Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվելու են միայն համամասնական ընտրակարգով:
1.Տարածքային կամ «ռեյտինգային» ցուցակներ չեն լինելու: Դուք ընտրելու եք միայն կուսակցությունների կամ դաշինքների:
2.Հաստատվել է նոր նմուշի քվեաթերթիկ, փոփոխվել է քվեարկության կարգը
Նախընտրած կուսակցությանը կամ դաշինքին քվե տալու համար քվեախցիկում այդ ուժի քվեաթերթիկը դուք պարզապես դնելու եք ծրարի մեջ:
Որևէ նշում կատարելու կարիք չի լինելու։ Քվեախցիկում գրիչ չի լինելու։
Եթե քվեաթերթիկի վրա որևէ գրառում կամ նշում լինի, այն կհամարվի անվավեր։ Ծրարի վրա որեւէ գրառման դեպքում՝ այն կմարվի՝ առանց քվեաթերթիկը հանելու։
Իսկ մինչեւ քվեարկության օրը, մասնակիցների գաղափարներին եւ ծրագրերին կարող եք ծանոթանալ քարոզարշավի ընթացքում:
Ուշադրությու՛ն, ընտրակեղծարարների հանդեպ պատժամիջոցները խստացվել են: Քրեական պատասխանատվություն է սահմանվել կաշառք բաժանելու, աշխատակիցներին ստիպողաբար քարոզարշավին ներգրավելու, թեկնածուների կամ նրանց համակիրների քարոզարշավը խոչընդոտելու համար:
Մասնակցե՛ք հունիսի 20-ին անցկացվելիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Յուրքանչյուրիդ ձայնը կարեւոր է ու վճռորոշ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru