Monthly Archives:July 2020

Հայկական ուժն ու ադրբեջանական ֆիասկոն

Հայաստանն ու հայկական բանակն հերթական անգամ իրենց գերազանցությունն ապացուցեցին Ադրբեջանի նկատմամբ։ Հայ-ադրբեջանական սահմանի՝ տաուշյան հատվածում հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական ագրեսիան ու սադրանքը ֆիասկոյի վերածվեց իր բանակի հզորությամբ ու անպարտելիությամբ հոխորտացող Իլհամ Ալիեւի համար, որն արդեն տարիներ շարունակ հայտարարում է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, սակայն անգամ լոկալ մարտերում ջախջախիչ պարտություն է կրում։

Այդպես եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակը փորձեց կայծակնային պատերազմի միջոցով, տարբեր ուղղություններով, առաջանալ Արցախի խորքերը, սակայն հանդիպեց հայող բանակի հզոր պատին ու մեծ կորուստներով հետ մղվեց։ Ճիշտ է, ապրիլյանի ժամանակ ադրբեջանցիներին հաջողվեց 800 հեկտար տարածք գրավել, սակայն դա այն չէր, ինչին միտված էր այդ ագրեսիան։ Բացի այդ, ադրբեջանցիների կորուստներն այնքան մեծ էին, որը բնավ համաժեք չէր գրավածին։

2020 թվականի հուլիսյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին ոչ միայն չհաջողվեց առաջանալ դեպի հայկական դիրքեր, այլ հենց իրենք կորցրեցին դե յուրե ՀՀ-ի տարածքում գտնվող, սակայն դե ֆակտո տարիներով իրենց վերահսկողության տակ գտնվող ու ռազմավարական տեսակետից մեծ նշանակություն ունեցող դիրքեր։ Կորցրեցին նաեւ գեներալ, գնդապետ, հատուկ նշանակության ջոկատայիններ, ԱԹՍ-ներ, ռազմական տեխնիկա։ Այս ամենն էլ ավելի կատարյալ դարձրին Ադրբեջանի կրած ջախջախիչ պարտությունն ու ապրած ֆիասկոն։

Այդ ֆիասկոն շատ ակնառու է երեւում հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրապարակային վարքում, արած անհավասարակշիռ հայտարարություններում, անհասկանալի գործողություններում։ Այդ ամենն իրենց դրսեւորումն է ստանում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատում։

Ներքին ճակատում իր, սեփական բանակի ու պետության անհաջողությունների համար Ալիեւը մեղադրում է նախկին արտգործնածարար Էլմար Մամեդյարովին ու նրան հեռացնում պաշտոնից, քննադատում է ու դավաճաններ, լրտեսներ անվանում մի շարք դեսպանների, հարձակվում ու որս սկսում ընդդիմադիրների շրջանում, մեղադրանքներ հնչեցնում պատերազմից խուսափող երիտասարդության հասցեին։

Արտաքին ճակատում հունից դուրս եկած Ալիեւը մեղադրանքներ է հնչեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեին՝ հայտարարելով, թե այս կառույցը ոչնչի ընդունակ չէ, Թուրքիայի հետ միասին անհաջող փորձեր է կատարում հարցը հանելու ԵԱՀԿ-ի տիրույթից, սակայն արժանանում միջազգային հանրության կոշտ արձագանքին, իր ագրեսիայի համար, բացի Թուքիայից, չստանալով այլ հանգուցային երկրի քաջալերանքը, իր պաշտոնյաների շուրթերով սկանդալային հայտարարություն է անում Հայաստանի ատոմակայանն հրթիռակոծելու մասին, որն արդեն ինքնին հանցագործություն է մարդկության դեմ ու ահաբեկություն։

Այս օրերին Իլհամ Ալիեւը պետական մակարդակով ազգամիջյան բախումներ է հրահրում արտերկրում, որն իր ակնառու դրսեւորումն ստացավ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ու մերձմոսկովյան շրջանում։ Այս գործելակերպը անելանելիության մեջ գտնվող մարդու քայլ է։

Ադրբեջանի նախագահն իր երկրի ներսում կանգնած է լուրջ խնդիրների առաջ՝ նավթի գների անկում, դրա հետ կապված՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում, ջրային դեֆիցիդ, բնակչության դժգոհություններ, որոնք ամեն պահի կարող են վերածվել հակակառավարական ընդզման, որի ականատեսը եղանք օրերս Բաքվում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, որը հակահայկական ու պատերազմական բովանդակությունից շատ արագ շուռ եկավ իշխանության դեմ բողոքի ակցիայի։ Ադրբեջանի ժողովուդը Ալիեւից պատասխան է պահանջում, թե բա ու՞ր են այդքան գորվերգված հզոր բանակն ու սպառազինությունները, որոնց համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել։

Ի տարբերություն ադրբեջանականի, Հայաստանի իշխանությունն ու բանակը առավել քան ուժեղ դիրքերում են ու վստահ։ Տավուշյան պատերազմում աշխատեց դեռ անցած տարի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հռչակած ռազմավարությունը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։

Կառավարության վերջին նիստում իր ունեցած ծրագրային ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական հարաբերություններում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում էլ ավելի կոշտացրեց ու հստակեցրեց հայկական կողմի դիրքորոշումը՝ ի ցույց դնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների սնանկությունը, ուղղակիորեն Թուրքիային մեղադրելով տարածաշրջանում ապակայունացնող ուժ լինելու ու տարածքային նկրտումներ ունենալու մեջ, միաժամանակ հստակ հասկացնելով, որ անօգուտ է Հայաստանի ու Արցախի հետ ուժի դիրքերից խոսելու փորձերը, իսկ ամեն մի փորձ Ադրբեջանի համար ավարտվելու է էլ ավելի ծանր պարտությամբ։

Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց 7 պայման, մասնավորապես, Հայաստանի եւ Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել, Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ, Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ, բանակցությունները պետք է լինեն իմաստալից, Արբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական եւ ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ եւ որ կողմն է խախտել հրադադարը: հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճառականորեն մերժել եւ մերժելու ենք հակամարտության շահարկմամբ  տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը: Հայկական կողմին պայմաններ դնելու իրավունք տվել է հայկական բանակը։

 

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հ. Կիրակոսյան

 

Ձմեռ Պապը շուտով նստավայր կունենա

#Sarapat #Shirak #region

Բնության այս գողտրիկ անկյունում Համայնքների ֆինանսիստների միավորումը Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի հետ ստորագրում է փոքր դրամաշնորհային ծրագրի իրականացման պայմանագիր: Այն առաջինն է քաղաքացու բյուջե նախաձեռնությունների շարքում, որոնք իրականացվելու են Հայաստանի 50 խոշորացված համայնքներում 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին:

Սարապատում արդեն ամեն ինչ թղթին հանձնված ու ծրագրի տեսք ստացած է , շուտով այստեղ հիմնվելու է Ձմեռ Պապիկի նստավայր, որն իր հյուրընկալ հարկի տակ է առնելու զբոսաշրջիկներին ամբողջ տարվա ընթացքում: Սա Շիրակի մարզի երկատարև ձմեռային ամիսների ընթացքում համայնքին զբոսաշրջային գրավչություն հաղորդելու նպատակ ունի:

Խոշորացված համայնքների բնակիչներին իրենց համայնքների զարգացման առաջնահերթությունների սահմանմանը մասնակից դարձնելու նպատակով՝ փորձ է արվում Հայաստանում կիրառել քաղաքացու բյուջե մեթոդը, որն այսօր  մասնակցային բյուջետավորման գործիք է համարվում:

Սարապատում Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Գաղափարն իրագործելու համար կպահանջվի մոտ 3000 եվրո գումար:

Բացի կոմունիկացիայից տարածքն ունենալու է հեռավար կառավարվելու հնարավորություն:

Նոր տեխնոլոգիաներով զինված, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող Ձմեռ պապի կացարանը նախատեսվում է իր առաջին այցելուներին ընդունել այս տարեվերջին`այսինքն դեկտեմբերի 31-ին:

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

#ՄամուլիԱսուլիս «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում»

«Համայնքների ֆինանիստների միավորում» կազմակերպությունը՝ «Տեղական ժողովրդավարական գործակալությունների ասոցիացիայի» և «Հայաստանի համայնքների միության» հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպությունը, Շիրակի մարզի Սարապատ համայնքում, , Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի հետ ստորագրելու է փոքր դրամաշնորհային ծրագրի իրականացման պայմանագիր: Այն առաջինն է քաղաքացու բյուջե նախաձեռնությունների շարքում, որոնք իրականացվելու են Հայաստանի 50 խոշորացված համայնքներում 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում
🔴

📖«Այս Սահմանադրության տեքստը ժողովրդի կողմից ընդունված չի» Դ․Իոաննիսյան

📖«Այս Սահմանադրության տեքստը ժողովրդի կողմից ընդունված չի» Դ․Իոաննիսյան
🔴🎥

#Constitution #Reform

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru