«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, իրականացվող աջակցման ծրագրերը»
—————————————
Կառավարության որոշմամբ՝ 2024 թ. հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադվում է անձնական օգնականի ծառայություն:
Ծրագրի ներդրման նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն. ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի տեսողական, լսողական և մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք։
Որոշման մեջ ներառված դրական փոփոխություններն ու խնդրահարույց կետերը
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Արմինե Եղիազարյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի եւ զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ մասնագետ
Գայանե Գրիգորյան – «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ ծրագրերի բաժնի ղեկավար
Թամարա Վանոյան – «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների զարգացման կենտրոնի ղեկավար
«Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող անորակ շինարարության պատճառներն ու խնդիրները»
—————————————
.2023 թվականին մարզում, ըստ պայմանագրային արժեքների, իրականացվել են 6 մլրդ 843 մլն 500 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր, իսկ 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 36 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 156 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 9 մլրդ 96 մլն դրամ՝ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 4 մլրդ 889 մլն դրամ՝ 53.8 տոկոս։
.Սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ ինչ ՞ վերահսկողություն են իրականացնում համայնքն ու մարզպետի աշխատակազմը ,ինչ՞ թերություններ ու խնդիրներ են հայտնաբերվել մշտադիտարկման աշխատանքային խմբի շրջայցերի ընթացքում և արդյոք՞ կան տույժերի ենթարկված շինընկերություններ:
.Ինչ՞ ընթացակարգով են համայնքները հայտարարում սուբվենցիոն ծրագրերի շին մրցույթները,ինչ՞ խնդիրներ կան այս գործընթացում,որոնք՞ են կարգավորման մեխանիզմները և ինչու՞ են շահագործման հանձնվում անորակ փողոցներ ու կառույցներ:
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Կարեն Բադիշյան – Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ
Գնել Մանուկյան – Ախուրյանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի,տուրիզմի, առևտրի,սպասարկման և գովազդի բաժնի պետ
Արթուր Մանուկյան – Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ
Տիգրան Հակոբյան – Աշոցքի համայնքապետարանի «Կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն
2023թ-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Շիրակի մարզպետարանի կառուցվածքային փոփոխությունների կանոնադրությունը։ Մինչև այժմ ինչպիսի՞ կառուցվածքային փոփոխություններ են արվել։ Կառուցվածքային փոփոխությունները ենթադրու՞մ են մարզպետի աշխատակազմի կրճատում։
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Արսեն Աբրահամյան- Շիրակի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար
Սեյրան Մարտիրոսյան- Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար
Գևորգ Պետրոսյան – «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ
Համլետ Ղազարյան- «Վանանդ» ՀԿ-ի նախագահ
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
—————————————
Քննարկումն իրականացվում է Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ։
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում իրականացվել է համայնքների միավորման գործընթաց։ Համայնքների միավորման արդյունքում Շիրակի մարզն այսօր ունի 6 համայնք, այդ թվում՝ Գյումրին։ Մինչ միավորումը Շիրակի մարզն ունեցել է 119 համայնք։
Որո՞նք են միավորված համայնքների գերակա հիմնախնդիրները, արդյո՞ք Շիրակի մարզպետի աշխատակազմն ունի մարզի հասարակական կազմակերպությունների հետ զարգացման գործում համագործակցության ռազմավարություն, հասարակական կազմակերպությունները միավորված համայնքների զարգացմանն ուղղված ինչպիսի՞ ծրագրեր են իրականացնում․․․․Քննարկումը ծավալվելու է այս եւ այլ հարցերի շուրջ։
—————————————
Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
Արամ Անտոնյան՝- Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ
Գեւորգ Պետրոսյան՝ – «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ
Վահան Դավթյան՝ – «Հյուսիսի երիտասարդներ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
Անդրանիկ Մարգարյան՝ – «Բրայթ իմփաքթ» հասարակական կազմակերպության նախագահ
Համակարգող՝ Անի Մկրտչյան
—————————————
Քննարկումն իրականացվում է Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ։
ՀՀ-ում դատարանները շարունակում են ծանրաբեռնված մնալ, որի մասին փաստաբաններ ու մամուլը հաճախ են բարձրաձայնու, այս ֆոնին նոր աղմուկ է բարձրացրել փաստաբանական գործունեության հարկային բեռի ավելացում թեմայով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, այսինքն` կրկնապատկվել է շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:
Փաստաբնների խոսքով, կարգավորումները խնդրահարույց են և որպես հետևանք՝ նվազելու է իրավաբանական օգնության հասանելիությունը հատկապես քաղաքացիների համար ու կմեծանա Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուների թիվը, ու կառավարությունը կա՛մ ստիպված լինի մեծացնել պետական ֆինանսավորումը, կա՛մ համակերպվել մատուցվող ծառայության որակի նվազման հետ։
«Բուժհաստատությունների օպտիմալացման և մասնագետների խնդիրները Գյումրիում»
—————————————
2021 թվականին «Գյումրի» ԲԿ-ին միավորվեցին Գյումրիի ծննդատունը , պաթոլոգոանատոմիական լաբորատորիան, «Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերն» ու Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը:
2023 թվականի սեպտեմբերի 28-ի ՀՀ Կառավարության որոշմամբ էլ Գյումրիի «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց» ՓԲԸ-ն վերակազմակերպվեց Գյումրի ԲԿ-ի հետ և այժմ ընթանում են կառուցվածքային փոփոխություններ ու բուժանձնակազմի տեղափոխություններ:
Ինչու՞ են միավորվում մարզի ամենամեծ բուժհաստատությունները, արդյոք՞ «Գյումրի» ԲԿ-ն ունի բավարար շենքային պայմաններ ու հագեցվածություն՝ բազմապրոֆիլ ծառայություններ մատուցելու համար :
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Լեյլի Ասլանյան – Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ
Արմեն Խաչատրյան – «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն
Էդգար Սուքիասյան – «Գյումրի» ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական ծառայության պատասխանատու
Սիրանուշ Ղուկասյան – Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն
Խաչիկ Գալստյան – Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն
«Բուլինգ երեւույթը ՀՀ դպրոցներում․ կանխարգելման մեխանիզմներ»
—————————————
«Կանանի» հասարակական կազմակերպություները 2023 թվականի հոկտեմբերից իրականացնում է «Բուլինգի դերակատարները՝ որպես հիմնախնդրի կանխարգելման ակտիվ սուբյեկտներ» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝ նպաստել բուլինգ երեւույթի կանխարգելմանը՝ որպես հիմնախնդրի ակտիվ սուբյեկտներ ներգրավելով եւ զորեղացնելով դպրոցահասակ երեխաներին։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնային հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ֆինանսավորմամբ եւ ԵՄ համաֆինանսավորմամբ։
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Քրիստինա Բաղդասարյան՝ «Կանանի» ՀԿ նախագահ
Ելենա Հովհաննիսյան՝ հոգեբան
Անահիտ Խաչատրյան՝- ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
Գեւորգ Ղումաշյան՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ
«Ճանապարհատրանսպորտային պատահարների և վրաերթերի պատճառները Գյումրիում»
—————————————
ՀՀ ՆԳ նախարարության ամփոփ տվյալներով ,2023 թվականին հանրապետությունում գրանցվել է 108194 ՃՏՊ, ոչ սահմանված վայրից փողոցն անցնելիս վրաերթի են ենթարկվել ու մահացել 108 քաղաքացիներ:Այս ցուցանիշը նվազեցնելու նպատակով էլ պարեկային ծառայությունը 2024 թվականից իրականացնում է ուժեղացված ծառայություն և նախազգուշացումներից հետո վարչական տույժ կկիրառի իրավախախտ հետիոտների նկատմամբ:
Ոչ սահմանված վայրից փողոցն անցնելիս վրաերթի դեպքում ինչպիսի՞ իրավական կարգավորումներ են նախատեսված,ինչպես ՞ կարող են վարորդները պաշտպանել իրենց իրավունքները,արդյոք՞ հնարավոր է մահվան ելքով վրաերթի դեպքում պատասխանատվության չենթարկվել:
Որքանով՞ է Գյումրիում ճանապարհային երթևեկության նշանների կահավորանքը համապատասխանում պահանջվող չափորոշիչներին,ինչպիսի՞ խախտումներ ու կահավորանքի հակասություններ կան ,քաղաքապետարանն ինչ՞ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ և արդյոք՞ ճանապարհային նշանների սխալ կահավորանքը կարող է ՃՏՊ-ների և վրաերթերի պատճառ դառնալ:
Վերջին տարիններին ՀՀ-ում և՛ պետական, և՛ համայնքային մակարդակներում ակտիվորեն քայլեր են ձեռնարկվում մասնակցային բյուջետավորման համակարգի ներդրման և կայացման ուղղությամբ։
Մասնակցային բյուջետավորումը մեխանիզմ (կամ գործընթաց) է, որի միջոցով բնակչությունը (քաղաքացիները) անմիջականորեն քննարկում, բանակցում, որոշում կամ աջակցում են առկա հանրային ռեսուրսների կամ դրա մի մասի ծախսման ուղղությունների վերաբերյալ որոշումների կայացմանը:
Մինչև 2023 թվականը համայնքներում բյուջետային գործընթացին մասնակից լինելու գործիքներն էին՝ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի կազմում ներառվելը, հանրային լսումների և/կամ քննարկումներին մասնակցելը և բնակիչների նախաձեռնության ներկայացումն ու ընդգրկումը ավագանու նիստի օրակարգ։
Ներկայում նշված գործիքների շրջանակն ընդլայնվել է։ 2023 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից գործարկվել է «Համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման» նոր մոդելը, որը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղղակիորեն մասնակից դառնալ բյուջեի ձևավորմանը՝ առաջարկելով համայնքային ծրագրեր և քվեարկությամբ ընտրել ֆինանսավորվող ծրագիրը։
Ի լրումն, 2024 թվականին ՀՀ կառավարությունը փորձարկում է համայնքներում մասնակցային բյուջետավորման խթանման ևս մեկ մոդել․ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիոն ֆինանսավորման շրջանակներում կհամաֆինանսավորվեն համայնքի բնակչության կողմից առաջադրված և ընտրված համայնքային զարգացման ծրագրերը։
Մամլո ասուլիսը նպատակ ունի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և բնակչությանը իրազեկել գործող մասնակցային հնարավորությունների մասին, նպաստել նրանց մասնակցության ակտիվացմանը և աջակցել քաղաքացիական նախաձեռնությունների մշակմանը։
—————————————
Մամլո ասուլիսը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի կողմից՝ համագործակցաբար: Ծրագրի շրջանակներում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվում են միջոցառումներ՝ ուղղված բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության խթանմանը և ընդլայնմանը։
—————————————
Բանախոսներ՝
Կարինե Հարությունյան – Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) գործադիր տնօրեն
Լիլիթ Հակոբյան – Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի փորձագետ
2022 թվականի օգոստոսի 1-ից Գյումրիի քաղաքապետարանը շուկայամերձ տարածքում ու հարակից փողոցներում նախաձեռնեց փողոցային առևտուրն արգելելու գործընթաց ՝ մինչ այդ առևտրականներին տրամադելով տարածքներն ազատելու համար երկամսյա ժամկետ: Բայց , կարճ ժամանակ անց բացօթյա տարածքներում արգելված առևտուրը վերսկսվեց,ինչը նախատոնական օրերին ավելի է ակտիվանում:
Ինչպես է Գյումրիի քաղաքապետարանը պայքարում փողոցային առևտրի դեմ,ինչ գործիքակազմ ու մեխանիզմներ են կիրառվում և ինչու չի հաջողվում փողոցներն ու մայթերը ազատել առևտրականներից:
Նախատոնական օրերին երբեմն փողոցները վերածվում են մսի և մսամթերքի վաճառակետերի:Սանիտարահիգիենիկ ինչպիսի խնդիրներ են առաջանում մսի բացօթյա վաճառքի դեպքում,ովքեր են պատասխանատուները և արդյոք վաճառվող միսը սպանդանոցային ծագման է:
Ինչ այլընտրանք է առաջարկում քաղաքապետարանն առևտրականներին,ինչու նախկին շուկայի տարածքում չեն մեկնարկում շինաշխատանքները և օրենսդրական ինչպիսի կարգավորումներ են նախատեսված փողոցային առևտուրը կանոնակարգելու համար:
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Անուշ Հարությունյան – ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման,խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ
Արթուր Դավթյան – ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի պետի տեղակալ