#Մամուլի_ասուլիս «Քաղաքական իրավիճակի գնահատական և անելիքներ»
#ՍասնաԾռեր
————————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Ժիրայր Սէֆիլյան – Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ
➡ Վարուժան Ավետիսյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող
➡ Վարդան Գերավետյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամ
«Մատչելի միջավայր՝ հաշմանդամություն ունեցող անձանց»
#People #with #Disabilities
————————————————————————-
📌 Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Աշխարհի բնակչության մեկ քառորդն ուղղակիորեն առնչվում է հաշմանդամների հետ: Հենց այդ օրն է, որ հաշմանդամներն առավել քան երբևէ, հիշեցնում ու բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանադամություն ունեցող մարդիկ, ի՞նչպես է կարգավորվում նրանց ինտեգրումը հասարակական-քաղաքական կյանքում, ի՞նչպես է արձագանքում աշխատաշուկան սահմանափակ կարողությունների տեր անձանց կարիքներին: Ի՞նչպես հարմարավետ դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը։
—————————————————–
ℹ Ուղիղ հեռարձակում 🔴
Բանախոսներ՝
➡ Թամարա Վանոյան – «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եվ երիտասարդների կենտրոնի համակարգող
➡ Գայանե Գրիգորյան – «Ագաթ» ՀԿ ծրագրերի բաժնի ղեկավար
➡ Ամալյա Ադամյան – Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն
➡ Սուրեն Ավդալյան – «Հեշտ կյանք» ՀԿ փոխտնօրեն
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
📌Գյումրու գերեզմանատները վաղուղ հատել են թույլատրելիի սահմանն ու դուրս եկել հարակից տարածքներ: Մասնավորապես Շիրակ գերեզմանատունը զավթել եւ շարունակում է տնօրինել միանգամից երկու համայնքի՝ Շիրակի եւ Ջաջուռի հողատարածքները: Սա ընդհանուր խնդիր է ՀՀ-ի համար, որով պայմանավորված էլ 2020 թվականին Հայաստանում նախատեսվում է շահագործման հանձնել 2 դիակիզարան:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Արտյոմ Դավթյան Հավերժ հիշատակ ՓԲԸ
➡ Համլետ Ասատրյան Շիրակի վարչական ղեկավար
➡ Մահմեդ Սալոյան Մարմաշեն համայնքի համայնքապետարանի իրավաբան
➡ Տեր Մակար քահանա Գալամդարյան ՀԱԵ հոգեւոր հովիվ
🔗Արմենուհի Մինասյան
#Armenia #Football #Politica
——————————————————————
📌 Ֆուտբոլի Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականի անփառունակ ելույթները փաստում են, որ հայկական ֆուտբոլը գտնվում է խորքային ճգնաժամի մեջ:
ՀՖՖ նախագահի հրաժարականը, ՀՖՖ գործկոմի լուծարման ընթացքն արդյո՞ք կարող են խնդրին լուծում տալ:
Ֆուտբոլը պե՞տք է դուրս գտնվի քաղաքականությունից: Ինչպիսի՞ն է իրավաիճակը, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, ունե՞ն մանկապատանեկան ֆուտբոլ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ և արդյո՞ք մեզ մոտ մասսայական է «Միլիոնների խաղը»:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡Արսեն Սարգսյան – ՀՖՖ նախկին աշխատակից, ֆուտբոլային սկաուտինգի մասնագետ
➡Սուքիաս Ավետիսյան – ՀՖՖ գործկոմի նախկին անդամ
➡Աշոտ Գոմցյան – Արամազդ ինտելեկտուալ ակումբի նախագահ
➡Դենիս Սարգսյան – «Ռեդինգլ» ֆան ակումբի հիմնադիր
🔗Արմեն Ներսիսյան – վերլուծաբան
🔗Համակարգող՝ Համլետ Գևորգյան
«Ինչո՞ւ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»
#Genocide #Recognize #USCongress
——————————————————————
📌ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը շատերի մոտ հարց առաջացրեց, թե արդյո՞ք սրանով ի վերջո կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ոմանք կարծում են , որ այո՝ ԱՄՆ Կոնգրեսը սրանով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ ոմանք էլ մտավախություն են հայտնում, թե բանաձևը վերջնական հաստատվելու համար դեռ շատ ճանապարհ ունի անցնելու: Շատերն էլ փաստում են, որ օրենքի պարտադիր ուժ չունեցող այս փաստաթուղթը միաժամանակ խորհրդանշական մեծ նշանակություն ունի և կարող է ավելի սրել թուրք֊ամերիկյան առանց այդ էլ լարված հարաբերությունները:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Արմեն Սարուխանյան- պատմաբան
➡ Արա Նախշքարյան-պատմաբան, բլոգեր
➡ Արմեն Բադալյան-քաղաքագետ, «Համահայկական կոնգրես» ՀԿ նախագահ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
📌ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կփոխի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի դասավանդման մեթոդը, դասընթացները կիրականացվեն նաև զորանոցային, ճամբարային պայմաններում:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Սուրեն Ավետիսյան Գյումրու ավագ զինղեկ,ավագ լեյտենանտ, թիվ 10 հին . դպրոցի զինղեկ՝
➡ Սամվել Խաչատրյան Ֆոտոն վարժարանի զինղեկ, փոխգնդապետ
➡ Վաչագան Սարգսյան Գյումրու թիվ 20 հիմն. դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ,
➡ Ժորա Աբգարյան «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ի նախագահ
🔗Արմենուհի Մինասյան
#Preliminary #Military #Education
#Youth #Opportunities
——————————————————————
📌Հանդիպումը նախատեսված է Բավարիայի Երիտասարդական Խորհրդի (BJR) և Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) շարունակական համագործակցության արդյունքում իրականցված և իրականացվելիք երիտասարդական ծրագրերի լուսաբանման համար։
Հանդիպման մանրամասներ․ 1․ BJR-ի մասին – 5 րոպե 2․ ՆՍՀԿ-ի մասին – 5 րոպե 3․ Համատեղ ծրագրերի մասին 4․ BJR-ի նպատակները երիտասարդների զարգացման գործում միջազգային հարթակում
5․ Փոքր դրամաշնորհների մասին ակնարկ 6․ Երիտասարդական փոխանակման ծրագրերը 7․ Հնարավորությունները երիտասարդների համար 8․ Հարց ու պատասխան
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Գաբրիելլե Վայցման Բավարիայի Երիտասարդական Խորհրդի (BJR) գործադիր տնօրեն,
➡ Արման Սահակյան Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակի ղեկավար
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
#Shirak #Region #Borders
——————————————————————
📌Շիրակի մարզի համայնքներում ինչպիսի՞ սահմանային անճշտություններ կան, ինչու՞ են դրանք առկա եւ խնդրի լուծման ի՞նչ ճանապարհներ են մշակված։ Արդյո՞ք համայնքների խոշորացումն ունեցել է դերակատարում եւ ո՞ր համայնքներում է ներկա պահին խնդիրն առկա։
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹԲանախոսներ՝
➡ Զորիկ Խաչատրյան ՇՄ հողաշինության եվ հողօգտագործման բաժին-հողային պետական տեսչության պետ
➡ Երվանդ Հակոբյան Անուշավան համայնքի ղեկավար
➡ Մերգել Ղարիբյան Արփի համայնքի ղեկավար
➡ Մխիթար Վարագյան Արթիկի համայնքապետ
🔗Արմենուհի Մինասյան
#Քննարկում «《Հայ եկեղեցու պատմություն》-ը կրթում է, թե` քարոզում»
——————————————————————
📌 “Հայ եկեղեցու պատմություն” առարկան դպրոցական ծրագրից հանելու թեման հանրային թեժ քննարկումների առիթ է դարձել: Եթե որոշ փորձագետներ կարծում են, որ առարկան պետք է դուրս գա հանրակրթական ծրագրից և դասավանդվի հայ ժողովրդի պատմություն առարկայի շրջանակում, ապա Մայր Աթոռում այդ տեսակետի հետ համաձայն չեն:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում
🔴
ℹԲանախոսներ`
➡ Տեր Փավստոս քահանա Սարգսյան- ՀԱԵ Շիրակի թեմի հոգևորական
➡ Հայկուհի Հովհաննիսյան – պատմաբան
➡ Աբրահամ Ավագյան – ՀԵՊ առարկայի դասավանդող
🔗Համակարգող` Մարինե Դերբինյան
📌ՏԻՄ-երի հանդեպ հանրային վստահությունը տեղական ինքնակառավարման արդյունավետության և ՏԻՄ աշխատանքներին հանրային մասնակցության գլխավոր գրավականներից է։ Ինչպիսի՞ն է այսօր ՏԻՄ-երի հանդեպ հանրային վստահությունը: Արդյո՞ք Գյումրիում ՏԻՄ-երը վայելում են բնակչության վստահությունը: Ինչպե՞ս է Գյումրու ավագանին ապահովում կապը բնակիչների հետ: Հիմնականում ի՞նչ խնդիրներով են բնակիչները գալիս համայնքապետարան եվ ի՞նչ սկզբունքով են առաջնորդվում ավագանու խմբակցությունները հարցերը քննարկելիս:
Ուղիղ հեռարձակում
🔴
ℹԲանախոսներ՝
➡ Արսեն Աբրահամյան – ՏԻՄ փորձագետ
➡ Արմենուհի Վարդանյան – Գյումրու ավագանու անդամ, «ԳԱԼԱ» խմբակցություն
➡ Ավետիս Առաքելյան – Գյումրու ավագանու անկախ անդամ
🔗Համակարգող` Մարինե Դերբինյան