Կայացել է Գյումրու ավագանու տարեվերջին նիստը: Օրակարգային 30 և լրացուցիչ 3 հարց է քննվել: Հիմնականում փոփոխությունների են ենթարկվել ավագանու կողմից նախկինում ընդունված մի շարք որոշումներ: Հարցերի թվում է եղել նաև Սայաթ-Նովա փողոցի վերջնամասում տեղադրված մուշուրբան հանելը: Դրա փոխարեն ավագանին հաստատել է, որ նույն պատվանդանին մեկ այլ արձան դրվի: Ամանորի առիթով դրամական աջակցություն է հատկացվելու Երկրապահ կամավորականների միության սոցիալապես անապահով ազատամարտիկներին: Քաղաքի բոլոր թաղամասերը պետք է զարդարվեն և բերվեն տոնական տեսքի: Այդ նպատակի իրականացման համար քաղաքապետարանը ձեռք է բերել 40 տոնածառ: Ավագանու նիստում նաև հաստատվել է Գյումրու 2015 թվականի բյուջեն: Այն, ըստ քաղաքապետ Սամվել Բալասանյանի սոցիալ-մշակութային ուղղվածության է: