Monthly Archives:September 2019

«Օդից» հարստացածների ապօրինի գույքը բռնագանձվելու է. կարծիքներ` պատգամավորներից

Աղմկոտ նախագիծը կհասնի ԱԺ

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Քվեարկող մասնակիցներից դեռեւս 52-ը, կամ 91 տոկոսը կողմ է արտահայտվել նախագծին, իսկ 5-ը, կամ 9 տոկոսը՝ դեմ։ Քվեարկության վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:

Նախագծերի բովանդակությունից, ըստ որոշ տեղեկությունների, մտահոգվել են հատկապես նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու վերջիններիս մերձավորները, որոնք տարիներ այլ ճանապարհներով գույքի տեր են դարձել, հարստացել, միլիոններ դիզել ու նպաստել հայաստանյան աղքատության ծավալների ընդգրկմանը:

Նախատեսված իրավական մեխանիզմը, ըստ նախագծի, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։

Համաձայն նախագծի` շահագրգիռ անձանց ներկայացրած նյութերի եւ հավաքված ապացույցների հիման վրա իրավասու մարմինը կազմում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացություն։

Եթե կան բավարար հիմքեր ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որի արժեքը ուսումնասիրության տվյալներով գերազանցում է 50 մլնՀՀ դրամը, իրավասու մարմինը կազմում է եզրակացություն, որը ներառում է՝

1)         տվյալներ՝ ձեռք բերված գույքի տեսակի, արժեքի եւ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ,

2)         սույն օրենքի իմաստով անձին պատկանող գույքի համադրումը այդ գույքի ձեռքբերման համար օգտագործված՝ իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների հետ,

3)         գույքը տիրապետող անձանց կողմից դրա ապօրինի ծագման մասին տեղեկացված լինելու վերաբերյալ տվյալներ,

4)         ապացույցների ցանկ, որոնց վրա հիմնվում է եզրակացությունը,

5)         ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելու մասին որոշում։

Այն դեպքում, երբ հավաքված նյութերով հնարավոր չէ ողջամտորեն եզրակացնել, որ առկա է սույն օրենքով նախատեսված կարգով բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույք, իրավասու մարմինը կայացնում է ուսումնասիրությունն ավարտելու մասին որոշում։

Առանց մեղադրական դատավճռի բռնագանձման դրական կողմը

Ըստ նախագծի` առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման ինստիտուտն արդեն ներդրվել է բազմաթիվ երկրների կողմից, իսկ դրա օգտագործումը քաջալերվում է միջազգային կազմակերպությունների կողմից։

Այն եվրոպական երկրները, որոնք որդեգրել են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը, մասնավորապես Միացյալ Թագավորությունը եւ  Իտալիան, ունեն բռնագանձման ավելի լավ ցուցանիշներ։

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը շարունակում է մնալ ակտիվների սառեցման եւ բռնագանձման արդյունավետ մեխանիզմ։ 2010 թվականի հունվարից մինչեւ 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում ՏՀԶԿ կողմից ուսումնասիրված երկրներում ընդհանուր առմամբ 146.2 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձված ակտիվներից 60 միլիոնը բռնագանձվել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմների օգտագործմամբ։

ՀՀ-ում ակտիվների վերականգնման առումով գործող հիմնական կարգավորումը ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածով նախատեսված հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքի բռնագանձման մեխանիզմն է, որն ըստ էության թույլ է տալիս բռնագանձել բացառապես դատավճռով հաստատված հանցագործության կատարման համար օգտագործված կամ դրա արդյունքում ստացված գույքը։ Միեւնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներն իրենց էությամբ ուղղված չեն հանցավոր ակտիվների շրջանառությունը կանխելուն, իսկ 103.1 հոդվածը միայն լրացնում է քրեական օրենսդրությամբ հետապնդվող հիմնական նպատակները։ Այդ պատճառով քննարկվող ոլորտում առաջացել է անհրաժեշտություն որդեգրելու ավելի արդյունավետ ինստիտուտ, որի հիմնական նպատակն է վերականգնել ապօրինի ծագում ունեցող ակտիվները եւ որի մեխանիզմները հարմարեցված են հենց այդ նպատակին հասնելու համար։

Ինչպես մեջբերվում է նախագծի հիմնավորմամբ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն իր հրապարակմամբ նշում է, որ Հայաստանում չեն ուսումնասիրվում եւ առկա չեն պետական մարմիններին հասանելի տվյալներ Հայաստանից արտահանված ակտիվների մոտավոր գումարի չափի, ինչպես նաեւ արտասահմանում գույք ունեցող պաշտոնյաների մասին, իսկ «արտասահմանում գույք եւ գումար ունեցող պաշտոնատար անձանց անունները, որպես կանոն, ի հայտ են գալիս տեղեկատվական սկանդալային արտահոսքերի արդյունքում»:

Շիրակի մարզի որոշ պատգամավորների անդրադարձը

ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանը կողմ է նախագծի ընդունմանը, առարկություններ չունի: Իսկ արդյո՞ք այն ուշացած չէ. «Լավ է ուշ, քան երբեք»,-պատասխանում է պատգամավորը:

Ինչպես նշվեց, օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։ Գումարի այս չափը բավական վիճելի է համարվում: Որոշ մասնագետներ կարծում են, որ սահմանված գումարի չափը պետք է նվազեցվի: Այս կարծիքը չի ընդունում, սակայն, Սարիկ Մինասյանն ու տալիս է իր հիմնավորումը: «Երեւի դրանից պակաս լինելու դեպքում արդեն կնմանվի, այսպես ասած, կուլակաթափության»,-ավելացնում է նա:

Առանց դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման տարբերակին կողմ է Սարիկ Մինասյանը: Այս առումով տարբերվում է պատգամավոր Կարեն Սարուխանյանի կարծիքը. «Եթե գույքը ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել, դա, բնականաբար, իրենից քրեական տարրեր է պարունակում եւ այդ մասով պետք է լինի ուսումնասիրություն»,-ասում է նա:

Սահմանված արժեքի` 50 մլն դրամից ավելի չափի նկատմամբ առարկություն չունի պատգամավոր Կարեն Սարուխանյանը, իսկ այս նախագծի քննարկումը պատգամավորի համար ժամանակին է:

«Նախագծի կարեւորությունն օր առաջ էր պետք»,-ասում է պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն ու ավելացնում` կան շատ բացեր, մասնագետները քննարկում են, կա նաեւ հասարակական մեծ արձագանք:

Ինչո՞ւ էր պետք օր առաջ քննարկել եւ ընդունել այս նախագիծը: Հարցին պատգամավորը պատասխանում է. «Մենք այն երկրներից ենք, որտեղ ապօրինի գույքի տնօրինումը եղել է մասսայական, ձեռքբերումը եղել է մասսայական, անգամ արգելոցային տարածքների ձեռքբերումն է եղել թույլատրելի»:

Ս.Հովսեփյանը կարծում է, որ նախագծերի ընդունմամբ կկասեցվի ապօրինի գույքի ձեռքբերման մասսայական երեւույթը: Միաժամանակ ընդգծում է` զարտուղի ճանապարհով ապօրինի գույքի ձեռբերման պատիժը պետք է քրեականացվի: Սահմանված արժեքի չափը, ըստ պատգամավորի, պետք է հաշվարկվի, ինչպես օրինակ հիփոթեքային վարկ վերցնելիս, երբ հաշվի են առնվեն անձի եկամուտները, ընտանեկան զամբյուղը, ծախսերը, այնպես որ իրատեսական լինի, որ տվյալ անձն իր եկամուտներով եւ օրինական ճանապարով կարող էր ձեռք բերել 50 միլիոն ՀՀ դրամից ավել գույք:

«Եթե պատգամավորն ամսական ստանում է 470 հազար աշխատավարձ, եւ այսօր նա ունի հյուրանոցային առանձնատուն այն դեպքում, երբ հայտարարագրած է եղել 0 կամ  մեկ միլիոն դրամ, նա ինչպե՞ս կարող էր դրանից երկու տարի հետո ունենալ հյուրանոց: Սա նշանակում է, որ գոյություն ունի զարտուղի ճանապարհ: …Ես կարծում եմ, որ 50 միլիոնը բավական բարձր շեմ է, եւ 50 միլիոնն էլ սովորական աշխատողի համար հասանելի, հավանական վիճակ չէ»,-ասում է պատգամավորը:

