Հայաստանում քաղաքական թեժ աշունն ընթացքի մեջ է։ Դա, իհարկե, իր ուղղվածությամբ ու բովանդակային առումով այն թեժությունը չէ, որը խոստանում էին նախկին իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը՝ հակաիշխանական բեւեռ ձեւավորելու եւ իշխանության դեմ պայքարի փողոցային հզոր ալիք ձեւավորելու համատեքստում։
Թեժ աշունն ուրվագծվում է մի քանի հանգուցային խնդիրների խաչմերուկում, որոնք առնչվում են Ամուլսարի շահագործել-չշահագործելու խնդրին, դատական համակարգում, մասնավորապես Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներին, Մարտի 1-ի գործին ու Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, նաեւ իշխանության ներսում տեղի ունեցող որոշակի տեղաշարժերին։
Ամուլսարը՝ լուրջ գլխացավանք իշխանության համար
Ամուլսարի խնդիրը շատ լուրջ մարտահրավեր է իշխանությյան համար։ Այդ խնդիրը նոր չի ծագել, այն առաջ էր եկել նախկին իշխանության օրոք եւ գլուխ բարձրացրեց հեղափոխությունից անմիջապես հետո, երբ բնապահպանները փակեցին Ամուլսար տանող ճանապարհը եւ այսօր էլ այն շարունակվում է փակված մնալ։ Այդ օրերին իշխանությունը որոշեց հետաձգել Ամուլսարի շուրջ որոշում ընդունելը, գիտակցելով, որ բոլոր տարբերակների դեպքում էլ այն շատ բարդ ու ցավոտ է լինելու։ Սակայն, ամեն դեպքում, որոշում ընդոնելուց խուսափել հնարավոր չէ։
Վերջին օրերին Ամուլսարի շուրջ ընթացող իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունը հակված է հանքը շահագործելու, ամեն դեպքում այնտեղ սկսված շինաշխատանքները շարունակել թույլ տալու տարբերակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհը բացելու կոչով դիմեց ջերմուկցիներին, հայտարարելով, որ «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը չեղարկելու իրավական հիմքեր չկան, նաեւ ավելացնելով, թե այդ պայմանագրից հրաժարումը կվնասի Հայաստանի միջազգային վարկին ու տնտեսական զարգացմանը։ Միաժամանակ հավաստիացրեց, որ եթե ընթացքում բնապահպանական խնդիրներ առաջ գան, ապա հանքը չի շահագործվի։
Այս հայտարարությունը դժգոհության լուրջ ալիք բարձրացրեց բնապահպանների ու հանրության որոշակի հատվածի շրջանում, որոնք վկայակոչում են հանքը չշահագործելու մի շարք իրավական հիմքեր, մատնանշում բնապահպանական վտանգները, այդ իմաստով նաեւ հղում անելով «Էլարդ» փորձագիտական ընկերութան մասնագիտական եզրակացութանը եւ այդ ընկերության մասնագետների հետ կառավարության ներկայացուցիչների կազմակերպած տեսակոնֆերանսում հնչած գնահատականներին։
Ամուլսարի խնդիրը բնապահպանականից ու տնտեսականից վեր է ածվել քաղաքական հարցի, որը կարող է իշխանության դեմ համախմբել հանրութան շատ լուրջ հատվածի։ Ընդ որում, այն հատվածին, որն ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը։
Իշխանության հակահարվածը ՍԴ-ին
Իշխանության համար լուրջ խնդիր են նաեւ դատական համակարգում ընթացող գործընթացները։ Կառավարությյունըը մշակել ու ներկայացրել է դատական բարեփոխումների փաթեթը, որը թեեւ ձեւականորեն հեռացված է նախօրոք հայտարարված վեթինգի գաղափարից, սակայն բովանդակության մեջ արտահայտում է դրա էությունը։
Դատական համակարգում ստեղծված իրավիճակն ու խնդիրներն առավել սրությամբ են արտահայտված Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներում։ Այս օրերին իշխանության ներկայացուցիչներն արդեն պաշտոնապես հայտարարում են այն խնդիրների մասին, որոնք ամիսներ առաջ բարձրացրել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ կապված Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի ու այյդ կառույցի նախագահ Հրայր Թովմասյանի ոչ լեգիտիմության հետ։ Դեռ այդ ժամանակ էր Վահե Գրգոյանը ծավալուն նամակով դիմել Հայաստանի սահմանադրական մարմիններին՝ կառավարութանը, խորհրդարանին, Սահմանադրական դատարանին ու բարձրագույն դատական խորհրդին՝ ներկայացնելով ՍԴ-ում առկա ճգնաժամային վիճակն ու առաջարկելով իրենց իրավասությունների շրջանակում լուծել խնդիրը։
Եկար ժամանակ ադ առաջարկը մնացել էր օդից կախված։ Միայն օրերս Ագային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադանալով ՍԴ-ում առկա ոչ սահմանադրակն վիճակին, Հրայր Թովմասյանի նախագահ ընտրվելու կասկածելի պատմությանը եւ նախկին համակարգի քաղաքական պատվերները կատարելու թեմային, Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի ընդունած հատնի որոշմանը եւ նույն Քոչարյանի անձեռնմխելիության հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ու Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիքներ ստանալու ՍԴ-ի վիճահարույց դիմումներին։ Խորհրդարանական մեծամասնությունն էլ հատարարեց, որ Հրայր Թովմասյանին պաշտոնանակ անելու գործընթաց են նախաձեռնել, ինչ ցույց է տալիս, որ իշխանությունը լուրջ է տրամադրված Սահմանադրական դատարանի հարցում։
Քոչարյանի պաշտպանների ուրախությունը երկար չտեւեց
Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը ուրախացրել էր Քոչարյանի պաշտպաններին ու կողմնակիցներին։ Նրանք դա գնահատել էին որպես Քոչարյանին կալանքից ազատելու փաստաթուղթ եւ անմիջապես դիմել էին դատարան, որտեղ այդ որոշւմից հետո օրեր անց մեկնարկելու էր Մարտի 1-ի գործով դատական նիստը։ Դատախազություն էլ հայտարարել էր, թե ադ փաստաթղթի բովանդակությունն ընդհանրապես կապ չունի Քոչարյանի գործի, նրան ներկայացված մեադրանքի էության հետ։
Սահմանադրական դատարանի որոշման տեքստը այս երկու պնդումների համար էլ հիմքեր տալիս էին։ Հրայր Թովմասյանի գլխավորած կառույցը թերեւս հատուկ էր այդպիսի որոշում ընդունել, որ կարողանա խաղալ կողմերի արանքում։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բնավ էլ Քոչարյանի պաշտպանների կարծիքին չէր եւ մերժեց մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։Վերջիններս էլ, իրենց որդեգրած մարտավարության հարազատ մնալով, այլ բովանդակությամբ նոր միջնորդություններ են ներկայացրել, նաեւ Վերաքննիչ դատարանում վիճարկել Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մարտավարության միտումը պարզ է. ամեն կերպ ձգձգել բուն դատաքննության մեկնարկը, որտեղ Քոչարյանի համար անցանկալի շատ փաստեր կհրապարակվեն
Իշխանության ներսի ճաքերը
Մեկնարկած թեժ աշունն ավելի թեժացավ իշխանության ներսում առաջ եկած խնդիրներով։ Անսպասելիորեն հրաժարական տվեց իշխանության գլխավոր դերակատարներից մեկը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, այդ հրաժարականն ուղեկցելով բավական բամանշանակ ու թերեւս քաղաքական հեռահար նպատակներ ունեցող հայտարարությամբ, որի մեջ իր տարաձայնություններն էր հայտնում իշխանության գործելակերպի ու վարած քաղաքականության հանդեպ։ Այդ հայտարարությունը դիտարկվեց որպես քաղաքակ գործունեություն ծավալելու հստակ հայտ, որը, Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, միանշանակորեն չժխտեց։
Այս հրաժարականի իրական ենթատեքստի ու քաղաքական հետեւանքների պատկերը առավել հստակ կդառնա առաջիկայյում, երբ կնշանակվի ԱԱԾ նոր տնօրեն ու առավել շոշափելի կդառնան Վանեցյանի հետագա գործունեությյան ծրագրեը։ Այս իմաստով նա հայտարարել է, որ առայժմ կզբաղվի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներով։
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Թողնել Մեկնաբանություն