Քննարկումներ

«Անօթեւանություն. փաստացի եւ փաստաթղթային արձանագրություններ»

#Քննարկում «Անօթեւանության ի՞նչ թիվ ու իրավիճակ փաստեց վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը» #Homelessness #Gyumri
————————–————————–————–
📌ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ավարտել է աշխատանքը: Անօթեւանության ի՞նչ պատկեր է արձանագրվել, ինչ թվերի մասին է խոսքը եւ ո՞րն է խնդրի լուծման ճանապարհը:
————————–————————–————–
Ուղիղ հեռարձակում 🔴

Բանախոսներ՝
 Մկրտիչ Դավթյան, անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
 Վահան Թումասյան Շիրակ կենտրոն հկ նախագահ
 Տիգրան Հարությունյան ՀՀ ՇՄ քաղաշինվարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ
🔗Արմենուհի Մինասյան

«Կհրաժարվե՞ն բուհերը հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների պարտադիր ներառումից»

📌ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, համաձայն որի բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահ է, որ աշակերտները 12-ամյա կրթության ընթացքում բավարար գիտելիք են ստանում այդ առարկաներից եւ բուհական ծրագրերում դրանց մեծ մասի կրկնությունն ազդում է ինչպես տվյալ մասնագետի, այլ նաեւ մասնագիտական ծրագրի բովանդակության եւ որակի վրա:
————————–————————–————–
Ուղիղ հեռարձակում 🔴

Բանախոսներ՝
 Արմեն Հայրապետյան ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն
 Երվանդ Սերոբյան ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող
 Արտաշես Բոյաջյան ազգագրագետ
🔗Արմենուհի Մինասյան

#Քննարկում «Ինչու՞ է լուծարվում Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատը»

📌 ՀՀ կառավարության` «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշման նախագծով շահառուներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները արտապատվիրվելու են ոչ պետական կազմակերպության: Արդեն մի քանի օր է այս լուրն ինտերնատում բողոքի մեծ ալիք է բարձրացրել, խուճապի մեջ գծել առաջիկայում գործազուրկների շարքերը համալրող աշխատակիցներին եւ տագնապ առաջացրել շահառուների շրջանում՝ ընդհուպ մինչեւ հացադուլ: Ինչու՞ է նման որոշում կայացվել, ինչի՞ համար են ինտերնատի աշխատակիցները Շահերի պաշտպանության կոմիտե ստեղծել, եւ ինչու՞ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրել. «Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի հետևանք են և չեն համապատասխանում իրականությանը»:
————————–————————–————–
Ուղիղ հեռարձակում 🔴 


 Բանախոսներ՝
 Արմեն Սարուխանյան Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատի տնօրենի ժպ
 Գեւորգ Սուլուկյան իրավաբան
 Արսեն Ավագյան Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատի աշխատակից
ցանկը ենթակա է լրացման
🔗Արմենուհի Մինասյան

#Քննարկում «Գյումրու դպրոցների դասագրքային ֆիզկուլտուրան. ուսուցիչներ՝ առանց մարզադահլիճների»

📌 Մարզադահլիճներից ուղիղ անցում դասագրքային ֆիզկուլտուրային: Հանրակրթական դպրոցի ուսումնական պլանով առարկային հատկացվում է շաբաթական 3 դասաժամ: Գյումրու դպրոցների մեծ մասը, սակայն չունեն ֆիզկուլտուրայի դահլիճներ, բայց ունեն ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Ինչպե՞ս են անցկացվում այդ դասաժամերը առանց մարզադահլիճների դպրոցներում, ուսուցիչներն ինչպես են վարձատրվում իրենց թերի աշխատանքի դիմաց եւ լուծման ի՞նչ ելքեր են առաջարկվում:
——————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴

ℹ Բանախոսներ՝
➡Գեւորգ Լոռեցյան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
➡ Վաչագան Վարդանյան ՇՄ մշակույթի եւ սպորտի բաժնի պետ
➡ Արմինե Խաչատրյան Գյումրու վերականգնողական կենտրոնի կինեզոթերապիստ
➡ Գագիկ Ասլանյան Մարզիչ-մանկավարժ
🔗Արմենուհի Մինասյան

#Քննարկում «Կումայրի» արգելոց-թանգարանի վերականգման հեռանկարը դեռևս անորոշ է»

📌Գյումրու պատմական միջուկի վերականգնման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկվեցին 2017 թվականին, երբ մեկնարկեց «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման բիզնես ծրագիրը: Ծրագիրն ընդգրկում էր «Կումայրի» արգելոց-թանգարանի կենտրոնական հատվածի փորձնական մի հատված, որտեղ նախատեսվում էր շենքերը վերականգնել որպես հասարակական նշանակության օբյեկտներ (հյուրանոց, ռեստորան, խանութ և այլն) և բարեկարգել փողոցներ: Ծրագրի իրականացման նպատակով ստեղծվեց ներդրումային հիմնադրամ, որի ֆինանսավորմամբ էլ վերականգնվեց մի քանի պատմական կառույց, արդիականացվեց եվ հիմնանորոգվեց մի քանի փողոց: Մինչդեռ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում հաշվառվում է 1600-ից ավելի ճարտարապետական հուշարձան, որոնց վերականգնման կամ պահպանման հեռանկարները դեռ մշուշոտ են: Ի՞նչ ճակատագիր է սպասվում դրանց, ի՞նչ ծրագրեր կան նախատեսված առաջիկայում: Բոլոր հարցերի պատասխանները՝ քննարկման ընթացքում:
———————————————– —————-
Ուղիղ հեռարձակում 🔴 

