Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը վերջապես իր շենքն ունի

Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը վերջապես իր շենքն ունի

Սեպտեմբերի 18-ին Գյումրին նշեց իր տոնը: Օրը թեեւ համեստ միջոցառումներով անցավ, բայց նշանավորվեց մշակութային օջախների բացմամբ: Բացվեց նաեւ Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբի նոր շենքը: Ժողգործիքների նվագախումբը նորակառույց շենքի ձայնային հնարավորությունները ստուգեց փոքրիկ համերգային ծրագրով, որի երգացանկում իհարկե չէր կարող  չլինել վաղուց համույթի այցեքարտը դարձած Գյումրի-Լենինական երգը:

Ավելի քան 30 տարի Գյումրիի ժողգործիքների նվագախումբը տնակային պայմաններում  է իր փորձերն արել, բայց դրանից համույթի հեղինակությունը չի տուժել, մեծ ճանաչում է ձեռք բերել նաեւ լավ երաժիշտների ու երգիչների շնորհիվ: Հայտնի շատ երաժիշտներ է տվել Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը, ովքեր մնացել են համույթի լավագույն բարեկամները: Նրանցից ոմանք հիմա միջազգային բեմերում են հայկական ժողովրդական երգը ներկայացնում: Ժողգործիքների նվագախմբին դեռ 2018 թվին էր հատկացվել նախկին Վան առողջարանի շենքը, որի հիմնանորոգման նպատակով 20 մլն դրամ տրամադրել  էր Օյունջյան հիմնադրամը, 26 մլն դրամ էլ հատկացրել էր կառավարությունը: Նվագախմբի տնօրենի խոսքերով, շինարարը մրցույթը շահել  էր 36 մլն դրամով, հատկացված գումարից 10 մլն-ով պակաս: Այդ գումարը ետ էր ուղարկվել  պետական բյուջե, իսկ 36 մլն-ը չէր բավականացրել ամբողջ շինարարությանը:

Ընդամենը 3 սենյակում են ներքին հարդարման աշխատանքներ տարվել, որտեղ էլ  ըստ տնօրենի,  թառի,  քամանչայի,  ուդի դասարանները կպարապեն: Սրանք մոռացվող գործիքներն են: Նվագախմբին սերնդափոխություն ապահովելու համար անհրաժեշտ են այլ գործիքներով եւս դասարաններ բացել: Շենքը գազաֆիկացված չէ, հաշվարկել են, որ եւս 20 մլն դրամ  է անհրաժեշտ կիսատ գործերն ավարտին հասցնելու համար:

Տարածքից գրունտային գրերը հեռացնելու համար դրենաժային համակարգ է կառուցվել, անհրաժեշտ է կից քոթեջները եւս վերակառուցել  հյուրընկալվող երաժիշտների գիշերակացն ապահովելու համար: Համույթը կշարունակի դպրոցականների համար աբոնենտային համերգները,  համավարակի պատճառով 2 տարի է, չեն կարողանում 0 ընդունել  Ֆրանսիայից ու ՌԴ-ից ստացած հաներգային հրավերները:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Comments Are Closed!!!