Գյումրիում ընտրությունները մեկնարկել են խախտումներով: Գյումրու թիվ 31/32 ընտրատեղամասում «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձը ցուցումներ է տալիս: Վերջինս կանգնած է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի սեղանի կողքին եւ աջ ու ձախ ցուցումներ է տալիս ընտրության եկած քաղաքացիներին: Նրա օրինակին է հետեւում նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության վստահված անձը: Վերջինս հենց ընտրատեղամասում մարդկային կուտակումներ էր առաջացրել: Մինչ ընտրողները կմոտենային հանձնաժողովականներին այս երկու կուսակցության վստահված անձիք իրենց համապատասխան ցուցումներն են տալիս:
Մեր դիտարկումից հետո, 31/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն անտեղյակորեն ասաց.«Ինչու՞ նրանք իրավունք չունեն մարդկանց բան ասելու: Մեզ նման մարդիկ են էլի»,-ասաց նախագահը:
Նշենք, որ 31/32 ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 30 դպրոցում, որն Գյումրիում հայտնի է ՀՎԿ-ական Հովհաննես Մարգարյանի տարածք: Նրա բնակարանը այդ դպրոցից մի քանի քայլ է հեռու:
Տեսանյութ` Նարեկ Կիրակոսյան
31/33 ընտրատեղամաս- կուտակումներ են ,ոստիկանության աշխատակիցները չկան- տեսնայութ`
Գյումրու «Զանգակ» մանկապարտեզում չօգտագործված քվեաթերիիկնեը ընտրողները դորս էին բերում, նախագահի հորդորից հետո քվեաքերթիկները քցում էին նույն նախագահի առաջարկած պարկի մեջ, ոչ թե քվեացիկում տեղադրված տուփի մեջ:
Գյումրու Թիվ 30 դպրոցում տեղակայված 31/32 տեղամասի մուտքի մոտ նստած մոտ 50 տարեկան տղամարդ ու կին, իրենց ցուցակներով ստուգում են ընտրողներին ու նշումներ անում:
Գյումրու տեղամասերում այս պահի դրությամբ արձանագրված ամենաընդհանուր ընտրախախտումներն այն են, որ տեսանկարահանող ու մատնահետքեր վերցող սարքավորումները չեն աշխատում, կան կահավորման խնդիրներ, մասնավորապես քվեախցիկների ոչ ճիշտ տեղադրումը, երբեմն էլ դրանց քչությունը՝ ընտրողների թվի համեմատ:
Գյումրու թիվ 33 տեղամասերում մեր դիտորդները ժամը 10-ի դրությամբ արձանագրել են մասնակցության հետեւյալ պատկերը: 31/39 ընտրատեղամասում ժամը 10-ի դրւթյամբ քվեարկել է 207 ընտրող: Սա մեր տվյալներով թերևս ամենակատիվ ընտրատեղամասն է: Ամանապասիվը 32/22 ընտրատեղամասում է, որտեղ քվեարկել են 52 ընտրող:
Ժամը 12-ի դրությամբ 32/42 ընտրատեղամասում արձանագրվել են մարդկային կուտակումներ, որը փորձում են պարբերաբար շտկել:
32/29 մարդկային կուտակումներ, ուրիշ քաղաքացի օգնել է ընտրողին՝ առանց գրանցամատյանում գրանցելու:
Գյումրու թիվ 25 դպրոցում տեսախցիկները չեն աշխատել եւ կարգավորել է ժամը 12-ի կողմ:
Հոռոմ գյուղի ընտրատեղամասում կուտակումներ են, բնակիչները բարձրաձայնում են՝ ով ում է ընտրելու, եղել են մարդկային կուտակումներ:
31/39 տեղամասում, «Լիլիթ» մանկապարտեզում Քյարամ Պարսամյան անունով մեկը ,ով ներկայացել է որպես Համահայկական երիտասարդական ասոցիացիայի դիտորդ, տեղամասում փորձել է ուղղորդել ընտրողներին, իր մոտ թղթեր է ունեցել, որում նաեւ նշումներ է կատարել:
«Իրավունքի Եվրոպա» միավորման դիտորդի ահազանգի հետքերով մեր շրջիկ դիտորդ Արեւիկ Հակոբյանը արձանագրել է, որ Գյումրու թիվ 32/31 ընտրատեղամասում Պապիկի անձնագրից կասկածելի թուղթ են հանել: Մանրամասները տեսանյութում
Տարեցները դժգոհում են, որ արդեն կես ժամ է կանգնած են դռան առաջ: Ներսում ընտրողները երկար են մնում: Հանձնաժողովի նախագահ Հասմիկ Սարգսյանը վստահեցնում է, որ բացատրական աշխատանքները երկար են տևում: Մարդկանց թյուրիմացության մեջ է գցում 9 քվեաթերթիկի փաստը:
31/11 ընտրատեղամաս, թիվ 37 դպրոց, ժամը 12:20 Քվերակությունից հետո ընտրողը փորձել է լուսանկարել, Ելքի վստահված անձը նկատեց, բարձրաձայնեց եւ հեռախոսը առգրավեցին: Կուտակումներ է նաեւ եղել, որը դիտորդի միջամտությունից հետո կարգավորել են: Մանրամասները տեսանյութում՝