Հասարակական արձագանք

Նախագծի վերաբերյալ տարբեր առաջարկություններ են արել քաղաքացիները, օրինակ. քաղաքացի Ռուբեն Ժամագործյանը գրել է. «Կարծում եմ, որ ենթակա է վերանայման օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, հետեւյալ պատճառաբանությամբ․ Նշված հոդվածի 7-րդ մասում խնդրահարույց է հետեւյալ դրույթը՝ «7. Դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե դիմումը եւ դրան կից ներկայացվող փաստաթղթերը պարունակում են տվյալներ, որոնք բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք եւ ․․․:»: Առաջին հերթին, ՀՀ քաղ, դատ․ օրը նախատեսում է հայցի ապահովման միջոցի կիրառման համար որպես հիմք՝ հետագայում դատական ակտի կատարման անհնարինության հետ՝ գույքի վատթաբացի դրացում եւ այլն: Նշված դրույթով դատարանը, բացի դատական ակտի հետագա կատարումից, անդրադառնում է նաեւ գույքի ապօրինի ձեռք բերված լինելու վերաբերյալ իրավասու մարմնի դիմումում առկա հիմնավորումները եւ բավարարելու դեպքում, ստացվում է, որ որոշմամբ հաստատվում է նշվածի հիմնավորված լինելը, իսկ մերժվելու դեպքում՝ (վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով դատական ակտի օրինական ուժի մեջ մնալու պարագայում) իրավասու մարմնի մոտ կրկին մնում է հայեցողական իրավասություն ամփոփագրի հիման դիմել դատարան, թե ոչ, այն դեպքում, երբ դատարանը բավարար չէր համարել հավաքագրված նյութերը: Առաջարկում եմ՝ 1. եթե դատարանը մերժեց միջնորդությունը, ապա պետք է նախատեսել դրույթ առ այն, որ, եթե դիմումը մերժելուց հետո ավել ապացույցներ ձեռք բերված չլինեն, ապա նման դեպքում Իրավասու մարմինը ոչ թե իր հայեցողությամբ, այլ որպես պարտականություն՝ գույքի բռնագանձման վարույթը պետք է դադարեցնի: 2.կամ փորձել հանել հիմնավորվածության մասը, քանի որ հայցի ապահովման ինստիտուտը որպես այդպիսին ենթադրում է իրավունքների հետագա պաշտպանության երաշխիք եւ դրա համար գործի փաստերը կարեւոր են զուտ այնքանով, որքանով դատարանը գնահատում է դատավարության մասնակցի հնարավոր գործողությունները, որոնք կարող են խոչընդոտնել հետագա իրավունքների վերականգնումը»:

Քաղաքացի Արամայիս Գեւորգյանն ավելացրել է. «Առաջարկում եմ Հոդված 3-ի 2) կետը շարադրել հետևյալ բովանդակությաբ՝ 2) Ապօրինի ծագում ունեցող գույք եւ գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական փաստաթղթերով և սույն օրենքով նախատեսված կարգով օրինական եկամուտներով անկախ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից. եւ օրենքը համալրել նշված փոփոխությամբ պայմանավորված համապատասխան դրույթներով»։

Ըստ նախագծի` չնայած առկա են դեպքեր, որոնք բավարար կասկածներ են հարուցում գույքի ձեռքբերման օրինականության վերաբերյալ, ՀՀ իրավական համակարգում բացակայում են օրենսդրական գործիքները, որոնք թույլ կտային ուսումնասիրել եւ բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը՝ դրանով իսկ նվազեցնելով որոշ հանցագործությունների կատարման գրավչությունը։

«ՀՀ-ում ստեղծված այս իրավիճակը ենթադրում է ապօրինի ճանապարհով ձեռքբերված ակտիվների վերականգնման առնչությամբ հստակ մեխանիզմների ներդրում:

Մշակված օրենքի նախագիծը նախատեսում է քաղաքացիաիրավական կանխատեսելի ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ պայքարել ապօրինի ճանապարհով ստացված ակտիվների շրջանառության դեմ եւ դրանք վերականգնել հօգուտ պետության կամ ապօրինի գործունեության արդյունքում տուժած անձանց։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել Հայաստանի Հանրապետությունում ապօրինի ճանապարհով ստացված գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը։ Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով եւ միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում»,-հրապարակված է նախագծում:

Սույն օրենքը, ըստ նախագծի, ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1-ից:

#Քննարկում «Ստամբուլյան կոնվենցիա. պարտադրա՞նք, թե՝ անհրաժեշտություն»

🔴


#istanbul #convention
Տեւական ժամանակ Հայաստանում ամենատարբեր հարթակներում եւ շրջանակներում քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, որն առավելապես հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիան: Հասարակության տարբեր շերտեր տարբեր կերպ են արձագանքում այս կոնվենցիայի վավերացման կամ մերժման գործընթացներին: Արդյո՞ք պետք է, որ Հայաստանը եւս վավերացնի այս կոնվենցիան, մեր երկրի համար սա պարտադրա՞նք է, թե անհրաժեշտություն: Ի՞նչ կշահի մեր երկիրը կոնվենցիայի վավերացմամբ , եւ ի՞նչ կկորցնի մերժման պարագայում:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 Բանախոսներ՝
 Արմեն Ներսիսյան «Ազգային արժեք ակումբ»-ի անդամ
 Հայկ Հարությունյան փաստաբան
 Արմեն Սարկավագ Իսահակյան – ՀԱԵ Յոթ Վերք եկեղեցու սարկավագ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

«Կումայրի» պատմական միջուկի եւ վթարային շենքերի վերականգնման աշխատանքները

Նախկին կառավարության հօդս ցնդած խոստումները

«Կումայրի» պատմական, ճարտարապետական արգելոց-թանգարանը հիմնվել է 1980 թվականին եւ ընդգրկում է քաղաքի պատմական միջուկը: Այն ընդգրկում է ավելի քան 1000 հա տարածք՝ ներառելով մոտ 1200 հուշարձան:

Ալեքսանդրաոպոլում 19-20-րդ դարերի ընթացքում կառուցված տները, շինությունները տարիներ շարունակ չեն վերականգնվել, թեպետ վերականգնման բազմաթիվ խոստումներ են եղել, անգամ կառավարության մասշտաբով։

Մասնավորապես, 11 տարի առաջ՝ 2008 թվականի հունիսի 12-ի N 642-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Գյումրու պատմամշակութային եւ քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի գերակա ուղղություններին։

Ըստ որոշման՝ Գյումրու պատմամշակութային եւ քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի մշակման եւ իրագործման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ ծրագրին առնչվող քաղաքաշինական, մշակութային, հողօգտագործման, տնտեսական զարգացման եւ այլ խնդիրների համակարգված լուծման նպատակով ստեղծվելու էր միջգերատեսչական հանձնաժողով եւ 5-օրյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ վարչապետին՝ Տիգրան Սարգսյանին էր ներկայացվելու հանձնաժողովի անհատական կազմը։

Նախատեսվում էր մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 15-ը` սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Գյումրու ճարտարապետական ու պատմամշակութային միջավայրի պահպանման եւ քաղաքաշինական վերականգնման (Կումայրի) ծրագիրը, Գյումրու ճարտարապետական ու պատմամշակութային միջավայրի պահպանման եւ քաղաքաշինական վերականգնման (Կումայրի) ծրագրի մշակման շրջանակներում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Գյումրի քաղաքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման, գործունեության կարգի, կառուցապատման ռեժիմների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 295-Ն որոշմամբ հաստատված` Գյումրու գլխավոր հատակագծով ամրագրված «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի իրավական կարգավիճակի փոփոխման վերաբերյալ առաջարկությունները եւ այլն։

Անհրաժեշտ գումարը, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ կառավարությունը հատկացրել է, սակայն այն նորից վերադարձվել է պետական բյուջե՝ պատճառաբանելով 2009 թվականին ծագած ֆինանսական ճգնաժամը։70085888_394078214636141_6813927428549771264_n

«Կումայրի վերածնունդ» հիմնադրամի առաջին քայլերն ու պասիվությունը

«Կումայրի» պատմական միջուկի վերականգնման փորձեր արվեցին նաեւ 2017 թվականին։ Այդ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը, որի նպատակն էր Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի ապահովումը։ Անընդհատ հայտարարվում էր, որ վարչապետի ուշադրության կենտրոնում է ժամանակացույցով նախատեսված ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքների հարցերը,  քննարկվել են ծրագրի իրականացման գործընթացում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի շրջանակում կատարվող աշխատանքներին եւ հետագա անելիքներին վերաբերող հարցեր:

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է, որ այդ հիմնադրամի աշխատանքները մեկ արուց ավել է՝ չեն ընթանում այն տեմպերով, ինչպիսին նախկինում էր։

«Ահագին բան է արել «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը, 14 փողոցի վերականգնման հարցն իրենց միջոցներով են արել, փողոցների գոտեւորման  նախագծերը, զարգացման կոնցեպտը, սակայն հիմա առաջվա տեմպերով չի անում»,-ասում է Հ․Գասպարյանը։Gasparian Henrik

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո ներդրողներ են հայտնվել

Գլխավոր ճարտարապետը փոխանցում է, որ Գյումրու քաղաքապետարանն իրեն օրենքով տրված լիազորությունների շրջանակում կատարում է պատմական միջուկում ընդգրկված թվով 1200 հուշարձանների պահպանելու, ճիշտ օգտագործելու մասով աշխատանքները։

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցելության, Կումայրի պատմական միջուկում շրջայցի արդյունքում ներդրողներ հայտնվե՞լ են, Հենրիկ Գասպարյանը դրական  է պատասխանում եւ փոխանցում․ «Ներդրողներ եկել են, քաղաքապետարանն աշխատում է նրանց հետ»։

«Կումայրի» պատմական միջուկի շինությունների կեսից ավելին սեփական առանձնատներ են

Օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ասել էր՝ պատահում է, որ ներդրող է հայտնվում եւ ցանկանում է գնել 18-19-րդ դարերին «Կումայրի» պատմական միջուկում կառուցված առանձնատները, սակայն բնակիչներին գտնել երբեմն դժվար է լինում։ Ու թեպետ փակ դռներով տներն հաճախ արտաքին տեսքով լավն են թվում, սակայն ներսում վերականգնման շատ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է լինում։ Լինում է նաեւ, երբ տների սեփականատերերը, տեսնելով գնորդին, վաճառքի ավելի բարձր գին են նշում։69897991_1365883470237336_568896060764717056_n

Փակ դռների սեփականատերին չգտնելու դեպքում համայնքը, համայնքի ղեկավարի խոսքով, այդ տները կարող է ճանաչել գերակա շահ։

Պատմական միջուկում կան նաեւ տներ, որոնց սեփականատերերը չունեն անհրաժեշտ գումարներ տներն ամբողջովին վերանորոգման եւ նախկինի տեսքին վերադարձնելու համար։ «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս» եւ հայտնի այլ ֆիլմերի նկարահանման վայրում ներկայում բնակվում է 10 ընտանիք, որոնք չունեն այն անհրաժեշտ ֆինանսական գումարներ, որոնք պահանջվում են վերականգնման համար։

Ս․Բալասանյանն իմանալով այս խնդրի մասին, ընտանիքներին առաջարկել էր ընդհանուր համաձայնության գալուց հետո այդ սեփական տները վաճառել համայնքին։

«Եթե բոլորը վաճառեն համայնքին, կգնեմ, ես մեծ ուրախությամբ կգնեմ, ոնց որ գնեցի երիտասարդական պալատը, պարարվեստի դպրոցը, մյուս շենքերը։ Այդտեղ այցելուները շատ են։ Շատ մարդկանց կանչել եմ, համոզել եմ, որ գնեն այդ տները, նկուղային հատվածները համայնքապատկան են, վերակաանգենն այն տեսքով ինչ տեսքով եղել է հենց ֆիլմում։ Եթե հարեւանները համաձայն են, ես լրատվությամբ ասում եմ՝ մեծ ուրախությամբ կգնեմ, կվերականգնեմ նույն ձեւով եւ կլինի պատմական արժեք, թող որոշեն, գան իրենց գներով, ամեն ինչով, եթե համայնքը հնարավորություն ունեցավ, կգնենք»,-ասել էր Ս․Բալասանյանն ու ընդգծել՝ պատմական միջուկում ամեն մի կառուցապատման նկատմամբ հսկողություն եւ վերահսոկողություն են կատարել եւ կատարում են։70039359_608976019510200_8409100766437965824_n

Գյումրիում ներդրման են սպասում նաեւ վթարավտանգ շենքերը

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի տեղեկացմամբ՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո մարզում վթարայնության 3-րդ եւ 4-րդ աստիճանի 114 շենք կա, որոնցից 106-ը 3-րդ ասիտիճանի է, իսկ 8-ը՝ 4-րդ աստիճանի։

Գյումրիում կա 92 բնակելի շենք, որոնցից 6-ը վթարայնության 4-րդ աստիճանի է, կամ ձգտում են 4-րդ աստիճանի, մնացածը 3-րդ աստիճանի են։ Գյումրու այդ շենքերում ընդհանուր բնակվում է 1948 ընտանիք, իսկ մարզում՝ 2458։

Շենքերի վթարայանության աստիճանի վերաբերյալ տեխնիկական եզրակացությունները տրվել են 13 տարի առաջ՝ 2006 թվականին, եզրակացությունները պատվիրվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ ներկայիս՝ Քաղաքաշինության կոմիտեի կողմից։ Կան շենքեր, որոնց տեխնիկական եզրակացությունները պատվիրել են համայնքները, այդ եզրակցություններն ավելի ուշ ժամանակահատված են ընդգրկում, քան նախարարությանը։

Այս եզրակացությունները նորերով փոխարինելու համար ֆինանսական խոշոր գումարներ են անհրաժեշտ։ Ա․Մարգարյանի խոսքով՝ այս հարցը քննարկվել է Քաղաքաշինության կոմիտեում, սակայն ժամկետների մասով որոշակիացում, հստակեցում չի եղել, մասնավորապես, թե երբ գումար կհատկացնեն հարցը փուլ առ փուլ  լուծելու համար։

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է նաեւ Հայաստանի վթարային շենքերի ամրացման հարցը։ Որոշվել է՝ յուրաքանչյուր տարի առայժմ մեկ-երկու շենք ընդգրկել պետական բյուջեի ծրագիր՝ ամրացման աշխատանքներն իրականացնելու համար։ Կա նաեւ շենքերի ամրացման ներդրումային տարբերակ։ Օրինակ, Երեւանում վթարային շենքի ամրացման ընթացքում մասնավորը կարող է ավելացնել շենքերի հարկերի թիվը եւ ավելացված հարկերի բնակարանները վաճառել այնպիսի գներով, որապեսզի կարողանա, այսպես ասած, հանի իր ծախսած գումարը։ Այս տարբերակը, սակայն, այնքան էլ արդյունավետ եւ շահեկան չէ մարզերում, որտող բնակարանների գները բավական ցածր են։

«Մարզերում այդ տարբերակը մի քիչ դժվարությամբ կմեկնարկի։ Այս հարցերով զբաղվում է Քաղաքաշինության կոմիտեն»,-եզրափակում է Ալբերտ Մարգարյանը։

Վարդանանց հրապարակի եղևնիների հարցը կրկին փակված է

Գյումրու քաղաքապետարանում կրկին հանրային քննարկման է դրվել վարդանանց հրապարակի թվով 8 եղեվնու տեղափոխման հարցը։ հիշեցնենք  նույն հարցն առաջին անգամ օրակարգում հատնվեց  2013 թվականին, երբ  «Հոկտեմբեր» կինոթատրոնում քաղաքի մտավորականների մասնակցությամբ  կազմակերպվեց  հանրային քննարկում Վարդանանց հրապարակի եղեւնիների հետագա ճակատագիրը որոշելու  վերաբերյալ։ մինչ այդ Գյումրու քաղաքապետարանի կայքէջում հարցում էր դրվել, թե համաձա՞յն եք արդյոք Վարդանանց հրապարակի եղեւնիները փոխարինել դեկորատիվ այլ միջոցներով: Հարցմանը մասնակցել է 1026 հոգի, որից 51,3 տոկոսը դեմ  էին արտահատվել եղեւնիների տեղափոխմանը, 48,7-ը՝ կողմ: 2013 թվականի օգոստոսի 19-ին կազմակերպված հանրային քննարկման արդունքում , որոշվեց եղեւնիների մասով հարցը փակված համարել։ սակայն նույն հարցը կրկին օրակարգում հայտնվեց 6 տարի անց։03250016.00_02_40_05.неподвижное изображение010

