Ժողովրդավարական գործընթացները Երկխոսության լսարանում ծրագրի շրջանակներում՝ Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ-ին կողմից վերապատրաստված դիտորդներն ու քաղլրագրողները ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին ընտրատեղամասերում վերահսկողություն կիրականացնեն 50-ից ավել տեղամասերում, իսկ մյուս տեղամասերում շրջիկ լրագրողներ կաշխատեն` պարբերաբար ահազանգեր, հաղորդագրություններ ուղարկելով կազմակերպության թեժ գծի՝098691690 հեռախոսահամարին, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հեռախոսահամարներին՝ տեղեկություններ հաղորդելով, նաև տեսանյութեր տրամադրելով: Ամբողջ տեղեկատվությունը կազմակերպության կայքի՝www.progressgyumri.am ուղիղ հեռարձակման միջոցով կտարածվի համացանցում: Երկխոսության լսարան մեդիահարթակում կհրավիրվեն լրագրողներ,քաղհասարակության, կուսակցությունների ներկայացուցիչներ, ԸԸՏ-ի անդամներ, տեղական և միջազգային դիտորդներ, ովքեր ուղիղ եթերում կկիսվեն իրենց տպավորություններով, կարծիքներով, կանխատեսումներով: Մարտի 19-ին վերապատրաստում անցան ԿԸՀ-ի կողմից հաստատված Կազմակերպության դիտորդները, ովքեր վերահսկողություն կիրականացնեն Գյումրիում տեղակայված ԸԸՏ-ում, ծանոթացան դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի իրավունքներին, պարտականություններին եւ գործունեության երաշխիքներին, քվեարկության կարգին, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգին, ընտրական հանձնաժողովների նիստերին և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքներին ու պարտականություններին, ընտրական իրավունքի խախտումներին և պատասխանատվության միջոցներին, դիտորտի վարքականոնին: