  • պատրաստել փաստաթղթեր` ներառյալ հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր, արձանագրություններ.

  • կազմել, հետևել և պարբերաբար թարմացնել ՀԿ-ի աշխատանքային պլանը` հիմնվելով փոփոխման անհրաժեշտությունների և պահանջների վրա.

  • ապահովել ՀԿ-ի տարբեր կոմպոնենտների համապատասխանելիությունն ու փոխլրացումը.

  • ապահովել ներքին և արտաքին հաղորդակցություն` ելենելով ՀԿ-ի ռազմավարական պահանջներից.

  • իրականացնել համագործակցություն և ապահովել փոխադարձ կապ այլ հետաքրքրված կառույցների հետ.

  • կատարել հետազոտություններ, տրամադրել հաշվետվություններ հանրությանը PR-ի միջոցով՝ նախապես համաձայնեցված հիմունքներով.

  • ապահովել կազմակերպության գույքի և փոխադրամիջոցների խնայողաբար օգտագործում.

  • իրականացնել տեղային այցեր և մշտադիտարկումներ վերադասի հրահանգով.

  • ապահովել աշխատակազմի և կամավորների/փորձագետների հաշվետվությունները.

  • «Գործատու»-ի հրահանգներին և ներքին կանոնակարգին համապատասխան՝ իր աշխատանքը կատարել անձամբ, պատշաճ, ազնվորեն և բարեխիղճ, համաձայնեցված աշխատաժամանակի ընթացքում.

  • պահպանել իրեն հատկացված գույքը, տեխնիկան և սարքավորումները, ինչպես նաև հետևել «Գործատու»-ի տված աշխատանքային ցուցումներին և «Գործատու»-ի պայմաներին.

Պահանջվող որակավորում`

  • Բարձրագույն կրթություն

  • Համակարգիչ` MS Office, Internet Outlook

  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն

  • Թիմում աշխատաելու ունակություններ

  • Լավ հաղորդակցման ունակություններ

  • Ստեղծագործական ջիղ

  • Պատրաստակամություն աշխատելու ըստ գործատուի պահանջների

Ուշադրություն.

Ընտրված աշխատողը կմասնակցի աշխատանքի վերապատրաստման դասընթացին:

           Ցանկացողները պետք է իրենց հայերեն ինքնակենսագրականները և 1 լուսանկար 3×4 չափի ուղարկեն newgenerationngo@gmail.com  էլ. հասցեին մինչև 2013թ.-ի հունիսի 26 նպատակ դաշտում նշելով <<Գրասենյակի համակարգող>> բառը: