իրականացնել ՀԿ-ի ենթակա աշխատակազմի համակարգման ամբողջական աշխատանքները.
նախապատրաստել, համակարգել և կազմել հաշվետվություններ ՀԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների /ծրագրերի զարգացման, առաջընթացի, իրականացման, մոնիթորինգի վերաբերյալ.
պատրաստել փաստաթղթեր` ներառյալ հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր, արձանագրություններ.
կազմել, հետևել և պարբերաբար թարմացնել ՀԿ-ի աշխատանքային պլանը` հիմնվելով փոփոխման անհրաժեշտությունների և պահանջների վրա.
ապահովել ՀԿ-ի տարբեր կոմպոնենտների համապատասխանելիությունն ու փոխլրացումը.
ապահովել ներքին և արտաքին հաղորդակցություն` ելենելով ՀԿ-ի ռազմավարական պահանջներից.
իրականացնել համագործակցություն և ապահովել փոխադարձ կապ այլ հետաքրքրված կառույցների հետ.
կատարել հետազոտություններ, տրամադրել հաշվետվություններ հանրությանը PR-ի միջոցով՝ նախապես համաձայնեցված հիմունքներով.
ապահովել կազմակերպության գույքի և փոխադրամիջոցների խնայողաբար օգտագործում.
իրականացնել տեղային այցեր և մշտադիտարկումներ վերադասի հրահանգով.
ապահովել աշխատակազմի և կամավորների/փորձագետների հաշվետվությունները.
«Գործատու»-ի հրահանգներին և ներքին կանոնակարգին համապատասխան՝ իր աշխատանքը կատարել անձամբ, պատշաճ, ազնվորեն և բարեխիղճ, համաձայնեցված աշխատաժամանակի ընթացքում.
պահպանել իրեն հատկացված գույքը, տեխնիկան և սարքավորումները, ինչպես նաև հետևել «Գործատու»-ի տված աշխատանքային ցուցումներին և «Գործատու»-ի պայմաներին.
Պահանջվող որակավորում`
Բարձրագույն կրթություն
Համակարգիչ` MS Office, Internet Outlook
Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
Թիմում աշխատաելու ունակություններ
Լավ հաղորդակցման ունակություններ
Ստեղծագործական ջիղ
Պատրաստակամություն աշխատելու ըստ գործատուի պահանջների
Ուշադրություն.
Ընտրված աշխատողը կմասնակցի աշխատանքի վերապատրաստման դասընթացին:
Ցանկացողները պետք է իրենց հայերեն ինքնակենսագրականները և 1 լուսանկար 3×4 չափի ուղարկեն newgenerationngo@gmail.com էլ. հասցեին մինչև 2013թ.-ի հունիսի 26 նպատակ դաշտում նշելով <<Գրասենյակի համակարգող>> բառը: