Փաշինյանը՝ Պուտինին․ ՀՀ-ում ընտրություններին մասնակցում են միայն ՀՀ քաղաքացիները

Փաշինյանը՝ Պուտինին․ ՀՀ-ում ընտրություններին մասնակցում են միայն ՀՀ քաղաքացիները

Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիները․ այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները և ՀՀ ներքաղաքական գործընթացները։ Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքական գործընթացները բնական և շարունակական են։ «Մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և դրանց արդյունքով փաստացի ընտրվում է նաև վարչապետը։

Այս ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ այլ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու»,– նշել է Փաշինյանը։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ վարչապետը նշել է, որ դրանք վերջին տարիներին անցել են տարբեր փորձությունների միջով, սակայն պահպանվել է փոխադարձ վստահության մթնոլորտը։

«Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների արդյունքում Հայաստանում ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը էլ ավելի կամրապնդվեն, իսկ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կշարունակեն դինամիկ զարգանալ»,– ասել է նա։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել աշխատանքային այցով։

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!