Քննարկումներ

Live Ուղիղ՝ «2018 թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույց »

#Մամուլի_Ասուլիս
2018 թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացում
Քննարկումն իրականացվում է «ԱԺ արտահերթ ընտրությունների մոնիտորինգ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:
🔴 Ուղիղ հեռարձակում
 


Բացման խոսք՝
 Հայկ Աբրահամյան՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի
 Հասմիկ Մխիթարյան՝ – Ծրագրի ղեկավար«ԱԺ ահերթ ընտրությունների մոնիտորինգ Շիրակի մարզում» ծրագրի ներկայացում
 Լևոն Բարսեղյան ծրագրի փորձագետ՝ – Գյումրիում հեռարձակվող տեղական ՀԸ-ների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածի հաղորդումների մոնիտորինգի արդյունքներ
 Արթուր Սաքունց ծրագրի փորձագետ՝
2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կարճաժամկետ դիտորդության ամփոփում Գյումրի քաղաքում
#DMC #OSF #Monitoring #LiveReport #PressConference #Discuss

Live Ուղիղ՝ «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչումը որպես ժամանակի հրամայական»

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչումը որպես ժամանակի հրամայական» մամուլի ասուլիս։
📍 Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի նպատակը և գործողությունների ներկայացում։
📍 Ֆոկուսխմբային քննարկումների ընթացք, մասնակիցների մոտեցումների տարբերություն։
📍 «Բաց երիտասարդական աշխատանքը Հայաստանում. առկա վիճակի և զարգացման նախադրյալների քարտեզագրում» հետազոտության նախնական արդյունքների ներկայացում:
📍 Բաց երիտասարդական աշխատանքի ոլորտում հանրային քաղաքականության անհրաժեշտությունը Հայաստանում։
🔴 Ուղիղ հեռարձակում

Բանախոսներ՝
 Արթուր Նաջարյան – Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, երիտասարդական ոլորտի փորձագետ
 Կարեն Տերտերյան – երիտասարդական աշխատանքի փորձագետ
 Մարինա Գալստյան – երիտասարդական ոլորտի հետազոտող
 Աննա Եղոյան – հանրային քաղաքականության փորձագետ
#DMC #Youth #YIC #PressConference #Discuss

 

Live Ուղիղ՝ «Գյումրու ճարտարապետական դեմքն ու բնապահպանական խնդիրները»

🏢 «Գյումրու ճարտարապետական դեմքն ու բնապահպանական խնդիրները» թեմայով քննարկում
📍 Արդյո՞ք այսօր քաղաքում ընթացող շինարարական աշխատանքները չեն վնասում քաղաքի կենտրոնում առկա սակավաթիվ կանաչ տարածքները:
📍 Ճարտարապետական լուծումների, նոր կառույցների շին.թույլտվությունների, վերակառուցումների ժամանակ ինչո՞ւ չեն վերահսկվում ծառերի հատման գործընթացները:
📍 Կա՞ արդյոք որոշակի քաղաքականություն մշակված, թե որ ծառատեսակներն են գերադասելի ունենալ քաղաքի կենտրոնում:
📍 Ռիժկովի ճեմափողոցի կանաչապատման հետ կապված քաղաքապետարանն ունի՞ արդյոք հստակ քաղաքականություն մշակած, եւ ընդհանրապես, կա՞ արդյոք հստակ դիրքորոշում քաղաքի բոլոր կանաչապատ հատվածների վերաբերյալ:
🔴 Ուղիղ հեռարձակում
 

Բանախոսներ՝
 Հենրիկ Գասպարյան-Գյումրու գլխավոր ճարտարապետ
 Լևոն Մարտիրոսյան- «Գեոֆոն» ՀԿ նախագահ
 Գևորգ Պետրոսյան – «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ
🔗 Համակարգող՝ Երանուհի Սողոյան
#DMC #Gyumri #Debate #Discussion

 

Live Ուղիղ՝ «Մարտի 8-ը կանանց միայն ծաղիկներ և օծանելիք նվիրելու օր չէ»

