Գյումրու ավագանու այսօրվա նիստը չկայացավ։ Նշենք, որ օրակարգում էր 21 հարց։
Նիստը սկսվելու էր ժամը 12:00-ն էր, սակայն նշված ժամին «Բալասանյան դաշինք»-ի եւ ՀՀԿ ավագանու անդամները դեռևս ներկա չէին: Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը ներկաներին առաջարկեց սպասել 30 րոպե՝ քվորում ապահովելու համար: Սակայն, 30 րոպե անց էլ ավագանու բացակա անդամները չներկայացան, և քվորում չապահովելու պատճառով ավագանու նիստը չկայացավ։ Կազմվեց արձանագրություն, որը ստորագրեցին ավագանու ներկա 3 խմբակցությունների ավագանու անդամները։
Մեզ հետ ունեցած զրույցում ավագանանիներից մեկը նշեց, որ շրջանառվող լուրերի, «Բալասանյան դաշինք»-ի եւ ՀՀԿ-ի ավագանու անդամների բացակայության պատճառներից մեկն այն է, որ նշված երկու խմբակցությունները որոշել են բոյկոտել նիստերը։ Երկրորդ ըստ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի` մամուլում տարածված տեղեկատվությունն էր այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ինչի համար էլ իրականացվում է բոյկոտը։
Այս մասին ավագանու այլ անդամներ կարծիք չհայտնեցին՝ իսկ Քնարիկ Հարությունյանը նշեց, որ սա զուտ ենթադրություն է, քանի որ «Բալասանյան դաշինք»-ը դեռ չի մեկնաբանել եղածը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com