Գյումրու ավագանու Բալասանյան դաշինքի տասը անդամ, Հայկական վերածնունդ խմբակցությունից մեկ եւ Բարգավաճ Հայաստան խմբակցության երկու անդամ քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ ներկայացան։ Նախաձեռնող խումբը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Բալասանյան դաշինքի ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: Այս նախաձեռնությունը վերջին երեք-չորս օրում շարունակաբար քննարկվում էր, քննադատվում էր այն միտքը, որ Ս․Բալասանյանն ինքն իր դեմ անվստահություն է հայտնում։ Մարդիկ Քաղաքապետի թեկնածու Տիգրանո Հովհաննիսյանը մինչ քվեարկությունը ելույթ ունեցավ, միաժամանակ հայտարարեց, որ որեւէ հարցի չի պատասխանելու։ Ավագանու անդամները ներկայացան ելույթներով, որոնց հաջորդեց Սամվել Բալասայանի պոռթկուն խոսքը։ Ավագանու անդամներ-Բալասանյան ԲՀԿ-ն չէր մասնակցում նիստին, ՀՎԿ եւ Գալա խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը, ավելին՝ Գալան բոյկոտելու է ավագանու նիստերը։ 18 դեմ եւ 0 կողմ քվեարկությամբ Ս․Բալասանյանին անվստահություն հայտնելու նախագիծը չընդունվեց։ Ս․Բալասանյանը մնաց քաղաքապետի պաշտոնում։ Իր թեկնածությանը դեմ քվեարկեց նաեւ քաղաքապետի թեկնածու Տիգրան Հովհաննիսյանը։