Տեսանյութեր

🏫 «Բռնությունը դպրոցում․ պատճառներ, պատասխանատվություն և երեխայի պաշտպանություն»

🏫 «Բռնությունը դպրոցում․ պատճառներ, պատասխանատվություն և երեխայի պաշտպանություն»
📣 Հանրային քննարկում՝ նվիրված դպրոցում բռնության պատճառներին, դրա կանխարգելմանը, պատասխանատվության մեխանիզմներին և երեխայի անվտանգությանը։
— — — — — — — — — — — —
LIVE YouTube 🔴 

— — — — — — — — — — — —
💬 Քննարկման առանցքում՝
▪️ Ի՞նչ է կատարվում դպրոցում փակ դռների հետևում։
▪️ Ինչո՞ւ է բռնությունը դառնում հնարավոր։
▪️ Ո՞վ պետք է պաշտպանի երեխային, երբ նա անվտանգ չէ հենց այն միջավայրում, որտեղ պետք է սովորի, զարգանա և վստահի մեծահասակներին։
👥 Բանախոսներ՝
🔹 Շուրա Պետրոսյան — Ազատանի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ
🔹 Ալիսա Պողոսյան — թիվ 25 դպրոցի ուսուցչուհի
🔹 Անի Քոչարյան — կրթության փորձագետ, մանկավարժ
🔹 Արմինե Գմյուր — «Արևամանուկ» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, հոգեբան
🔹 Գայանե Հովակիմյան — սոցիոլոգ
🎙 Համակարգող՝ Նելլի Ռաֆայելյան
📣 You are invited to a public discussion addressing the causes and prevention of violence at school, accountability mechanisms and child safety.
💬 Key discussion points:
▪️ What happens behind closed doors at school?
▪️ Why does violence become possible?
▪️ Who should protect a child when they are unsafe in the very environment where they are expected to learn, grow and trust adults?
👥 Speakers:
🔹 Shura Petrosyan — Deputy Principal of Azatan Secondary School
🔹 Alisa Poghosyan — Teacher at School No. 25
🔹 Ani Kocharyan — Education expert and educator
🔹 Armine Gmyur — Founder and Chair of the Board of Trustees of the Arevamanuk Foundation, psychologist
🔹 Gayane Hovakimyan — Sociologist
🎙 Moderator: Nelli Rafayelyan

page-10

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🇦🇲 «Արցախցիների ինտեգրումը Հայաստանում․ սոցիալական և իրավական խնդիրներ ու հնարավորություններ»

📣 Հանրային քննարկում՝ նվիրված Արցախից բռնի տեղահանված անձանց՝ Հայաստանում ինտեգրման գործընթացին։
📌 Արցախից բռնի տեղահանումից երեք տարի անց սոցիալական և հոգեբանական ինտեգրման հարցերը շարունակում են մնալ օրակարգում։ Այս ընթացքում հազարավոր ընտանիքներ փորձել են նոր կյանք կառուցել Հայաստանի տարբեր համայնքներում՝ լուծելով բնակարանի, աշխատանքի, կրթության և սոցիալական ապահովության խնդիրներ։ Սակայն որքանո՞վ է այս գործընթացը վերածվել իրական և կայուն ինտեգրման։
— — — — — — — — — — — —
LIVE YouTube 🔴  

— — — — — — — — — — — —
💬 Քննարկման առանցքում՝
▪️ Ինչպե՞ս են արցախցիները ինտեգրվել հայաստանյան հասարակությանը։
▪️ Ի՞նչ սոցիալական և իրավական խնդիրների են նրանք բախվում։
▪️ Որքանո՞վ են հասանելի պետական աջակցության և իրավունքների պաշտպանության մեխանիզմները։
👥 Բանախոսներ՝
🔹 Նարինե Բեգլարյան — Գյումրու համայնքապետարանում արցախցիների հարցերով պատասխանատու, սոցիալական աշխատող
🔹 Գայանե Գևորգյան — փաստաբան
🔹 Քրիստինա Բաղդասարյան — «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ի ղեկավար, հոգեբան
🔹 Լուսինե Նահապետյան — ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար
🎙 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
________________________________________
🇪🇺 Քննարկումն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
————————————————
🇬🇧 “Integration of People Displaced from Artsakh in Armenia: Social and Legal Challenges and Opportunities”
📣 A public discussion on the integration in Armenia of people forcibly displaced from Artsakh.
Three years after the forced displacement from Artsakh, social and psychological integration remains a pressing issue. During this period, thousands of families have sought to rebuild their lives in different communities across Armenia while addressing challenges related to housing, employment, education and social security. But to what extent has this process resulted in genuine and sustainable integration?
💬 Key discussion points:
▪️ How have people displaced from Artsakh integrated into Armenian society?
▪️ What social and legal challenges do they face?
▪️ How accessible are state support and rights-protection mechanisms?
👥 Speakers:
🔹 Narine Beglaryan — Social worker responsible for issues concerning people displaced from Artsakh at Gyumri Municipality
🔹 Gayane Gevorgyan — Lawyer
🔹 Kristina Baghdasaryan — Head of the Kanani Social-Psychological Center NGO, psychologist
🔹 Lusine Nahapetyan — Head of the Shirak Regional Unit of the Human Rights Defender’s Office
🎙 Moderator: Lusine Movsisyan
🇪🇺 This discussion is being held with the financial support of the European Union.The Media Diversity Institute is solely responsible for its content, which does not necessarily reflect the views of the European Union.

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Տարածաշրջանային հարևանությունը նոր փուլում․ հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերություններ»

📌 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը նախաստորագրվել է։ Շարունակվում են սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գործընթացները։
📌 Հայաստան–Թուրքիա հարաբերություններում ևս նոր քայլեր են արձանագրվել։
2026 թվականի մայիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի՝ Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու որոշումը՝ այն գնահատելով որպես կարգավորման գործընթացի հերթական արդյունք։
📌 Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացած Նիկոլ Փաշինյան–Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
— — — — — — — — — — — —

LIVE YouTube 🔴 

#ArmeniaAzerbaijan #ArmeniaTürkiye #RegionalRelations #PeaceProcess

— — — — — — — — — — — —

💬 Քննարկման առանցքում՝

▪️ Հայաստան–Ադրբեջան հարաբերություններն այսօր ո՞ր փուլում են։
▪️ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո կարելի՞ է խոսել իրական կարգավորման մասին, թե՞ դեռ հիմնականում քաղաքական պայմանավորվածությունների փուլում ենք։
▪️ Որո՞նք են հայ–ադրբեջանական հարաբերությունների ամենաբարդ չլուծված հարցերը, որոնք կարող են ազդել խաղաղության գործընթացի հետագա ընթացքի վրա։
👥 Բանախոսներ՝
🔹 Ռոբերտ Ղևոնդյան — «Հայկական խորհուրդ» վերլուծական, հետազոտական և խորհրդատվական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ
🔹 Լուսինե Խառատյան — գրող, մշակութային մարդաբան
🔹 Վազգեն Կարապետյան — «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն
🎙 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
— — — — — — — — — — — —
🇬🇧 ENG “Regional Neighbourhood in a New Phase: Armenia–Azerbaijan and Armenia–Türkiye Relations”
📌 The Agreement on Establishment of Peace and Inter-State Relations between Armenia and Azerbaijan has been initialed. Processes concerning border delimitation and the opening of regional communications are continuing.
📌 New steps have also been recorded in Armenia–Türkiye relations. On 13 May 2026, Armenia’s Ministry of Foreign Affairs welcomed Türkiye’s decision to lift bans on bilateral trade with Armenia, describing it as another outcome of the normalization process.
📌 During the meeting between Armenian Prime Minister Nikol Pashinyan and Turkish President Recep Tayyip Erdoğan in New York on 23 September, the parties discussed the development of trade and economic ties and the unblocking of regional transport links.
💬 Key questions:
▪️ Where do Armenia–Azerbaijan relations stand today?
▪️ Following the initialing of the peace agreement, can we speak of genuine normalization, or do relations remain primarily at the level of political arrangements?
▪️ What are the most difficult unresolved issues that could affect the future course of the peace process?
👥 Speakers:
🔹 Robert Ghevondyan — Political scientist and expert at the Armenian Council Analytical, Research and Consulting Center
🔹 Lusine Kharatyan — Writer and cultural anthropologist
🔹 Vazgen Karapetyan — Associate Director of the Eurasia Partnership Foundation
🎙 Moderator: Lusine Movsisyan

page-10

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՏԻՄ ընտրությունները Շիրակում․ անցած ընտրություններից մինչև նոր հնարավոր սցենարներ

ՏԻՄ ընտրությունները Շիրակում․ անցած ընտրություններից մինչև նոր հնարավոր սցենարներ

2025 թվականին Գյումրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո քաղաքի կառավարման շուրջ քաղաքական և իրավական քննարկումները ոչ միայն չեն մարում, այլև ստանում են նոր երանգներ։ Սպասվում է, որ այս աշնանը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ, Աշոցք և Ամասիա համայնքներում․ սակայն դրան զուգահեռ՝ ակտիվորեն քննարկվում է նաև Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։

«Երկխոսություն» մեդիա կենտրոնում կազմակերպված հանրային քննարկման շրջանակներում ոլորտի առաջատար փորձագետներն ու պաշտոնյաները վերլուծել են ստեղծված իրավիճակը, ֆինանսական ռիսկերն ու իրավական հնարավոր լուծումները։ Քննարկման բանախոսներն էին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը։  

 

 Գյումրիում կա՞ կառավարման ճգնաժամ, թե՞ այն արհեստականորեն գեներացվում է

Գյումրու քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը գնահատելիս բանախոսների կարծիքները բաժանվեցին։

Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ՝ Գյումրիում առկա է ոչ թե բնականոն կառավարման ճգնաժամ, այլ քաղաքական լարվածություն, որն արհեստականորեն գեներացվում է իշխող ուժի կողմից։

«Տեսնում եմ, որ կա ոչ թե ճգնաժամ, այլ լարվածություն և ճգնաժամի գեներացում։ Տարօրինակ է․ ավելի լավ է ճգնաժամերը կառավարել, լուծել, քան դրանք գեներացնել։ Արդյո՞ք Հայաստանի պետական շահերից է բխում հանրապետության երկրորդ համայնքում լարվածություն ստեղծելը։ Այդ փոցխի վրա մեկ անգամ արդեն ոտք դրվել է, և այն ցավագին հարվածել է․ դա նախորդ արտահերթ ընտրություններն էին։ Նախորդի դառը փորձը ցույց է տալիս, որ դա լուծում չէր»,- նշեց Մարտիրոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ հասարակության լայն շերտերի ընկալումն էլ է այդպիսին, ինչն արտահայտվում է ընտրություններին ցածր մասնակցությամբ։ Ըստ նրա՝ բնակչության պասիվությունը նույնպես դիրքորոշում է, որով մարդիկ ցույց են տալիս, որ առճակատման գնացող, կանոններն անտեսող և անձերի պայքար մղող ուժերն իրենցը չեն։ Առկա քաղաքական ուժերն այդպես էլ չեն ներկայացնում քաղաքի զարգացման «սմարթ» ռազմավարություններ։

Արմեն Սմբատյանը հակադարձեց․ «Արդյունավետ կառավարման խնդիրը բոլոր երկրներում և համայնքներում էլ կա, և դա անընդհատ կատարելագործման կարիք ունի։ Գյումրիի պարագայում վերջին ընտրության և դրան նախորդող ընտրության միջև մասնակցության աճ կար։ Սա նշանակում է, որ քաղաքացին ցանկանում է և պատրաստ է մասնակցել տեղական ինքնակառավարմանը։ Սակայն խնդիրը կարող է լինել ինստիտուցիոնալ մակարդակում․ գուցե այն մոդելը, որն այսօր ունենք, դեռ բավարար չէ ընտրողին որոշումների կայացման մեջ լիարժեք ներգրավելու համար»։

Բնակչի և տեղական ինքնակառավարման կտրվածությունը

Աբրահամ Արտաշեսյանն իր խոսքում անդրադարձավ ամենացավալի իրողությանը՝ բնակչի և տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) միջև առկա խզմանը։

Նրա վերլուծությամբ՝ համամասնական ընտրակարգին անցնելուց հետո ՏԻՄ-ը փաստացի վերածվել է տարածքային կառավարման։

Ասում է, որ ընտրական օրենսդրությամբ կուսակցությունն ինստիտուցիոնալ առումով ազգային մակարդակի կառույց է։ Երբ կուսակցությունները մտնում են համայնք, համայնքի շահը թերագնահատվում է, և առաջնորդվում են ազգային, կուսակցական շահերով։

Արտաշեսյանը որպես ցուցիչ նշեց ՔՊ-ի օրինակը, որտեղ նախաքվեարկության (պրայմերիզ) արդյունքներն ու թեկնածուի ընտրությունը որոշվում են ոչ թե Գյումրիում, այլ Երևանի վարչությունում։ Նույն պատկերն է նաև մյուս կուսակցություններում․ թեկնածուների հարցը որոշվում է ամենաբարձր մակարդակում։

Եթե 1996թ․ միամանդատ համակարգով ընտրվում էին համայնքի երևելի դեմքերը, ապա այսօր կուսակցական ցուցակներով ընտրված ավագանու անդամը չի կարող դեմ գնալ իր կուսակցապետի հրահանգին (օրինակ՝ նիստեր սաբոտաժ անելու հարցում)։ Պայքարը գնում է ոչ թե համայնքի խնդիրների լուծման, այլ ազդեցության ցուցադրման համար։

Ֆինանսական ռիսկեր և կախվածություն կենտրոնից

Աբրահամ Արտաշեսյանը մտահոգիչ վիճակագրություն ներկայացրեց ֆինանսական ապակենտրոնացման վերաբերյալ։ Համայնքների ֆինանսական ապակենտրոնացումը գտնվում է ծայրահեղ ցածր՝ 8% մակարդակում․ սա նշանակում է, որ պետական բյուջեից հանրապետության բոլոր համայնքներին միասին հատկացվում է ընդամենը այդքան միջոց (մնացած 92%-ը ծախսվում է պետական բյուջեից)։

Բոլոր համայնքների սեփական եկամուտները միասին կազմում են պետբյուջեի ընդամենը 4%-ը, ևս 4%-ն ապահովվում է պետական դրամաշնորհների ու սուբսիդիաների հաշվին։

Սուբվենցիոն ծրագրերը (ասֆալտապատում, ջրագծերի անցկացում և այլն) ֆինանսավորվում են կենտրոնից, իսկ ավագանին դրանց վրա ունի նվազագույն ազդեցություն։ Համայնքային բյուջե փոխանցվող միջոցների վերահսկողությունն իրականացնում են մարզպետարանը, ՏԿԵՆ-ը և Կառավարությունը։

«Եթե Երևանը՝ որպես ամենաուժեղ համայնք, շնորհակալություն է հայտնում վարչապետին ավտոբուսներ գնելու համար, ապա Գյումրիի պես քաղաքում իշխանությունը ստիպված է համագործակցել իշխող կուսակցության հետ։ Ավագանու նիստերում քաղաքական դեբատները ֆինանսի հետ կապ չունեն․ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, մեկ է՝ պետական բյուջեից փոխանցվող միջոցները կախված են կենտրոնական իշխանության վերաբերմունքից»,- նշեց Արտաշեսյանը։

Ընտրությունների ծախսատարությունը և ժողովրդավարությունը

Ընտրությունների կազմակերպման ֆինանսական կողմին անդրադառնալիս Սեյրան Մարտիրոսյանը նշեց, որ ԿԸՀ-ն մեծ միջոցներ է ծախսում տպագրության, լոգոտիպերով հատուկ փաթեթների և ձեռնարկների վրա։ Ըստ նրա՝ հանրային միջոցները նորից արտահերթ ընտրությունների վրա ծախսելը պետք է լավ կշռադատվի, և պետք է առաջնորդվել ազգային ու պետական, այլ ոչ թե նեղ քաղաքական շահերով։

Արմեն Սմբատյանը, հակադարձելով Ս․ Մարտիրոսյանին, պարզաբանեց, որ վիզուալիզացիայի, լոգոտիպերի և տեսահոլովակների մեծ մասն իրականացվում է միջազգային դոնորների միջոցով, ինչը նաև քաղաքացիական կրթության բաղադրիչ է։ Ըստ նրա, ժողովրդավարությունը ոչ մի երկրում էժան չէ, սակայն Հայաստանում ընտրությունները բավականին էժան են այլ երկրների համեմատ։ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ընտրությունների և հանրաքվեների միջոցով։ Եթե անհրաժեշտ է ընտրել ընտրովի մարմին, պետությունը պետք է դնի անհրաժեշտ միջոցները։

Իրավական մեխանիզմներ և փակուղուց դուրս գալու ուղիներ

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարեց, որ այս պահին օրենքով արտահերթ ընտրությունների գնալու իրավական հնարավորություն չկա․ ՏԻՄ օրենքում հստակ նշված են բոլոր այն սցենարներն ու հիմքերը, որոնց դեպքում կարող են նշանակվել արտահերթ ընտրություններ (օրինակ՝ երբ ավագանու նիստերը որոշակի ժամկետում չեն կայանում քվորումի բացակայության պատճառով)։

Սեյրան Մարտիրոսյանն առաջարկեց մի շարք ինստիտուցիոնալ փոփոխություններ․

  • Համամասնական ընտրակարգում թույլ տալ, որ նույնիսկ 1% ձայն հավաքած ուժերը ներկայացված լինեն ավագանիում, ինչը կապահովի բազմակարծություն։
  • Խոշորացված համայնքներում (որտեղ ընդգրկված են տասնյակ բնակավայրեր) ունենալ երկպալատ ավագանի, որտեղ յուրաքանչյուր բնակավայր կունենա իր անմիջական ներկայացուցիչը՝ կանխելով կենտրոնացումը համայնքի կենտրոնում։

Աբրահամ Արտաշեսյանն ընդգծեց, որ համայնքը լավագույն հարթակն է ուղիղ ժողովրդավարության համար։ Եթե բնակիչներին դուր չի գալիս ստեղծված վիճակը, պետք է ներքևից ինքնակազմակերպում լինի։ Եթե պահանջը ներքևից չի գալիս, հարցը լուծվում է վերևներում՝ քաղաքական դաշտում, որտեղ իշխանությունն օգտագործում է իր իրավական ու վարչական լծակները, իսկ ընդդիմությունը՝ նիստերն արգելափակելու մարտավարությունը։

Սեյրան Մարտիրոսյանի խոսքով՝ լուծումն այն է, որ տարբեր թեմաներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, բնակիչների հետ անցկացվեն հանրային լսումներ ու քննարկումներ, որոնց ընթացքում քաղաքացիները կկարողանան հայտնել իրենց կարծիքը։ Ընդ որում, այդ քննարկումները չպետք է լինեն ձևական (1 օր՝ 2 ժամով), այլ պետք է ապահովեն լայն մասնակցայնություն և բնակչության իրական ներգրավվածություն։

«Երկխոսություն» մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումը ցույց տվեց, որ Գյումրիում և Շիրակի մարզում ՏԻՄ համակարգի առջև ծառացած խնդիրները խորքային են։ Արտահերթ ընտրություններն ինքնին հարցի լուծում չեն, եթե չկան ֆինանսական ապակենտրոնացում, ընտրական օրենսդրության բարելավում և համայնքի բնակչության իրական ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացում։

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Շիրակի զբոսաշրջությունը․ աճ, խնդիրներ և հեռանկարներ»

Շիրակն ու Գյումրին՝ զբոսաշրջային խաչմերուկում. աճի միտումներ, կառուցվածքային խնդիրներ և ռազմավարական տեսլական

Շիրակի մարզն ու Գյումրին վերջին տարիներին ամրապնդել են իրենց դիրքերը Հայաստանի զբոսաշրջային քարտեզում։ Պատմամշակութային հարուստ ժառանգությունը, քաղաքային կոլորիտն ու բնական ռեսուրսները ձևավորել են զգալի ներուժ, սակայն ոլորտի կայուն զարգացումը դեռևս բախվում է ենթակառուցվածքային, սպասարկման որակի, մարքեթինգային և կառավարման լուրջ մարտահրավերների։

«Երկխոսություն» մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ընթացքում ոլորտի պատասխանատուներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները վերլուծել են մարզի զբոսաշրջային իրականությունը, առկա խոչընդոտներն ու զարգացման հեռանկարները։

Զբոսաշրջային հոսքեր և վիճակագրություն. կայունությո՞ւն, թե՞ լճացում

Զբոսաշրջային հոսքերի գնահատումը Շիրակի մարզում իրականացվում է մի քանի հիմնական ցուցիչներով, որոնցից առաջնայինը թանգարանների այցելություններն ու «Շիրակ» օդանավակայանի ցուցանիշներն են։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի փոխանցմամբ՝ համայնքապատկան թանգարաններում կտրուկ անկումներ կամ ահռելի տատանումներ չեն արձանագրվել։ Նրա խոսքով, 2023–2025 թվականների համեմատությամբ իրավիճակը հաստատուն է։ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին «Կումայրի» արգելոց-թանգարանում և Ասլամազյան քույրերի պատկերասրահում նույնիսկ այցելությունների աճ է գրանցվել։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ցուցանիշները պահպանվել են, իսկ Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի թանգարաններում արձանագրվել է թեթև անկում, որը սովորաբար լրացվում է աշնանային դպրոցական աբոնեմենտային այցելությունների հաշվին։

Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը ներկայացրեց միջազգային և ներքին հոսքերի պատկերը։ Նրա խոսքով, 2025 թվականին «Շիրակ» օդանավակայանից օգտվել է շուրջ 138․000 քաղաքացի, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 23% աճ է արձանագրել։

Ըստ նրա, մաքսակետերի կամ օդանավակայանի տվյալներով հնարավոր չէ հստակ տարանջատել գիշերակացով այցելուներին տարանցիկ ճանապարհորդներից, քանի որ հանրապետությունում մեթոդաբանությունը դեռևս հստակեցման փուլում է։

Մինչդեռ «Բեռլին» հյուրատան տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը նշում է, որ ոլորտում նկատվում է ոչ թե աճ, այլ լճացում.

«Ռուսթավելի փողոցի և Գյումրու կենտրոնի վերականգնման հետ կապված զբոսաշրջային «բումը» շարունակականություն չունեցավ։ Տուրիզմը չափազանց զգայուն ոլորտ է․ տարածաշրջանային քաղաքական ցնցումներն ու պատերազմները հանգեցրել են գերմանախոս խմբերի (Գերմանիա, Ավստրիա) զգալի պակասեցմանը։ Իսկ ներքին տուրիզմում առկա է լճացում. մարդիկ եկան, տեսան պատմական քաղաքը, բայց նոր առաջարկ չստանալով՝ կրկնակի այցելությունների պատճառ չեն գտնում»,- ասում է Տեր-Մինասյանը։

Բիզնեսի մարտահրավերները. վարչարարություն, սեզոնայնություն և ենթակառուցվածքներ

Մասնավոր հատվածի ներկայացուցիչները փաստեցին, որ ներդրումային միջավայրն ու բիզնեսի վարումը բախվում են մի շարք բյուրոկրատական ու ենթակառուցվածքային խոչընդոտների։

Ալեքսան Տեր-Մինասյանի խոսքով՝ ներդրողները հաճախ հիասթափվում են, քանի որ ստիպված են առնչվել 4-5 տարբեր գերատեսչությունների հետ։ Ճարտարապետական կանոնակարգերի անհստակությունը հանգեցնում է նախագծերի ձգձգմանը։ Նա առաջարկում է ստեղծել արագ արձագանքման ճարտարապետական մասնագիտական կոմիտե, որը կկարգավորի այս հարցերը։

Կարեն Բադիշյանն արձագանքեց, որ վարչարարության երկարաձգումը հաճախ պայմանավորված է քաղաքի պատմամշակութային կոլորիտի պահպանմամբ, քանի որ մասնավոր հատվածը երբեմն փորձում է արագ եկամուտ ապահովել՝ հաշվի չառնելով ճարտարապետական միջավայրը։ Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ ծառայությունների մատուցման ոլորտում և հյուրանոցային մահճակալների քանակում գույքագրվել է 15-16% աճ։

Իրենց հյուրանոցի օրինակով, Ալեքսան Տեր-Մինասյանը նշեց, որ հյուրանոցային բիզնեսը Գյումրիում հիմնականում աշխատում է շաբաթօրյա ծանրաբեռնվածությամբ՝ ձմռանը կանգնելով փակման վտանգի առջև։ Նա ներկայացրեց Գերմանիայի փորձը, որտեղ պասիվ սեզոնը հաղթահարվում է ցուցահանդեսների (էքսպո) կազմակերպմամբ։

«Գյումրիի նախկին գործարանները, օրինակ՝ Հղկող հաստոցների գործարանի տարածքը, պատրաստի էքսպո-կենտրոններ դառնալու պոտենցյալ ունեն։ Պահանջվում է միայն ճիշտ լուսավորություն, կահավորում և կոմունիկացիոն ենթակառուցվածքներ»,- ավելացրեց նա։

«Մեղր և բույս» սրճարան-ռեստորանի և հյուրատան հիմնադիր Արտուշ Եղիազարյանի դիտարկմամբ՝ զբոսաշրջությունը զարգանում է ինքնահոս եղանակով։

«Զգացողություն կա, որ դեռ ապրում ենք մի երկրում, որտեղ կա Երևանն ու նրա հարակից տարածքները, իսկ Շիրակը թողնված է ինքն իր հույսին։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանները, որոնք զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ 1/6-րդը, ունեն հրաշալի բնություն, Արփի լիճը, Թռչկանը, Ղարախաչը, հանքային ջրեր, սակայն տեղեկատվության և գովազդի բացակայության պատճառով այս ռեսուրսը չի օգտագործվում, իսկ հարակից գյուղերը դատարկվում են»,- նշեց նա։

Անդրադառնալով Արփի լճի տարածքում ենթակառուցվածքների բացակայությանը՝ Կարեն Բադիշյանը պարզաբանեց, որ Ամասիա և Աշոցք համայնքներն առաջնահերթ լուծում են բնակավայրերի կենսական նշանակության հարցերը՝ խմելու և ոռոգման ջուր, գազաֆիկացում։ Միևնույն ժամանակ, ընթացքի մեջ է Արփի լճի հարակից բնակավայրերի զբոսաշրջային դրամաշնորհային ծրագրի գնահատման փուլը։

Մարզում առկա է որակյալ մասնագետների (ճարտարապետներ, նախագծողներ, ֆոնդհայթայթողներ, մարկետոլոգներ) խիստ պակաս։ Համայնքների ֆինանսական հնարավորությունները չեն բավարարում մայրաքաղաքից բարձր վարձատրվող մասնագետներ ներգրավելու համար։

Մշակութային քաղաքականություն, թանգարանային նորարարություն և եղանակային գործոն

Մշակութային միջոցառումները Գյումրիի զբոսաշրջային հոսքերի հիմնական շարժիչներից են, սակայն այստեղ ևս առկա են խնդիրներ.

Լիլիթ Թովմասյանը նշեց, որ բացօթյա միջոցառումների համար Գյումրիում եղանակը վճռորոշ է (գարնանը և աշնանը հաճախակի տեղումները խափանում են ծրագրերը)։ Քաղաքին անհրաժեշտ են ծածկած կամ այլընտրանքային տարածքներ։

Ալեքսան Տեր-Մինասյանը շեշտեց թանգարաններում գիտական բաղադրիչի ավելացման անհրաժեշտությունը։ Նա առաջարկեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Գերմանիայի «Լեպսիուսի հիմնադրամի» միջև կապեր հաստատել՝ օգտագործելով առկա հարուստ արխիվները։

Առաջարկվեց քաղաքացիական հանգանակության՝ մարաթոնի միջոցով ձեռք բերել Վարդանանց հրապարակում գտնվող «Զիգզագ»-ի նախկին շենքը և այն վերածել Ժամանակակից արվեստի թանգարանի՝ ցուցադրելով 1998 թվականից Գյումրիում անցկացված Բիենալեների նյութերը։

Լիլիթ Թովմասյանը հավելեց, որ վերջին 6-7 տարիներին դրամաշնորհային և համայնքային միջոցներով Գյումրու համայնքապատկան թանգարաններում մեծ աշխատանք է արվել, մասնավորապես՝ տպագրվել են Հովհաննես Շիրազի բոլոր անտիպ գործերը։

Պետություն–համայնք–մասնավոր համագործակցություն և 2026–2030 թթ. ռազմավարությունը

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ոլորտի զարգացումը պահանջում է պետական հստակ ռազմավարություն և ՏԻՄ-երի նախաձեռնողականություն։

Կարեն Բադիշյանի փոխանցմամբ՝ փոխվում է պետություն-համայնք համաֆինանսավորման կարգը։ Առաջնահերթություն է տրվելու մշակութային կենտրոնների վերազինմանը, ամրացմանն ու գույքի ձեռքբերմանը։

ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ. ռազմավարության շրջանակում Շիրակի մարզում նախատեսվում են առանձին կլաստերներ, որտեղ Գյումրին և Արփի լիճը ներառված են որպես առանձին միավորներ։

Արտուշ Եղիազարյանը շեշտեց, որ պետք է կրթել տեղական համայնքներին, որպեսզի բնակիչները հասկանան զբոսաշրջության էությունը, կարողանան ներդրումային նախագծեր կազմել և գույքագրել իրենց ռեսուրսները։

Բարձրացվեց նաև հանրային զուգարանների բացակայության խնդիրը։ Բադիշյանը նշեց, որ միջոցառումների ժամանակ կիրառվում են շարժական հանգույցներ, սակայն անհրաժեշտ է քարտեզագրել և ստացիոնար տեղեր նախանշել։

Շիրակի մարզն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանային զբոսաշրջային հաբ դառնալու համար։ Սակայն ինքնահոս աճից պլանավորված զարգացման անցնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարություն, բյուրոկրատական քաշքշուկների պարզեցում, տեղական համայնքների կրթում և ենթակառուցվածքների թիրախային վերազինում։

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🏛️ «Իշխանությունը միայն հանրությանը ծառայություններ մատուցելու համար է»․ Լևոն Բարսեղյան

🏛️ «Իշխանությունը միայն հանրությանը ծառայություններ մատուցելու համար է»․ Լևոն Բարսեղյան

🎙️ Տեղական իշխանության դերի, կառավարման և քաղաքացիների առջև պատասխանատվության մասին՝ #DialoguePodcast-ում։

▶️ Ամբողջական զրույցը՝ YouTube-ում 🔴  

🏛️ “The authorities exist solely to provide services to the public.” — Levon Barseghyan

🎙️ On the role of local authorities, governance, and accountability to citizens — in #DialoguePodcast.

▶️ Watch the full conversation on YouTube 🔴https://youtu.be/kQOQ_CLfDG0

#DialoguePodcast #Gyumri #ՏԻՄ #ՀանրայինԿառավարում #ՏեղականԻնքնակառավարում #LevonBarseghyan #LocalGovernance #PublicService #Armenia

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանը պահակություն անող չէ, այն պահպանող մարմին է» Ինգա Ավագյան

  🇦🇲 «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը պահակություն անող չէ, այն պահպանող մարմին է»․ Ինգա Ավագյան

▶️ Ամբողջական զրույցը՝ YouTube-ում 🔴 

🇬🇧 “The Kumayri Historical and Cultural Reserve-Museum is not a security service; it is a heritage preservation body.” — Inga Avagyan

▶️ Watch the full conversation on YouTube 🔴

#DialogueMediaCenter #Kumayri #Gyumri #CulturalHeritage #HeritagePreservation #HistoricGyumri #Shirak #Armenia

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🏛️ «ՏԻՄ ընտրությունները Շիրակում․ անցած ընտրություններից մինչև նոր հնարավոր սցենարներ»

▪️ 2025 թվականին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքի կառավարման շուրջ քաղաքական և իրավական քննարկումները շարունակվում են։

▪️ Այս աշնանը ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում նաև Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ, Աշոցք և Ամասիա համայնքներում։ Միաժամանակ քննարկվում է Գյումրիում հնարավոր նոր կամ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

📺 LIVE YouTube 🔴

📌 Քննարկման ընթացքում անդրադարձել ենք՝

▪️ Գյումրիում կա՞ կառավարման ճգնաժամ։

▪️ Ի՞նչ իրավական հիմքեր կան Գյումրիում նոր կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։

▪️ Ստեղծված իրավիճակում Գյումրու ավագանու աշխատանքն ազդո՞ւմ է քաղաքի կառավարման արդյունավետության վրա։

▪️ Ինչպե՞ս է ստեղծված իրավիճակն անդրադառնում քաղաքի ֆինանսական կառավարման և ծրագրերի իրականացման վրա, և ի՞նչ ֆինանսական ռիսկեր է ստեղծում։

▪️ Ի՞նչ իրավական մեխանիզմներով կարելի է դուրս գալ ստեղծված փակուղուց։

🎙️ Բանախոսներ՝

🔹 Արմեն Սմբատյան — ԿԸՀ քարտուղար
🔹 Սեյրան Մարտիրոսյան — Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար
🔹 Աբրահամ Արտաշեսյան — «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փոխնախագահ

🎤 Համակարգող՝ Նելլի Ռաֆայելյան

📍 «Երկխոսության» մեդիա կենտրոն

Միացե՛ք քննարկմանը՝ հասկանալու, թե ինչ իրավական և ընտրական սցենարներ կարող են ձևավորվել Շիրակի համայնքներում առաջիկա շրջանում։


🇬🇧 English

“Local Elections in Shirak: From Previous Elections to New Possible Scenarios”

▪️ Following the 2025 local elections in Gyumri, political and legal discussions surrounding the governance of the city continue.

▪️ This autumn, local elections are also scheduled in the Shirak communities of Akhuryan, Artik, Ashotsk and Amasia. At the same time, the possibility of holding new or snap elections in Gyumri is being discussed.

📺 LIVE on YouTube 🔴
https://www.youtube.com/live/2qC6Au8ejZY

📌 During the discussion, we addressed:

▪️ Is there a governance crisis in Gyumri?

▪️ What legal grounds exist for holding new or snap elections in Gyumri?

▪️ Does the current situation within the Gyumri Council of Elders affect the effectiveness of city governance?

▪️ How does the current situation affect the city’s financial management and implementation of programs, and what financial risks does it create?

▪️ What legal mechanisms could provide a way out of the current impasse?

🎙️ Speakers:

🔹 Armen Smbatyan — Secretary of the Central Electoral Commission
🔹 Seyran Martirosyan — Head of the Shirak Branch of the Sakharov Human Rights Protection Center
🔹 Abraham Artashesyan — Vice President of the Communities Finance Officers Association NGO

🎤 Moderator: Nelli Rafayelyan

📍 Dialogue Media Center

#DialogueMediaCenter #Shirak #Gyumri #LocalElections #LocalGovernment #PublicDiscussion

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🇦🇲 «Շիրակի զբոսաշրջությունը․ մշակութային կյանք, զբոսաշրջային հոսքեր և զարգացման հեռանկարներ»

Շիրակի մարզն ու Գյումրին ունեն զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ։ Քննարկման ընթացքում կանդրադառնանք զբոսաշրջային հոսքերի միտումներին, մշակութային միջոցառումների ազդեցությանը, ոլորտի հիմնական խնդիրներին և զարգացման հնարավորություններին։
📺 Ուղիղ YouTube 🔴

Քննարկման առանցքային հարցերն են՝
▪️ պահպանվո՞ւմ է հետաքրքրությունը Գյումրու և Շիրակի նկատմամբ,
▪️ ինչպե՞ս է մշակութային կյանքն ազդում զբոսաշրջային հոսքերի վրա,
▪️ ի՞նչ խնդիրներ ունեն հյուրանոցային, հանրային սննդի և զբոսաշրջության ոլորտները,
▪️ ինչպե՞ս է զարգանում պետություն–համայնք–մասնավոր հատված համագործակցությունը։
🎙️ Բանախոսներ՝
🔹 Կարեն Բադիշյան — Շիրակի մարզպետարանի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ
🔹 Լիլիթ Թովմասյան — Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ
🔹 Ալեքսան Տեր-Մինասյան — «Բեռլին» հյուրատան տնօրեն
🔹 Արտուշ Եղիազարյան — «Մեղր և բույս» սրճարան-ռեստորանի և հյուրատան հիմնադիր
🎤 Համակարգող՝ Նելլի Ռաֆայելյան
📍 «Երկխոսություն» մեդիա կենտրոն
——
ENG
🇬🇧 Tourism in Shirak Region: Cultural Life, Tourist Flows and Development Prospects
Shirak Region and Gyumri have significant tourism potential. The discussion will focus on current tourist flows, the impact of cultural events, key challenges facing the sector, and future development opportunities.
📺 Watch live on YouTube 🔴
https://www.youtube.com/live/gxGZ-M_XV7E
Key topics include:
▪️ whether tourism interest in Gyumri and Shirak is being sustained,
▪️ how cultural life influences tourist flows,
▪️ challenges facing the hospitality, food service and tourism sectors,
▪️ cooperation between the state, local government and private sector.
🎙️ Speakers:
🔹 Karen Badishyan — Head of the Development, Programs, Tourism and Analysis Division of the Shirak Regional Administration
🔹 Lilit Tovmasyan — Head of the Culture and Youth Affairs Division of Gyumri Municipality
🔹 Aleksan Ter-Minasyan — Director of Berlin Guesthouse
🔹 Artush Yeghiazaryan — Founder of the “Meghr yev Buys” café-restaurant and guesthouse
🎤 Moderator: Nelli Rafayelyan
📍 Dialogue Media Center
#DialogueMediaCenter #Gyumri #Shirak #Tourism #CulturalTourism #RegionalDevelopment #Armenia

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🏥 «Երկու տարի հետո մեր բնակչության 95%-ը կլինի ապահովագրված»․ Տիգրան Հովհաննիսյան

🏥 «Երկու տարի հետո մեր բնակչության 95%-ը կլինի ապահովագրված»․ Տիգրան Հովհաննիսյան
💬 Ինչպե՞ս է ընդլայնվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։
📊 Ովքե՞ր են ընդգրկված ծրագրում, և ի՞նչ փոփոխություններ են սպասվում առաջիկա տարիներին։
🩺 Ի՞նչ հնարավորություններ է ապահովագրությունը տալիս քաղաքացիներին բժշկական ծառայություններից օգտվելիս։
▶️ Ամբողջական զրույցը՝ YouTube-ում
🔴 
— — — —
ENG
🏥 “In two years, 95% of our population will be insured,” says Tigran Hovhannisyan.
💬 How will the universal health insurance system expand?
📊 Who is covered by the program, and what changes are expected in the coming years?
🩺 What opportunities does health insurance provide for accessing medical services?
▶️ Watch the full interview on YouTube
#DialogueMediaCenter #HealthInsurance #UniversalHealthCoverage #Healthcare #DialoguePodcast

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com