📅Մարտի 8-ը կանանց իրավահավասարության, պաշտպանության, խնդիրների ու սոցիալական դիրքի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու օր է:
🔹 Հայ կնոջ դերի և նշանակության արտացոլումը բոլոր ժամանակներում
🔹 Կանանց իրավախախտումների ինչպիսի՞ դեպքեր են արձանագրվել վերջին տարիներին
🔹 Կանանց պաշտպանությանն ուղղված պետական ինչպիսի՞ քաղաքականություն է մշակված
🔹 Արդյո՞ք բավարար է կանանց իրավագիտակցությունը սեփական իրավունքների պաշտպանության հարցում
🔹 Այսօր մեծ է կանանց դերը քաղաքացիական հասարակությունում, ինչո՞վ է պայմանավորված վերջին տարիներին կանանց ակտիվ մասնակցությունը երկրի ներքաղաքական զարգացումներում
🔹 Սելեկտիվ աբորտների ինչպիսի՞ նկարագիր կա Հայաստանում
🔴 Ուղիղ հեռարձակում

 


Բանախոսներ՝
 Լիլիթ Գորգինյան- Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ
 Թամարա Յայլոյան-փաստաբան
 Սոֆյա Հովսեփյան-Աժ պատգամավոր
 Լուսինե Գինոսյան-«Կենաց ծառ» հասարակական կազմակերպության նախագահ
📌 Համակարգող՝ Լիզա Գասպարյան 

Live Ուղիղ՝ «Գյումրու կառուցապատման և կանաչապատման խնդիրները»

Մարտի 5-ին, ժամը13․00-ին,
#Երկխոսության_մեդիա_կենտրոն ում (հասցեն՝ Ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1)
Քննարկում «Գյումրի քաղաքի կանաչապատման խնդիրները» թեմայով
 Քաղաքի քանի՞ տոկոսն է կանաչապատված և ըստ գոտիավորման քանի՞ տոկոսը պետք է լիներ կանաչապատ:
 Կառուցապատման թույլտվության հարցում օրենսդրական ի՞նչ նորմեր են գործում։
 Կանաչապատ տարածքներին առնչվող քաղաքաշինական որոշումների կայացման գործընթացում ի՞նչ խախտումներ են արձանագրվել:
 Շրջակա միջավայրի վրա ի՞նչ ազդեցություն ունի կանաչ տարածքների բացակայությունը:
 Քաղաքի տարեկան բյուջեով քանի՞ տոկոսն է հատկացվում կանաչապատման աշխատանքներին և կանաչապատ տարածքների խնամքին:
Ուղիղ հեռարձակում


➡️ Բանախոսներ՝
➡ Տիգրան Անանիկյան –Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի ավագ մասնագետ
➡ Արման Շաբոյան «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ տնօրենի տեղակալ
➡ Լեոնիդ Դավթյան –Քաղաքաշինության ոլորտի փորձագետ, ճարտարապետ
➡ Գևորգ Պետրոսյան – «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ
 Համակարգող՝ Անժելա Ղազարյան

©dialoguemci.am
Freedom of speech & Pluralism
Tel: +37498 691-690;
E-mail: dialoguemediacenter@gmail.com

Live Ուղիղ՝ «Հայացք՝ Սումգաիթի դեպքերից 31 տարի անց»

📅 Փետրվարի 28-ին լրանում է Սումգաիթի ջարդերի 31-րդ տարելիցը: Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված Սումգաիթ քաղաքի հայ ազգաբնակչության եղեռնի և զանգվածային տեղահանության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը:
📌 Պատմական ինչպիսի՞ դեպքեր ու անցքեր են թվագրվում 1988թ փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում:
📌 Ինչո՞ւ էր հայերի նկատմամբ թույլ տրվում այդ ոտձգությունները:
📌 Ղարաբաղյան շարժումը, ո՞ր փուլում էր
📌 Սումգաիթից Հայաստան եկած գաղթականների հարցերով ո՞վքեր զբաղվեցին
📌 Պատմական ի՞նչ հետք թողեց Սումգաիթի ջարդերը հայ իրականությունում:
🔹Ուղիղ հեռարձակում
  


Բանախոսներ՝ ➡️
 Գագիկ Համբարյան-պատմաբան, քաղաքագետ
 Լուսինե Գինոսյան-«Կենաց ծառ» ՀԿ նախագահ
 Սերիկ Տոնոյան-Ղարաբաղյան շարժման մասնակից
📌 Համակարգող՝ Լիզա Գասպարյան 

Live Ուղիղ՝ «Շիրակ Հանրային հեռուստառադիո ընկերության լուծարման հիմնավորումը»

📅ՀՀ կառավարության հունվարի 31 նիստում որոշվեց լուծարել Գյումրու «Շիրակ հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։ Այն լուծարելու հիմնավորումն այն է, որ ԶԼՄ-ն իրականացնում է անալոգային հեռարձակում։ Նշվեց նաև այն, որ Շիրակի հանրային հեռուստաընկերությունը Հանրային հեռուստաընկերության մասնաճյուղն է, մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի մեկը։
📌Գյումրու ավագանու փետրվարի նիստին ընդունվեց որոշում՝ ուղերձով դիմելու ՀՀ կառավարությանը Շիրակի ՀՌԸ լուծարման վերանայման հարցով։ Շիրակ ՀԸ լուծարումը վերանայելու առաջարկով դիմեց նաև ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետը նշեց, որ այն ունի քաղաքական ու սոցիալտնտեսական ենթատեքստ։
🔹Ուղիղ հեռարձակում


➡️ Բանախոսներն են`
 Վարդևան Գրիգորյան ԱԺ պատգամավոր
 Սուսաննա Աստոյան Գյումրու ավագանու անդամ, ԲՀԿ
 Ավետիս Առաքելյան Գյումրու ավագանու անդամ, ՀՎ
 Արթուր Ղանդիլյան ՇԻՐԱԿ ՀՌԸ դործադիր տնօրեն
📌 Համակարգող՝ Շուշանե Սարգսյան

 

Live Ուղիղ՝ «Աշոցք համայնքի ղեկավարի ընտրություններ» Քննարկում

«Աշոցք համայնքի ղեկավարի ընտրություններ» թեմայով:
➡️ Փետրվարի 17-ին Շիրակի մարզի խոշորացված Աշոցքում կայանալու է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Թեկնածուների առաջադրումը մեկնարկել է հունվարի 23-ին և ավարտվել հունվարի 27-ին: Աշոցք խոշորացված համայնքն ընդգրկում է Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ Փոքր Սեպասար բնակավայրերը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար այստեղ մրցակցության դուրս կգա 7 քաղաքացի, այդ թվում` նախկին համայնքապետն ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարը:
🔹Ուղիղ հեռարձակում
➡️ https://www.facebook.com/DialogueMediaCenter/app/212104595551052/
➡️ Բանախոսներ՝
Աշոցք համայնքի ղեկավարի թեկնածուներ`
1.ԱԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ / Ինքնաառաջադրում
2.ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԺՈՐԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ / Ինքնաառաջադրում
3.ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ / Ինքնաառաջադրում
4.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՋԻՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ / Ինքնաառաջադրում
5.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՊԱՐՏԱԿԻ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄՈՆՏՅՈՐ ՀԷՑ ՂԱՐՍ ՄԱՍՆԱՃՀՈՒՂ / Ինքնաառաջադրում
6.ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀԱՅԿԻ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ / Ինքնաառաջադրում
7.ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՄԻՔԱՅԵԼԻ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՈՐ ՀԱՏԻԿ Գ/ԿՈՈՊԵՐԱՏԻՎ / Ինքնաառաջադրում
📌Համակարգող՝ Սեյրան Մարտիրոսյան
Հասմիկ Մխիթարյան

Live Ուղիղ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկա ներգրավման խնդիրները»

📅 Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկա ներգրավման խնդիրները:
📌Ինչպիսի՞ն է Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատանքում ներգրավվածության վիճակագրությունը:
📌Ինչպե՞ս է կազմակերպվում հաշմանդամություն ունեցող անձանց վերապատրաստումը և մուտքը աշխատաշուկա: Որո՞նք են այդ ճանապարհին առաջացող խոչընդոտները:
📌Ինչպե՞ս հաղթահարել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դրսևորվող խտրականությունը:
📌Ինչպե՞ս են կարգավորվում գործատու – հաշմանդամություն ունեցող անձ հարաբերությւններում աշխատանքային իրավունքներն ու պարտականւթյունները:
Քննարկում #Երկխոսության_մեդիա_կենտրոն ում փետրվարի 9-ին, ժամը 13․00-ին։
🔹Ուղիղ հեռարձակում
➡️ https://www.facebook.com/DialogueMediaCenter/app/212104595551052/
➡️ Բանախոսներ՝
➡ Ամալյա Ադամյան-Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն
➡ Մարինե Աթայան-Վերապատրաստումների և համագործակցության համակարգող
➡ Հայկ Հարությունյան-փաստաբան
➡ Վարդան Պապիկյան-հոգեբան
📌Համակարգող՝ Ելենա Ավետիսյան

Live Ուղիղ՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործունեության ամփոփում / Մամուլի ասուլիս

📅Մամուլի ասուլիս
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հանդես է գալիս իր գործունեության հաշվետվությամբ, առաջիկա անելիքներով և բնակբաշխման գործընթացքի վերաբերյալ նոր բացահայտումներով ։
🔹
Բանախոս`
➡️ Մհեր Խաչատրյան – «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն