Քաղաքական բոյկոտ, թե՞ ենթադրություն. ինչու՞ չկայացավ Գյումրու ավագանու նիստը

Քաղաքական բոյկոտ, թե՞ ենթադրություն. ինչու՞ չկայացավ Գյումրու ավագանու նիստը

Գյումրու ավագանու այսօրվա նիստը չկայացավ։ Նշենք, որ օրակարգում էր 21 հարց։

Նիստը սկսվելու էր ժամը 12:00-ն էր, սակայն նշված ժամին «Բալասանյան դաշինք»-ի եւ ՀՀԿ ավագանու անդամները դեռևս ներկա չէին: Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը ներկաներին առաջարկեց սպասել 30 րոպե՝ քվորում ապահովելու համար: Սակայն, 30 րոպե անց էլ  ավագանու բացակա անդամները չներկայացան, և քվորում չապահովելու պատճառով ավագանու նիստը չկայացավ։ Կազմվեց արձանագրություն, որը ստորագրեցին ավագանու ներկա 3 խմբակցությունների ավագանու անդամները։

Մեզ հետ ունեցած զրույցում ավագանանիներից մեկը նշեց, որ շրջանառվող լուրերի, «Բալասանյան դաշինք»-ի եւ ՀՀԿ-ի ավագանու անդամների բացակայության պատճառներից մեկն այն է, որ նշված երկու խմբակցությունները որոշել են բոյկոտել նիստերը։ Երկրորդ  ըստ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի` մամուլում տարածված տեղեկատվությունն էր այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ինչի համար էլ իրականացվում է բոյկոտը։

Այս մասին ավագանու այլ անդամներ կարծիք չհայտնեցին՝ իսկ Քնարիկ Հարությունյանը նշեց, որ սա զուտ ենթադրություն է, քանի որ «Բալասանյան դաշինք»-ը դեռ չի մեկնաբանել եղածը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

 

Comments Are Closed!!!