#Քննարկում ՝ «Գյումրու գիշերօթիկների լուծարման ռիսկերը» թեմայով : 🔴
————————————————————————- ✔ Կառավարությունն առաջարկել է Գյումրիում երկու գիշերօթիկ լուծարել: Փակվելու ճանապարհին են «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1» եւ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատությունները: Հստակ հանձնարարական կա՝ սեպտեմբերի 1-ից չընդունել նոր երեխաներ: ℹ Գիշերօթիկների լուծարումը շատերի կարծիքով ոչ թէ երեխաներին ընտանիք կվերադարձնի, ինչպես կառավարությունն է հիմնավորում իր քայլն, այլ հակառակը, գիշերօթիկներում ներկա պահին խնամվող երեխաներին կնետի ուղիղ փողոց՝ հանցագործության, մուրացիկության եւ թափառական կյանքի հորձանուտը:
————————————————————————- ℹ Բանախոսներ՝ ➡ Գինուշ Զատիկյան «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» տնօրեն ➡ Անահիտ Կարապետյան «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» տնօրեն 🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան
Թողնել Մեկնաբանություն