Մինչ հարցի քննարկմնանն անցնելը, փոխքաղաքապետ Ռուբեն սանոյանը ներկացնում է բնապահպան Գեվորգ պետրոսյանի ուղարկած էլեկտրոնաին նամակը խնդրին վերաբերող 3 հարցի պարզաբանման պահանջով։   նախ Ներկայացնել վարդանանց հրապարակի եղեվնիները տեղափոխելու որոշուման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթուղթ , որպեսզի, ըստ նամակագրի  չստացվի, որ քաղաքապետարանի աշծատակազմը հանրաին քննարկումներ է կազմակերպում, առաջնորդվելով ոչ թե քաղաքի համար անհրաժեշտ հարցերի բարձրաձանմամբ, ալլ  որոշ մարդկանց ճաշակով։03250016.00_02_17_04.неподвижное изображение009

Այսինքն Ըստ փոխքաղաքապետի եղեվնիների տեղափոխման հարցում կա հասարակական պահանջ։ մինչդեռ   հարցին ընդդիմացող  հատվածը վստահ չէ, որ  եղեվնիների տեղափոխման պահանջը հասարկական է եվ խնդրի կարգավորումն այս պահին  խիստ անհրաժեշտ։ Եվ որպեսզի չլինեն մարդկային զոհեր կամ վթարներ եվ ծառերն իրենց լավ զգան ասենք մար հայաստան հուշահամալիրի տարածքում, ապա ըստ  քաղաքապետարանի , եղեվնիները պետք էտեղափոխվեն ։ կարծիքի հետ սակայն  համամիտ չէին   հանրային քննարկման մասնակիցները։ հենց այստեղ էլ կրքերը բորբոքվեցին։

Փոխադարձ մեղադրանքներիցց հետո  առաջարկվեց Ներկայացնել տեղափոխվող բույսերի վերաբերյալ որեվէ մասնագիտացվաշ կառույցի կարծիք հիմնավորում, այն մասին որ պատասծանատվություն է ստանձնում, ծառերի տեղափոխումը կազմակերպելու համար եվ մասնագիտորեն երաշխավորում դրանց աճը վերատնկելուց հետո։Տեսքից ընկած եղեվնինները պարզվում է առաջացնում են նաեվ քաղաքաշինական խնդիր։Քննարկւմն անցավ բավականին բուռն մթնոլորտում, որի ընթացքում քննադատություններից  բացի հնչեցին նաեվ առաջարկներ։Անկախ առաջարկություններից , Ի վերջո որոշվեց վարդանանց հրապարակի եղեվնիների հարցը հանել օրակարգից եվ այլեվ  չքննարկել։

 

#Քննարկում ՝ «Գյումրու գիշերօթիկների լուծարման ռիսկերը»

#Քննարկում ՝ «Գյումրու գիշերօթիկների լուծարման ռիսկերը» թեմայով :
🔴


————————————————————————-
 Կառավարությունն առաջարկել է Գյումրիում երկու գիշերօթիկ լուծարել: Փակվելու ճանապարհին են «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1» եւ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատությունները: Հստակ հանձնարարական կա՝ սեպտեմբերի 1-ից չընդունել նոր երեխաներ:
 Գիշերօթիկների լուծարումը շատերի կարծիքով ոչ թէ երեխաներին ընտանիք կվերադարձնի, ինչպես կառավարությունն է հիմնավորում իր քայլն, այլ հակառակը, գիշերօթիկներում ներկա պահին խնամվող երեխաներին կնետի ուղիղ փողոց՝ հանցագործության, մուրացիկության եւ թափառական կյանքի հորձանուտը:
————————————————————————-
 Բանախոսներ՝
 Գինուշ Զատիկյան «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» տնօրեն
 Անահիտ Կարապետյան «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» տնօրեն
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան