16 կմ կամ 37 փողոց է նորոգվելու Գյումրու ամենամեծ՝ «Անի» թաղամասում և 1300 լուսատու է արդիականացվելու։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ընդհանուր 4 մլն եվրո է տրամադրել «Անի» թաղամասի փողոցների հիմնանորոգման ու լուսավորության համար։
Գյումրեցիները բողոքում են՝ արևային օրերին փոշին, անձրևներին ցեխը քաղաքում խնդիրներ են ստեղծում թե հետիոտների, թե վարորդների համար։
Կառավարությունը ֆինանսավորու՞մ, Գյումրու համայնքապետարանը դանդաղեցնու՞մ է ասֆալտապատման աշխատանքը, թե այլ խնդիրներ կան կապված այս թեմայի հետ։
Նշենք որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվում է լայնածավալ փողոցաշինական ծրագիր, որում ընդգրկված են եղել նաև Խանջյան և Չայկովսկի փողոցները, որոնց հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են: Վերոնշյալ աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ, կազմելու է շուրջ 4 միլիարդ 300 միլիոն ՀՀ դրամ։
Ի՞նչ փուլում է այս պահին Գյումրու ասֆալտապատման աշխատանքները
Ինչու՞ է դանդաղում արդեն քանդված փողոցների կառուցապատումը
Ի՞նչ ժամանակային շեղումների մասին է խոսքը
Արդյո՞ք փողոցաշինությունը դանդաղում է կոմունիկացիենրի անցկացման աշխատանքներով պայմանավորված
Ինչպե՞ս է իրականացվում վերահսկողությունը
Քաղաքացիների ահազանգերին ընդառաջ ի՞նչ արձագանքներ են լինում համայնքապետարանի, ջրմուղի կամ ավագանիների կողմից
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Սուրեն Ջանոյան – Գյումրու համայնքապետի տեղակալ
Շավարշ Արամյան – Գյումրու ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ
Կարեն Սոսյան – Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