 Բանախոսներ՝
 Ինգա Ավագյան – «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրենի ժպ
 Պարույր Զաքարյան – «Կումայրի» արգելոց-թանգարանի աշխատակից
Կարեն Մխիթարյան – ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

#Քննարկում «Գյումրու փողոցաշինական աշխատանքները, որակն ու ժամկետները»

#Gyumri #street #construction
—————————————————————-
📌 Գյումրիում նախորդ տարվանից սկսված ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով իրականացվող փողոցաշինական աշխատանքները դեռ ընթացի մեջ են: Փողոցների քանդման և հիմնային աշխատանքներին հիմա արդեն հաջորդում է ասֆալտապատումը: Պատվիրատուն, կրկին բարձրաձայնում է առկա թերությունների մասին և խոստանում պատրաստ փողոցները չընդունել մինչև թերությունները չշտկվեն: Իսկ առկա թերությունների մասին տեխնիկական եզրակացությունը դեռ չի ստացվել:
—————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝

Կնյազ Մանասյան – Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ
 Խաչատուր Խնձրցյան – ՇՄ ճանապարհաշինության և տրանսպորտի վարչության պետ
 Վարդգես Սամսոնյան – Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի տնօրեն
 Վաչե Մալաքյան – ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի , 2-րդ վաշտի հրամանատար
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

#Քննարկում «Սպանդանոցների անհրաժեշտությունն ու կառուցելու անհնարինությունը»

📌 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կդառնա պարտադիր: Կանցնի՞ արդյոք Շիրակի մարզը սպանդանոցային մորթի, ինչ ռեսուրս եւ հնարավորություններ ունի մարզը: Ո՞ր համայքներում են տեղակայված կամ տեղակայվելու անասնասպանդանոցներն ու ովքե՞ր են տերերը:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴


 Բանախոսներ՝
 Արմինե Անդրյան – ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի համաճարակաբան
 Անդրանիկ Նալբանդյան – ՇՄ Գյուղատնտեսության բաժնի պետ
 Վարդան Իկիլիկյան – Ազատանի համայնքապետ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

#Քննարկում «Ներառական դպրոց առանց ներառական նախակրթարանի»

#Քննարկում «Ներառական դպրոց առանց ներառական նախակրթարանի»

📌Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար: Այս հստակ ձեւակերպումը, սակայն, նույնքան սահուն եւ հարթ ընթացք չունի Շիրակի մարզի եւ Գյումրու դպրոցներում: Չհարմարեցված շենք-շինություններ, անպատրաստ մասնագետներ, բրայլյան համակարգից գաղափար չունեցող մանկավարժներ եւ նույն համակարգով տարրական դասարանն ավարտած ու փաստի առաջ կանգնած գյումրեցի երեխաներ: Ներառական կրթություն՝ առանց ներառման:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴

#Inclusive #school #education

ℹ Բանախոսներ՝
➡ Լիլիթ Գորգինյան ՇՄ աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ
➡ Համազասպ Խոցանյան Գյումրու թիվ 8 դպրոցի տնօրեն
➡ Հասմիկ Պետրոսյան բժիշկ

#Քննարկում «Արդարացվա՞ծ են գյուղատնտեսական տարվա սպասելիքները»

#agriculture #shirakregion 2019
———————————————————————–
Մարզի համայնքներում արդեն սկսվել է բերքահավաքը: Ինչպիսի՞ն էին գյուղացու ակնկալիքները գյուղատնտեսական տարուց եվ արդյունքում ի՞նչ սպասելիքներ կան: Արդյո՞ք արդարացված են հողի մշակի սպասելիքները, որքանո՞վ տուժեց մարզը կարկտահարություններից եվ ինչքանո՞վ փոխհատուցվեցին վնաս կրած համայնքները:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴

ℹ Բանախոսներ՝
➡ Անդրանիկ Նալբանդյան – ՇՄ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ
➡ Սամվել Մադոյան – Հայկական Կարմիր Խաչի ընկերության Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն
➡ Ռոման Համայակյան – Բասենի վարչական ղեկավար
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

#Քննարկում «Սպիտակի երկրաշարժի օջախային ակտիվ գոտին եւ մարզի վթարային ու կիսափուլ դպրոցները»

#Քննարկում «Սպիտակի երկրաշարժի օջախային ակտիվ գոտին եւ մարզի վթարային ու կիսափուլ դպրոցները» թեմայով :
——————————————————————–
Ընդամենը 15 օր առաջ, սեպտեմբերի 10-ին, ժամը 20:22-ին ՀՀ-ում գրանցված 4.8 մագնիտուդով երկրաշարժը զգացվեց Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի մարզերում եւ Երեւանում: Գյումրիում գրանցված մինչեւ 5 բալ ուժգնության ցնցումներն ուղեկցվեցին որոտացող ամպի ձայնով: Զոհեր եւ ավերածություններ չեղան, հաջորդ օրը սական Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզի վթարային դպրոցներում դադարեցվեցին դասերը՝ հնարավոր վտանգը կանխելու եւ տեղերում խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Ի՞նչ օջախային գոտի է ակտիվ եւ ի՞նչ սեյսմիկ ֆոն կա այս պահին: Ինչպե՞ս են վթարավտանգ դպրոցները դիմակայում աղետին: Որքանո՞վ է երեխաների անվտանգությունը վտանգված:
——————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴


Բանախոսներ՝
 Կարեն Մխիթարյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
 Մուրադ Տիգրանյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի կառույցների սեյսմոկայունության բաժնի պետ
 Հասմիկ Հակոբյան Հովունիի դպրոցի տնօրեն
 Գայանե Մկրտչյան Կապսի դպրոցի փոխտնօրեն
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան