Մեր գեղեցկուհի Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը՝ ընդամենը 19 տարեկանում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ալեքսանդրան նվաճեց նաև փոքր արծաթե մեդալ: Ու հիշեք՝ նա աշխարհի ապագա չեմպիոնն է: Իմ կանխատեսումներն իրականություն դառնում են»,- ասված է Հարությունյանի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեց Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ):
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com